Տղամարդն առաջարկություն է արել իր սիրելիին՝ միանգամից մի քանի մատանիներով և չի սխալվել

Յուրաքանչյուր կնոջ համար նշանի մատանին յուրահատուկ է, ավելին, մեզանից շատերը կոնկրետ գիտեն, թե ինչպիսին են ուզում, որ լինի իրենց մատանին։ Հենց այս մատանու մասին է այսօր EnterTrain-ի պատմությունը։

Դրա մեջ որոշակի իմաստ են դնում երբեմն նաև տղամարդիկ։ Օրինակ Եղիսաբեթ II-ի ամուսնական մատանին ավելի համեստ է, քան նրա շատ հասակակիցներինը, բայց նա այդ խորհրդանշական զարդից երբեք չի բաժանվում։ Արքայազն Չարլզը ժամանակին ավելի պրակտիկ է մոտեցել հարցին. նա թույլ է տվել, որ Դիանան ինքը ընտրի այն մատանին, որը հաճույքով կկրի։

Վերջերս սոցցանցերում մեծ արձագանք ստացավ փակ խմբերից մեկում մի աղջկա արած հրապարակումը։ Աղջիկը պատահաբար գտել էր մի մատանի, որը նրա սիրելին թաքցրել էր հատուկ պահի համար, և խորհուրդ էր հարցնում խմբակիցներից, թե ինչպես հասկացնի ընկերոջը, որ այն այնքան էլ իր սրտով չէ։

Reddit-ի օգտատերերից մեկը կիսվել էր այս պատմությամբ սոցցանցում։ Reddit-ի օգտատերերը հիմնականում քննադատել էին աղջկան, չնայած և գտնվել էին այնպիսիք, որոնք աղջկան պաշտպանել էին։

Պարզ չէ, թե արդյոք սա տեսել է մեր պատմության հերոսը՝ Դենիս Բրաունը, սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա իրոք ցանկացել է տպավորություն գործել իր հարսնացուի՝ Ատարա Դալլասի վրա։

Փեսացուն հրաշալի կերպով է պատրաստվել. նա իր սիրելիին միանգամից 6 մատանի է մատուցել՝ տարբեր ձևերի և չափսերի, որպեսզի, դրանց միջից նա կարողանա ընտրել այն միակը, որը կհամարի լավագույնը։

Դե ինչ, դատելով այս կադրերից, Դենիսին հաջողվել է Ատարային երջանկացնել։

Սիրելիին նշանի մատանի նվիրելու սովորությունը շատ հնուց է գալիս, սակայն քչերը գիտեն, թե որն է եղել դրա սկզբնաղբյուրը։ Համարվում է, որ առաջինը այն սկսել են կրել հռոմեացիները, ընդ որում, ամուսնացած կանայք երկու մատանի են ունեցել. ոսկի՝ նախատեսված տոնական դեպքերի համար և սովորական մետաղյա՝ ամեն օրվա համար։

Մատնեմատի վրա այն կրել են, համարելով, որ այն ուղիղ կապված է սրտի հետ, ինչը իհարկե հետագայում գիտականորեն ժխտվել է։ Միջին դարերում նշանի մատանին յուրահատուկ երաշխիք էր, որ աղջիկն ուրիշ տղամարդուց առաջարկություն չի ընդունի։ Ադամանդով նախատիպը ի հայտ եկավ Վերածննդի դարաշարջանում, սակայն այդպիսի մոդելները դեռ երկար ժամանակ պահանջարկ չունեին։ Միայն XX դարի կեսերին ամերիկյան De Beers ադամանդի մշակման ընկերության հնարամիտ շուկայագետները լծվեցին դրանց տարածման և ընդունման գործին։ Այդպես ի հայտ եկավ նշանդրեքին ադամանդով մատանի նվիրելու ավանդույթը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)
Ինչպես ազատվել կոնքերի՝ ներսի հատվածում հարվելուց
Ամեն օր մենք թույն ենք ուտում. Ինչպե՞ս տարբերել ԳՄՕ-ով հարստացված լոլիկները բնականներից
Ահա, թե ինչ է պետք անել, որ շերտավոր խմորը իդեալական ստացվի. տեխնիկա և խորհուրդներ
Հագուստի 10 պարագաներ, որոնք տղամարդիկ պաշտում են տեսնել կանանց հագուստի վրա
Գարեջրի կիրառություն 10 անսպասելի տարբերակ, որոնց մասին շատ քչերը գիտեն
Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց
90-ականներին այս դերասանուհու գեղեցկությամբ հիանում էր ողջ աշխարհը. իսկ ինչպիսի՞ն է նա հիմա
Պատրաստում ենք ժելեով և մրգերով տորթ. աննկարագրելի համ և գեղեցկություն

Վերջին լուրեր

Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
Հուշաթերթիկ օրինակելի տնտեսուհու համար. ինչ համեմունքներ են հարմար որ ուտեստներին
7 զարմանալի քանդակ՝ ստեղծված ի հակադրություն գրավիտացիայի օրենքներին
Արևելյան աղջիկների անկրկնելի գեղեցկության մի քանի օրինակ
Անցեք այս կարճ թեստը և բացահայտեք սեփական ապագայի գաղտնիքները. որ նկարում է հրեշտակն ավելի պարզ երևում
Ամենաբնական և նրբագեղ մատնահարդարումը, որն ամեն ինչի հետ կսազի
Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար
Շքեղ և պարզ. այս հնդիկ դիզայների աշխատանքների համար ամբողջ Եվրոպան է խենթանում
Տորթ «Թռչնի կաթ» սպիտակաձավարով. անասելի մեծ, թեթև և շատ համեղ