Փաստեր Բրեդ Փիթի մասին, որոնց մասին հնարավոր է չեք էլ իմացել

Դժվար է հավատալը, բայց Հոլիվուդի գլխավոր սեքս խորհրդանիշներից մեկը՝ Բրեդ Փիթը, արդեն 55 տարեկան է։

Շուտով վարձույթում կհայտնվի Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ գլխավոր դերերում Բրեդ Փիթի և Լեոնարդո դի Կապրիոյի մասնակցությամբ։

EnterTrain-ը այսօր հետաքրքիր դրվագներ է ներկայացնում դերասանի կյանքից։

Կարիերայի սկիզբը

Ուիլյամ Բրեդլի Փիթը ծնվել է 1963 թվականին Օքլահոմայի փոքրիկ Շոնի քաղաքում, հավատացյալ բողոքականների ընտանիքում։

Դպրոցից հետո Ուիլյամը լրագրություն և գովազդ է ուսանել համալսարանում, սակայն այդպես էլ չաշխատեց իր մասնագիտությամբ և գրպանում 325$-ով ուղևորվեց նվաճելու Հոլիվուդը։ Հենց այդ ժամանակ էլ նա հրաժարվեց իր ամբողջական անունից և Բրեդ Փիթ դարձավ։

Նախքան աստղ դառնալը երիտասարդ Բրեդը հասցրել է բեռնակիր, վարորդ և նույնիսկ El Pollo Loco ռեստորանների ցանցի համար հսկայական ճուտիկի կոստյումով գովազդային կերպար աշխատել։ Նրան գումար էր անհրաժեշտ դերասանական կուրսերի և բնակարանի համար վճարելու նպատակով։ Շուտով տղային նկատեցին և սկսեցին կանչել էպիզոդիկ դերերի կինոյում և սերիալներում։

«Ստիպված էի ճուտիկի կոստյումով պարել ռեստորանի առաջ՝ մարդկանց ներս գրավելու համար։ Այդպես ես գործնականում իմացա, թե ինչ է գովազդը, որը 4 տարի ուսանել էի համալսարանում»։

Փիթի մասնակցությամբ առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Արևի մութ կողմը», դուրս է եկել նկարահանումներից 10 տարի անց, քանի որ ժապավենի մի մասը կորել էր աշխատանքի ընթացքում։

Ճանաչում և իսկական փառք

Դերասանն արթնացավ իսկական հանրահայտ դարձած «Հարցազրույց արնախումի հետ» ֆիլմից հետո, որտեղ խաղում էր արդեն հայտնի Անտոնիո Բանդերասի և Թոմ Քրուզի հետ։

«Ես տիբեթական վանականներից իմացա, թե որոնք են այն երեք սարսափելի բաները, որ կարող են տեղի ունենալ մարդու հետ. դրանք են գեղեցկությունը, փառքն ու հարստությունը»։

Հետո հետևեց հրաշալի դերասանական խաղով ֆիլմերի շարքը՝ «Աշնան լեգենդները», «Յոթ», «Ծանոթացեք, Ջո Բլեք»։ Իսկ «7 տարի Տիբեթում» ֆիլմի նկարահանումներից հետո դերասանին հավերժ արգելվեց Չինաստանի մուտքը՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով։

Ի դեպ, Բրեդ Փիթը լավ տիրապետում է ճապոներենին։

Հանուն «Տրոյա» ֆիլմում նկարահանումների, որտեղ դերասանը Աքիլեսին էր մարմնավորում, նա 10 կգ մկանային զանգված հավաքեց և տարօրինակ զուգադիպությամբ վնասեց իր աքիլեսյան ջիլը։

Փիթը աշխարհում միակ տղամարդն է, ով երկու անգամ աշխարհի ամենասեքսուալ տղամարդն է ճանաչվել People ամսագրի վարկածով։

Պարադոքս է, բայց Բրեդը մինչև օրս «Օսկար» չի ստացել դերասանական աշխատանքի համար, չնայած որ երեք անգամ առաջադրվել է Օսկարի։ 2014 թվականին նա այնուամենայնիվ արժանացավ «Օսկարի», սակայն ոչ թե որպես դերասան, այլ որպես «Ստրկության 12 տարի» ֆիլմի պրոդյուսեր։

Վերջերս Reddit-ի օգտատերերից մեկը մի հետաքրքիր հետազոտություն էր անցկացրել. նա հաշվել է, թե որքան են ուտում Փիթի պերսոնաժները տարբեր ֆիլմերում։ Պարզվել է, որ այն ֆիլմերը, որտեղ դերասանը շատ է ուտում, ավելի լավ են իրենց դրսևորում վարձույթում և ավելի շատ են դուր գալիս հանդիսատեսին։ Ընդհանուր առմամբ, իր կարիերայի ընթացքում Բրեդը 4986 կկալ է կերել։ Ամենից շատ կալորիա նա օգտագործել է «Մարդը, որն ամեն ինչ փոխել է» ֆիլմում։

