Միֆեր և ճշմարտություն խումարի մասին

Խումարը հետևում է ալկոհոլային թունավորմանը։ Այն դրսևորվում է գլխացավով, բերանում չորությամբ, քրտնարտադրությամբ, սրտխառնոցով և լուծով։ Նյարդային համակարգը գերզգայուն է դառնում։

Օրգանիզմի ներսում այդ ընթացքում էթանոլի հետ պայքար է գնում։ Էթանոլը արգելափակում է հակադիուրետիկ հորմոնի աշխատանքը, որը պատասխանատու է օրգանիզմում վիտամինների և օգտակար նյութերի պահպանման համար։ Այդ պատճառով մեզի հետ միասին մարդը մեծ քանակությամբ կալիում, նատրիում, գլյուկոզա է կորցնում և ավելի թուլանում է։

Ինչպե՞ս ազատվել խումարից. եկեք պարզենք EnterTrain-ի հետ միասին։

Առաջին հերթին անկողնային ռեժիմ ապահովեք, առատ ջուր խմեք, մաքուր օդ շնչեք։ Թունավոր նյութերը օրգանիզմից հանող և ներծծող դեղ ընդունեք։

Ալկոհոլի և դրա հետևանքներից ազատվելու մասին շատ միֆեր են տարածված, որոնց մարդիկ մինչ օրս հավատում են։ Փորձենք ցրել դրանք։

Չի կարելի իջեցնել ալկոհոլի աստիճանը

Առավել ծանր խումար է լինում նրանց մոտ, ովքեր խառնում են տարբեր հումքերից պատրաստված ըմպելիքները։ Օրինակ ցորենի օղուց օրգանիզմում միայն քացախային ալդեգիդ կլինի, իսկ կալվադոսից, որը պատրաստվում է խնձորից, նաև մեթանոլ կառաջանա։ Խառնեք դրանք, և ստամոքսում միանգամից երկու տեսակի սպիրտ կքայքայվի։

Խումարից ազատվելու համար պետք է նորից ալկոհոլ օգտագործել

Պետք չէ սեպը սեպով դուրս գցել։ Առողջ մարդու մոտ խումարից ֆերմենտները առավելագույն հնարավորություններով են աշխատում։ Օրգանիզմում էթանոլի հերթական չափաբաժնի հայտնվելուն պես կրկին քացախային ալդեգիդ է առաջանում, որը այն պետք է կրկին հանի։

Սոված փորին կարագը կօգնի չհարբել

Եթե դու շատ կարագ ուտես, լյարդը ստիպված կլինի մեծ քանակությամբ ալկոհոլ և սնունդ քայքայել, ինչի արդյունքում այն ժամանակի ընթացքում շարքից դուրս է գալիս։

Բայց միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում խմել սոված փորին, լավ կլինի մի կտոր հաց ուտել, այն հրաշալի կերպով ներծծում է հեղուկը։

Մարինացված բանջարեղենն ու վարունգի թթուն կազատեն խումարից

Միայն այն դեպքում, եթե դրանք քացախով չեն։ Քացախի լրացուցիչ չափաբաժինը քացախային ալդեգիդին գումարվելով միայն ավելի է խորացնում իրավիճակը։ Իսկ եթե քացախ չկա, ապա թթուն կօգնի վերականգնել աղա–ջրային հավասարակշռությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

Ահա թե ինչպես էր հագնվում Քեյթ Միդլթոնը նախքան արքայազնի հետ ամուսնանալը
Կնոջ ինքնագնահատականը բարձրացնող ֆիլմեր, որ անպայման արժե դիտել
Կենդանակերպի երեք նշան, որոնց թվում հաճախ վատ ամուսիններ են հանդիպում
«Դագաղի մեջ գրպաններ չկան։ Ինչ հավաքել ես հոգումդ, դրանով էլ պառկելու ես». Պյոտր Մամոնովի ցիտատները
Սա աննկարագրելի է. 65 000 մարդ միասին երգում են «Բոհեմյան ռապսոդիան»
Սիրուհու նամակը կնոջը. իհարկե, ընտանիքը նա չի թողնի հանուն ինձ, բայց քեզ էլ արդեն երբեք հավատարիմ չի լինի
24 զույգ կոշիկ, որոնք կարծես արվեստի առանձին ճյուղ ներկայացնեն
Համազգեստով մարդիկ, որոնց գեղեկությունը սրտեր կարող է կոտրել
Տրամաբանական խնդիր. ո՞վ է ցանկանում առևանգել երեխային