Պատրաստում ենք ձմերուկի մուրաբա

Իսկ դուք երբևէ պատրաստե՞լ եք ձմերուկի կեղևով մուրաբա։ EnterTrain-ը առաջարկում է լրացնել այդ բացը և միասին գործի անցնել։

Մուրաբան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.

  • Ձմերուկի կեղև – 1 կգ.
  • Շաքարավազ – 700 գր.
  • Լիմոնի աղ – 1/3 թ.գ.

Պատրաստման եղանակը

1. Ձմերուկը կերեք, իսկ կեղևները կողքի դրեք մուրաբայի համար և կշռեք։ Հանեք ամենավերևի մուգ և պինդ շերտը։ Կտրատեք խորանարդիկներով։

2. Կտրատած կեղևների վրա շաքարավազ լցրեք և երեք ժամով կողքի դրեք։ Այս ընթացքում հյութը դուրս կտա և շաքարավազը կհալչի։

3. Հենց այս օշարակով կեղևները դրեք կրակին։ Հասցրեք եռման վիճակի։ Երեք րոպե եռալուց հետո լիմոնի աղ ավելացրեք։ Կարելի է լիմոնի աղի փոխարեն առաջին եռալուց հետո մեկ լիմոնի հյութ ավելացնել, իսկ կեղևը քերել և նույնպես ավելացնել մուրաբային։

4. Անջատեք, սառելուց հետո նորից դրեք կրակին և եռացրեք։ Այսպես արեք 3-5 անգամ, մինչև որ կզգք, որ պատրաստ է։ Լցրեք բանկաների մեջ և փակեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

25 լուսակնարներ, որոնք կհասկանան միայն ԽՍՀՄ տարիներին ապրած մարդիկ
Թեստ. որքա՞ն լավ գիտեք հայ գրականությունը
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Որքան փող դուք կունենաք 2020 թվականին՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի
Դեն նետեք ակնոցը. հազարավոր մարդիկ իրենց տեսողությունը վերականգնել են այս մեթոդով. ստուգված է
Թեստ հայոց լեզվի կետադրությունից. արդյո՞ք տարբերում եք բութն ու ստորակետը
Գրեթե բոլորը գիտեն այս երգը, սակայն քչերը գիտեն, թե այն ով է կատարում
Սա 1 մլն դոլարանոց միջոց է. իմանալով՝ հարևաններն ինչու են ընկույզ եփում՝ ես էլ այդպես արեցի…
Թեստ. Ո՞վ կըլնեիր 90-ականների քուչում

Վերջին լուրեր

20 հնարք, որոնց համար շնորհակալություն կասես. № 14-ը հանճարեղ է
Ձեռքի բութ մատը և ճկույթը կպցրեք իրար. ջիլ տեսնո՞ւմ եք դաստակի վրա. ահա, թե ինչ է այն նշանակում…
«Անցքերով» երկնաքերերի հանելուկը բացահայտված է. ահա, թե ինչի համար են Հոնկոնգում այսպիսի տարօրինակ բարձրահարկեր կառուցում
6 «անմեղ» սովորություն, որոնց պատճառով սարսափելի կկնճռոտվեք
Սխտորով լեյկոպլաստ և ապշեցնող արդյունք․ ինչու ես չգիտեի այս ամենի մասին․․․
Շատ համեղ տորթ առանց թխելու՝ «Նրբություն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սիրուշո – «Zoma Zoma»
«Հանգստյան օրը» գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ընտանիքում
Ամենագեղեցիկ տղամարդկանցով 15 երկրները՝ Insider Monkey վարկածով