Շառլիզ Թերոնն առաջին անգամ պատմել է, թե ինչու է իր 7 տարեկան տղային աղջկա զգեստներ հագցնում

43-ամյա դերասանուհի Շառլիզ Թերոնը, որի մասին է այսօր EnterTrain-ի պատմությունը, բազմիցս պատմել է, որ մանկության տարիներին հաճախ է խնդրել մորը քույր կամ եղբայր որդեգրել։

Թերևս իր համոզմունքները նա իր հետ հասուն կյանք է տարել, քանի որ երկու երեխա է որդեգրել։ Հիմա աստղը միայնակ դաստիարակում է 7-ամյա Ջեքոնին ՀԱՀ–ից և 3-ամյա Ավգուստային՝ ԱՄՆ–ից։

«Որդեգրումն ինձ համար շատ կարևոր թեմա է, ես հարգում եմ այս արարքը։ Ես երբեք տարբերություն չեմ տեսել որդեգրած և կենսաբանական հարազատ երեխաների միջև, այդ պատճառով էլ ես այնպիսի զգացողություն չունեմ, թե կյանքում ինչ–որ բան բաց եմ թողել»,– խոստովանել է դերասանուհին։

Աստղը պնդում է, որ իր կյանքը ոչ մի բանով չի տարբերվում շարքային մայրիկների կյանքից։ «Իմ առավոտը շատ վաղ է սկսվում, քանի որ ավագ որդիս շատ անկախ է և դպրոց է գնում ավտոբուսով։ Դա վատ չէ, բայց ես պետք է հավաքեմ նրան մինչւ 6:50, հետո աղջկանովս զբաղվեմ։ Այնպես որ իմ զարթուցիչն ամեն առավոտ լարված է 5:45-ի վրա։ Երբեմն ես չեմ հասցնում նույնիսկ ատամներս մաքրել, քանի որ նախաճաշ եմ պատրաստում երեխաներին, լանչբոքսերն եմ հավաքում, հետո մենք վազում ենք, որ չուշանանք ավտոբուսից»։

Երեխաներն ամբողջովին փոխել են Շառլիզին. «Ես շատ համբերատար մարդ եմ դարձել երեխաներից հետո։ Չնայած դա այնքան էլ հեշտ չէ, երբեմն ես էլ ափերից դուրս եմ գալիս»։

Посмотреть эту публикацию в Instagram

CHARLIZE THERON SAYS 7 YO SON IS NOW A GIRL Charlize told Black Panther actor Michael B. Jordan she couldn’t wait to share Black Panther with her 2 African American daughters. There’s just one problem, one of her 2 adopted children is a boy, her 7 year old son Jackson. Charlize’s 7 year old son joins the growing list of allegedly gender confused celebrity children. When Jackson was young, he was a little different. At just 3 yo, the child who was a huge Frozen fan, chose to wear a blonde wig and a dress, just like his favorite character Elsa. Jackson continued to wear dresses, and tutus in the yrs since, and many have wondered whether the child was transgender. Now Charlize has added more fuel to the speculation. But let's not judge her. Many social justice advocates say it is healthy for parents to allow young children to explore genders, to determine where they belong on the gender spectrum. It may be a new parenting philosophy, but it is supported by scientific research. #transgender #charlizetheron #jacksontheron #7yearsold #boyinadress #controversial

Публикация от @ kellzr510

Դերասանուհին հետևել է հոլիվուդյան մյուս հայտնիների օրինակին և որոշել է երեխաներին գենդերային չեզոք դաստիարակել, ինչի համար նրան իհարկե բազմիցս քննադատել են լրագրողներն ու նույնիսկ երկրպագուները։

Հենց որ նրա տղան մեծացավ, նա սկսեց աղջկա շորեր հագնել։ Իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքներին ի պատասխան Շառլիզը կարճ պատասխանել է. «Այո, ինձ էլ էր թվում, որ նա տղա է այնքան ժամանակ, մինչև որ երեք տարեկանում նա չնայեց ինձ վրա և չասաց. «Ես տղա չեմ»»։

Թերոնը ընդունել է Ջեքսոնի ցանկությունը և սկսել է նրան աղջկա սանրվածքներ անել։ «Ես երկու հրաշալի դուստր ունեմ… Նրանք այդպիսին են ծնվել»։

Դերասանուհին գտնում է, որ իր երեխաներն իրենց կկողմնորոշվեն իրենց սեռի հարցում։ «Իմ գործն է սիրել նրանց, աջակցել ամեն բանում և ամեն բան անել, որպեսզի դառնան այն, ինչ ուզում են։ Եվ ես ամեն բան կանեմ իմ ուժերի սահմաններում, որպեսզի պաշտպանեմ երեխաներից և նրանց իրավունքները»։

Աստղն ասում է, որ այս համոզմունքներն իր մոտ ձևավորվել են մոր ազդեցության տակ։ Հենց նա է սովորեցրել իրեն պայքարել իր իրավունքների համար և ոչինչ չթողնել ինքնահոսի։

Թերոնի հայրը հաճախ էր խմում և ձեռք բարձրացնում մոր վրա։ Վերջ ի վերջո նա չի դիմացել այդ ամենին և կրակելով սպանել է ամուսնուն հենց Շարլիզի աչքի առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

Ահա թե ինչպես էր հագնվում Քեյթ Միդլթոնը նախքան արքայազնի հետ ամուսնանալը
Կնոջ ինքնագնահատականը բարձրացնող ֆիլմեր, որ անպայման արժե դիտել
Կենդանակերպի երեք նշան, որոնց թվում հաճախ վատ ամուսիններ են հանդիպում
«Դագաղի մեջ գրպաններ չկան։ Ինչ հավաքել ես հոգումդ, դրանով էլ պառկելու ես». Պյոտր Մամոնովի ցիտատները
Սա աննկարագրելի է. 65 000 մարդ միասին երգում են «Բոհեմյան ռապսոդիան»
Սիրուհու նամակը կնոջը. իհարկե, ընտանիքը նա չի թողնի հանուն ինձ, բայց քեզ էլ արդեն երբեք հավատարիմ չի լինի
24 զույգ կոշիկ, որոնք կարծես արվեստի առանձին ճյուղ ներկայացնեն
Համազգեստով մարդիկ, որոնց գեղեկությունը սրտեր կարող է կոտրել
Տրամաբանական խնդիր. ո՞վ է ցանկանում առևանգել երեխային