Առակ, որը պետք է հիշել. «Քեզ է վերադառնում այն ամենը, ինչ դու անում ես»

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է մի առակ, որը շատ կարևոր դաս է բոլորիս համար։ Մի ծերունի տեղափոխվում է ապրելու իր տղայի հարսի և չորսամյա թոռան մոտ։ Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլվածքն անվստահ էր։ Նրանք միասին էին սեղան նստում, սակայն ծերուկի դողացող ձեռքերն ու վատ տեղողությունը բարդացնում էին գործը. ուտելիքը նրա գդալից հատակին էր թափվում, կաթը՝ սփռոցին։

Տղան և հարսը գնալով ավելի էին նյարդայնանում այդ ամենից։

—Մենք պետք է ինչ որ մի բան ձեռնարկենք,– ասաց որդին։

Ամուսինները որոշեցին սենյակի անկյունում մի առանձին փոքրիկ սեղանիկ դնել։ Այդտեղ պապիկը սկսեց միայնակ ուտել, այն դեպքում, երբ ընտանիքի մյուս անդամները սեղանի շուրջ վայելում էին ճաշը։ Այն բանից հետո, երբ ծերուկը երկու անգամ աման կոտրեց, նրան սկսեցին փայտե ամանով տալ կերակուրը։ Երբեմն նրա աչքերում արցունքներ էին հայտնվում, քանի որ նա լրիվ մենակ էր։

Չորսամյա տղան լուռ հետևում էր այդ ամենին։ Մի օր երեկոյան, ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ նա փայտի կտորի հետ է խաղում հատակին նստած։ Նա քնքշանքով հարցրեց որդուն.

— Ինչո՞վ ես զբաղված։

Տղան պատասխանեց.

— Փոքրիկ թասիկ եմ պատրաստում քո և մայրիկի համար, որից դուք ճաշ կուտեք, երբ ես մեծանամ։

Այս խոսքերն այնպես ապշեցրին ծնողներին, որ նրանք կորցրեցին խոսելու ունակությունը։ Նրանց աչքերում արցունքներ երևացին։

Այդ երեկո որդին մոտեցավ հորը, բռնեց նրա ձեռքից և քնքշանքով հետ տարավ դեպի ընտանեկան սեղանը։ Նա այդ օրվանից սկսեց կրկին բոլորի հետ միասին ճաշել։ Եվ չգիտես թե ինչու, հարսն ու որդին այլևս չէին անհանգստանում, երբ ընկնում էր պատառաքաղը, թափվում էր կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

10 բան, որ չպետք է անեն զույգերը
8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով
Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա
3 բան, որ լինում է, երբ դուք ոտքերն ամեն օր դնում եք պատի վրա
9 տարօրինակ բան, որ անում են բոլոր փորձառու զույգերը
Հրաշալի, հեշտ պատրաստվող նախուտեստ. պանրով հացով ձողիկներ
9 անհայտ փաստ «Տիտանիկի» մասին, որոնք կստիպեն նորովի նայել սիրելի ֆիլմը
1994 թ. Այշվարիա Ռայը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կինը. տես՝ նա ինչ տեսք ունի հիմա
Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…