Շոկոլադային կեքս եռացրած ջրով. արագ և պարզ բաղադրատոմս

Այսօր, երբ բոլորը շատ զբաղված են և այնքան էլ ժամանակ չեն ունենում տան և խոհանոցի վրա ծախսելու համար, շատերը նախընտրում են օգտվել արագ և պարզ բաղադրատոմսերից։

Հենց այդպիսի մի բաղադրատոմս է առաջարկում այսօր EnterTrain-ը. շոկոլադային կեքս եռացրած ջրի հիմքով։

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • Կաթ – 1 բաժակ
  • Եռացրած ջուր – 1 բաժակ
  • Բուսայուղ – 0.5 բաժակ
  • Վանիլային շաքար – 10 գր.
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Ձու – 2 հատ
  • Ալյուր – մոտ 3 բաժակ
  • Կակաո – 6 ճ.գ.
  • Փխրեցուցիչ – 1 թ.գ.
  • Կաթնային շոկոլադ – 100 գր.

Պատրաստման եղանակը

Իրար ենք խառնում մաղած ալյուրը, շաքարավազը, վանիլինն ու փխրեցուցիչը։

Երկու ձուն հարում ենք։ Առանձին տարրայի մեջ խառնում ենք տաք կաթը բուսայուղի և եռացրած ջրի հետ, ավելացնում ենք հարած ձվերը։ Լավ խառնում ենք իրար։

Ալյուրային զանգվածին աստւճանաբար ավելացնում ենք կաթնային հեղուկ զանգվածը՝ անընդհատ խառնելով։

Ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում, լցնում ենք խմորը մեջը և թխում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30 րոպե։

Պատրաստ լինելուց հետո հալեցնում ենք շոկոլադը և լցնում վրան։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով
Առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը
Թեստ. Ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր ընտրած դուռը
Անհավանական համեղ տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչով