9 բան, որոնց մասին արժե իմանալ, եթե սիրահարվել եք Առյուծի

1. Ժամանակ առ ժամանակ թողնել Առյուծին լինել մի փոքր էգոիստ

Հոգեբանները վստահ հայտարարում են, որ երբ մարդիկ իմանում են իրենց հորոսկոպի նշանը (և հատկապես նրա առանձնահատկությունները), դա ուժեղ ազդեցություն է ունենում այն բանի վրա, թե ինչպես են իրենք ընդունում իրենց այնպիսի հոգեբանական էֆեկտների շնորհիվ, ինչպիսիք են ինքնակարգավորումն ու սեփական վարքագծին հետևելը։ Այլ կերպ ասած՝ կարդալով մեր նշանի բնավորության մի քանի գծերի մասին, մենք սկսում ենք գոնե մի փոքր հավատալ, որ ունենք այդ գծերը, հատկապես եթե կան փաստեր, որ հավաստում են դա։

Ձեր սիրելի Առյուծը կարող է իմանալ իր նշանի ամենաբնութագրական գծերի մասին կամ էլ նույնիսկ լսած չլինել, բայց ամեն դեպքում նա իրենց հիանալի մարդ է համարում ու որոշ չափով վստահ է, որ աշխարհը պտտվում է նրա շուրջ։ Երբեմն դա կարող է հասնել այն աստիճանի, որ բացահայտ էգոիզմ թվա, բայց դուք պետք է ընդունեք, որ մեծամասամբ ձեր զուգընկերն իսկապես հիանալի մարդ է ու իսկապես արժանի է այն ամենին, ինչ ուզում է։

2. Հասկանալ, որ նա անուղղելի էքստրովերտ է

Աստղագուշակությամբ զբաղվող հետազոտողները, որոնք հետևում են, թե ինչպես են հորոսկոպի նշանները դրսևորում իրենց բնավորության գծերը, կարծում են, որ երբ հորոսկոպի նշաններն իմանում են, թե բնավորության ինչ գծեր «պետք է» ունենան, դա նրանց ստիպում է իսկապես ձեռք բերել այդ գծերը, ու սա ամենից շատ հատկանշական է ամռանը ծնվածներին, ովքեր ավելի էքստրովերտ են մյուսների համեմատ, ու ձեր Առյուծը հենց այսպիսին է։

3. Չմոռանալ հիշեցնել նրան, որ նա անկրկնելի է

Որպես կանոն, Առյուծները սիրում են լսել գովեստի խոսքեր ու իրենց սիրված զգալ, իսկ եթե այդ խոսքերը հնչեն ձեզնից, նրանք դրանից իրենց առանձնահատուկ լավ կզգան. չէ՞ որ նրանք գնահատում են ձեր կարծիքն ու վստահում դրան։ Ավելի հաճախ գովեք նրան։

 4. Նրանց տալ միայն լավագույնը (այն, ինչ նրանց իսկապես պետք է)

Երբ ձեր զուգընկերն Առյուծ է, նրա համար նվեր գնելը հեշտ չի լինի։ Նրանք սիրում են լավ ու որակյալ բաներ։ Խորհուրդ ենք տալիս նախօրոք գումար խնայել, որպեսզի կարողանաք նրանք գնել արժեքավոր մի բան։

5. Նրա անկեղծությունն ու ճշտախոսությունը որպես անձնական վիրավորանք չընդունե

Առյուծներն առանձնանում են նրանով, որ միշտ ամեն ինչի մասին ունեն իրենց կարծիքը՝ ներառյալ այն հագուստն ու զարդերը, որ դուք կրում եք։ Նրանք չեն ամաչում այդ կարծիքն արտահայտելուց, նույնիսկ եթե այն բացասական է։

6. Լինել ռոմանտիկ

Ինչպես մենք արդեն նշել ենք, Առյուծները սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում, սիրում են նաև բոլոր կողմերից շրջապատված լինել ռոմանտիկ մարդկանցով։ Այնպես արեք, որ նա իրեն յուրահատուկ մեկը զգա, գրկեք ու համբուրեք նրան կամ ինչ-որ հաճելի անակնկալ մատուցեք։

7. Չկանգնել նրա ու նրա հպարտության մեջտեղում

Ձեր սիրելի Առյուծը հավատարիմ ու նվիրված է այն քիչ մարդկանց, ում հաջողվել է մտնել նրա մտերիմ մարդկանց նեղ շրջանակ, ու նա երբեք չի խաթարի իր ստանձնած պատասխանատվությունը։

Առյուծն ունի արժանապատվության մեծ զգացում։ Եթե նա ընտրել է ձեզ, կարող եք վստահ լինել, որ քանի դուք միասին եք, նա կնկատի միայն ձեզ։

8. Փորձել չխանդել նրա բազմաթիվ երկրպագուներին

Արդեն նշեցինք, որ նրանք հավատարիմ են իրենց ընտրյալին, այնպես որ, չեն ստի ու դավաճանի ձեզ։ Բայց միևնույն ժամանակ նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում ու դառնալ հիացմունքի առարկա։

9. Լինել հետաքրքիր ու մի փոքր անմատչելի

Առյուծը սիրում է պայքարել իր ցանկալիին հասնելու համար։ Սա չի նշանակում, որ պետք է ձևացնեք, թե նա ձեզ համար մեկ է, բայց մի փոքր անմատչելի երևացեք։

Աղբյուր

Ամենակարդացված

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
20 տարի այս կինը մաքրություն չի արել իր տանը, բայց այն միշտ մաքուր է. պատճառը անհավատալի կթվա քեզ…
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
Բրյուս Լի. ինչպիսի տեսք ունեն հիմա լեգենդար դերասանի կինն ու երեխաները
10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

Վերջին լուրեր

Երեկվա ուղիղ եթերից ժամեր անց հեռախոսազանգ ստացա ոստիկանությունից. Արտյոմ Կարապետյանի «լայվը»
Այս տղան տուն է սարքել՝ քարի փոխարեն ավազով լցված շշեր օգտագործելով. տեսեք, թե ինչ տեսք ունի այն
Կենտրոնական բանկը զգուշացնում է վարկ ունեցող կամ վերցնել ցանկացող քաղաքացիներին
«Աշխարհում երեք միլիարդ կին կա, բայց ինձ չեն հետաքրքրում մնացած 2.999.999.999-ը». Մոնթեի՝ սիրել ու պայքարել սովորեցնող 15 մտքերը, որ պետք է կարդա յուրաքանչյուր հայ
Այս զույգը գեղեցկագույն դուստր ունի, որն իրենցից շատ է վաստակում
Տղան դուրս է եկել 12 տարվա կոմայից և պատմել է, թե ինչ է զգացել այդ ողջ ընթացքում
ԹԵՍՏ. Ինչ են պատմում մարդու բնավորության մասին նրա մարմնի տարբեր մասերի խալերը
Սա ամենաթանկ ժիգուլիներից մեկն է, որը վաճառում են 60.000 դոլարով. տեսեք, թե ինչու է այդքան թանկ
Ինչպե՞ս իդեալական տեսք ունենալ առանց կոսմետիկայի. 12 բյութի-հնարքներ, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները