Շատ համեղ և թարմացնող վարունգով աղցան

Ամռան տապին օրգանիզմն ավելի շատ թեթև բանջարեղենային աղցանների պահանջ է ունենում։ Այսօր EnterTrain–ը մի հենց այդպիսի՝ վարունգով աղցան է ներկայացնում։ Սառը, խրթխրթան և թարմացնող այս աղցանը ձեզ անտարբեր չի թողնի։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 8 վարունգ
  • 1 փոքր կապ թարմ անանուխ
  • 1 կապ սամիթ
  • 1 գլուխ սոխ
  • 200 գր. հունական յոգուրտ կամ մածուն
  • 2 ճ.գ. յուղոտ թթվասեր
  • 2. ճ.գ. լիմոնի հյութ
  • 2 պճեղ սխտոր
  • 0.5 թ.գ. աղ
  • Մի պտղունց շաքարավազ
  • Սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
  • 1 ճ.գ. ձիթայուղ
  • 1 թ.գ. ջուր

Պատրաստման եղանակը

1. Լավ լվացեք վարունգը, ծայրերը կտրեք և եթե այն շատ մատղաշ չէ՝ հեռացրեք կեղևը։

2. Օղակներով կտրատեք՝ մոտ 3 մմ հաստությամբ և լցրեք խորը թասի մեջ։

3. Կիսալուսնաձև կտրատեք սոխը։

4. Մանր կտրատեք և մյուս բաղադրիչներին ավելացրեք անանուխն ու սամիթը։

5. Սխտորը մանր կտրատեք և առանձին փոքր թասի մեջ լցրեք։

6. Սխտորի վրա ավելացրեք յոգուրտը, թթվասերը, լիմոնի հյութը, ձիթայուղը, ջուրն ու համեմունքները և լավ խառնեք։

7. Այս զանգվածը լցրեք բանջարեղենի վրա և խառնեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Հայտնի է աշխարհում ամենագեղեցիկ կանանցով բնակեցված երկիրը
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
«Կլոնը» հեռուստասերիալից Ջեյդի և Լուկասի որդին հիացնում է երկրպագուներին իր գեղեցկությամբ

Վերջին լուրեր

Պարզեք՝ արդյո՞ք ձեր մարմինն օժտված է յուրահատկություններով, թե՞ ոչ
Խառնեք այս 2 բաղադրիչները և այն կմաքրի անգամ ամենակեղտոտ սպասքը․ սա իսկական հրաշք միջոց է
ԹԵՍՏ․ Ընտրեք ձեզ ամենաշատը դուր եկած մանդալան և տեսեք՝ ինչ ասելիք ունի այն ձեզ համար
Յուրահատուկ շոկոլադե դեսերտ առանց ձվի և կաթի. ախորժալի «Խենթ կարկանդակ»
Այս խնդիրն իրար է խառնել բոլորին. կկարողանա՞ք լուծել այն
Ահա ամենօրյա կարկանդակի հրաշալի տարբերակ. մսով կարկանդակ «Արագ»
4 սովորություն, որոնցից պետք է հրաժարվել 40 տարեկանում գեղեցիկ մնալու համար
Ոճի դասեր. փարիզուհու հիմնական զգեստապահարանի 10 պարտադիր բաղադրիչ
Ահա թե ինչ կարող ենք պարզել կենդանակերպի Ցուլ նշանի մասին