Անձնական կյանքը

Երիտասարդ տարիներին Փիթը կնամոլի համբավ ուներ։ 80-ականներին նա հանդիպում էր լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի ապագա կնոջ, հայտնի մոդել՝ Ռոբին Գիվենսի հետ։ Հետո նա սկսեց հանդիպել դերասանուհի Քրիստինա Էփլգեյթի հետ։ Սիրո պատմությունն ավարտվեց նրանով, որ աղջիկը հրապարակայնորեն խզեց իրենց հարաբերությունները MTV Awards մրցանակաբաշխության ժամանակ։

Embed from Getty Images

«Յոթ» թրիլերում համատեղ աշխատանքի ընթացքում Բրեդը սկսեց հանդիպել Գվինեթ Փելթրոուի հետ։ Նրանք նույնիսկ նշանվեցին, սակայն շուտով բաժանվեցին՝ առանց մեկնաբանությունների։

Embed from Getty Images

Ջենիֆեր Էնիսթոնի հետ դերասանը բավական տարօրինակ ձևով է ծանոթացել։ 2000 թվականին նրանք ամուսնացան, սակայն հինգ տարի անց բաժանվեցին

Embed from Getty Images

Բրեդ Փիթը ծանոթացել է Անջելինա Ջոլիի հետ «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, իսկ մեկ տարի անց Նամիբիայում ծնվեց նրանց դուստրը։ Ավելի ուշ դերասանը զույգերի հայր դարձավ, ինչպես նաև որդեգրեց Անջելինայի որդեգրած երեխաներին։ Հիմա Ջոլին ու Փիթը 6 երեխա ունեն, որոնք բոլորն էլ Ջոլի–Փիթ ազգանունն են կրում։

«Հայրությունը լավագույն բանն է, որին ես երբևէ մասնակցել եմ։ Դա փոխում է ձեր աշխարհայացքը։ Դուք կարող եք գիրք գրել, ֆիլմ նկարել, սակայն երեխաներ ունենալը ամենաարտասովոր բանն է, որ ես երբևէ արել եմ»,– ասում է Փիթը։

Զույգը պաշտոնապես գրանցեց ամուսնությունը համատեղ կյանքից 10 տարի անց։ Զույգի ամուսնական պայմանագիրը 101 էջից էր բաղկացած։ Բաժանումից առաջ զույգը նկարահանվեց «Լազուրային ափ» ֆիլմում, որը ճակատագրի հեգնանքով հենց ամուսնությունը փրկել ցանկացող զույգի մասին էր։

Հոբիներն ու թուլությունները

Բրեդ Փիթը շատ է սիրում մոտոցիկլետներ։ Նա գինու գործարան ունի Պրովանսում և վարդագույն գինի է արտադրում Miraval ապրանքանիշի տակ։ Դերասանը լրջորեն տարված է նաև ճարտարապետությամբ։ 2006 թվականին Փիթը հիմնադրամ հիմնեց, որը զբաղվում է Նոր Օրլեանում հասանելի բնակարանների ֆինանսավորմամբ։

2018 թվականին դերասանը փորձել է դերասանուհի Էմիլիա Քլարքի հետ «ժամադրություն» գնել 120000$-ով՝ Հաիթիի օգնության ֆոնդի բարեգործական աճուրդի շրջանակներում։ Սակայն նա լոտը զիջեց մեկ այլ անանուն գնորդի, որը 180 հազար դոլար առաջարկեց։ Ավելի ուշ Քլարքը խոստովանեց, որ ցավում է, որ Բրեդը տանուլ է տվել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)
Ինչպես ազատվել կոնքերի՝ ներսի հատվածում հարվելուց
Ամեն օր մենք թույն ենք ուտում. Ինչպե՞ս տարբերել ԳՄՕ-ով հարստացված լոլիկները բնականներից
Ահա, թե ինչ է պետք անել, որ շերտավոր խմորը իդեալական ստացվի. տեխնիկա և խորհուրդներ
Հագուստի 10 պարագաներ, որոնք տղամարդիկ պաշտում են տեսնել կանանց հագուստի վրա
Գարեջրի կիրառություն 10 անսպասելի տարբերակ, որոնց մասին շատ քչերը գիտեն
Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց
90-ականներին այս դերասանուհու գեղեցկությամբ հիանում էր ողջ աշխարհը. իսկ ինչպիսի՞ն է նա հիմա
Պատրաստում ենք ժելեով և մրգերով տորթ. աննկարագրելի համ և գեղեցկություն

Վերջին լուրեր

Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
Հուշաթերթիկ օրինակելի տնտեսուհու համար. ինչ համեմունքներ են հարմար որ ուտեստներին
7 զարմանալի քանդակ՝ ստեղծված ի հակադրություն գրավիտացիայի օրենքներին
Արևելյան աղջիկների անկրկնելի գեղեցկության մի քանի օրինակ
Անցեք այս կարճ թեստը և բացահայտեք սեփական ապագայի գաղտնիքները. որ նկարում է հրեշտակն ավելի պարզ երևում
Ամենաբնական և նրբագեղ մատնահարդարումը, որն ամեն ինչի հետ կսազի
Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար
Շքեղ և պարզ. այս հնդիկ դիզայների աշխատանքների համար ամբողջ Եվրոպան է խենթանում
Տորթ «Թռչնի կաթ» սպիտակաձավարով. անասելի մեծ, թեթև և շատ համեղ