
Բաղադրամասեր
- Խմորի համար`
- 5 ձու
- 200 գրամ շաքար
- 200 գրամ ալյուր
- կես թեյի գդալ սոդա
- Միջուկի համար`
- 5-6 միջին չափի դեղձ
- 4 ճաշի գդալ շաքար
- 1 ճաշի գդալ ջուր
Պատրաստման եղանակ
- Դեղձը երկարությամբ կտրատել: Խորը ամանի մեջ ջուր լցնել, ավելացնել շաքարը ու դնել կրակին:
- Երբ դառնա սիրոպի նման, վերցնել կրակից:
- Այդ ընթացքում ձուն հարել շաքարի հետ: Ավելացնել սոդա, քացախ և ալյուր:
- Լավ հարել:
- Այնքան հարել, մինչև դառնա թթվասերի նման:
- Շաքարի սիրոպը կրկին դնել կրակին:
- Այնքան թողնել, մինչ ոսկեգույն դառնա:
- Հետո կրակից վերցնել ու անմիջապես մեջը դնել կտրատած դեղձերը:
- Սիրոպով դեղձը դնել խմորի վրա:
- Թխել ջեռոցում 180 աստիճանով 40 րոպե: