Ինչու է չափազանց կարևոր երեխաներից ներողություն խնդրելը, երբ դուք սխալ եք

Երեխաներից ներողություն խնդրելը կարևոր օրինակ է, սակայն կան շատ ծնողներ, որոնք խուսափում են դրանից, կարծելով, որ իրենք պետք է անմեղության և անսխալականության կերպար ունենան երեխայի առաջ, իսկ ընդունումը, որ իրենք սխալ են գործել, կվնասի իրենց հեղինակությանը։ Այսօր EnterTrain-ի հետ կքննարկենք, թե որքան կարևոր է երեխայից ներողություն խնդրելը հենց երեխայի ճիշտ դաստիարակության համար։

Մենք մշտապես ներողություն ենք պահանջում մեր երեխաներից, երբ նրանք ինչ–որ բան այնպես չեն անում, երբ ինչ–որ սխալ քայլ են անում։ Ներողություն խնդրելու ունակությունը առաջինն է, որ սերմանում ենք երեխաների մեջ դեռ վաղ մանկության տարիներից։

Դա օգնում է նրանց հաշվի առնել ուրիշների կարծիքը, պատասխանատու լինել իրենց գործողությունների համար և աստիճանաբար կարգավորել իրենց վարքը։

Երեխաներից ներողություն խնդրելու կարևորությունը

Որպեսզի հասկանանք, թե ինչպես է պետք ներողություն խնդրել երեխաներից, եկեք մի պահ վերհիշենք այն բոլոր դեպքերը, երբ ինչ–որ մեկը մեզ ցավ է պատճառել, վիրավորել է կամ խաբել և ներողություն չի խնդրել նման վարքի համար։ Իրոք որ, ցավոք զգացողություն է։

Դե պատկերացրեք երեխայի հոգեվիճակը, երբ նա, ով իրեն նեղացրել է, հայրն է, մայրը, պապիկը… Այս դեպքում հակասություններն ու տառապանքն ավելի ուժեղ են լինում։ Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ 4 տարեկանում երեխան արդեն լիովին գիտակցում է ներողության հուզական հետևանքները։

Ի՞նչ ենք մենք սովորեցնում երեխային, երբ ներողություն ենք խնդրում

Ներողություն խնդրելով երեխայից՝ մենք սովորեցնում ենք նրան.

• Թող նրանք տեսնեն, որ մենք բոլորս էլ անում ենք մեծ ու փոքր սխալներ։ Եվ դուք պետք է ընդունեք, որ սխալ եք արել, որպեսզի ուղղեք իրավիճակը։

• Մենք բոլորս էլ որոշակի ամոթի զգացողություն ենք ունենում, երբ ներողություն ենք խնդրում։ Սակայն սա պատասխանատվության ակտ է, որը հետագայում մեծ հաջողություն է բերում։

• Երբ մենք ներողություն ենք խնդրում, դիմացինն իրեն ավելի լավ է զգում և դա միշտ լավ է և անհրաժեշտ։ Քանի որ վերջ ի վերջո դիմացինի հաջողությունը նույնպես մեզ է վերադառնում և մենք բոլորս հաղթում ենք։

Ե՞րբ պետք է ծնողներն իրենց երեխաներից ներողություն խնդրեն

Որքան էլ որ դա տարօրինակ է, կան շատ իրավիճակներ, երբ պարզապես անհհրաժեշտ է երեխայից ներողություն խնդրելը։ Ահա դրանք.

• Երբ ինչ որ բան եք խոստացել, բայց խոստումը չեք պահել։

• Երբ բղավել եք երեխայի վրա։ Դա անկասկած շատ տարածված իրավիճակ է. սթրեսի պահին մեծերը հաճախ են կորցնում ինքնատիրապետումն ու բղավում են երեխաների վրա։ Դրանից դուք պետք է խուսափեք, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ներողություն խնդրելը։

• Երբ մոռացել եք ինչ–որ բան, որին նրանք անհամբերությամբ են սպասել։

• Երբ ինչ–որ անկանխատեսելի բան է տեղի ունեցել և չեք կարողացել նրանց հետ այնքան ժամանակ անցկացնել, որքան ցանկանում էիք։

• Դուք պետք է ներողություն խնդրեք, երբ ինչ–որ բան այն չէ, երբ դուք անգամ ինչ–որ մի փոքր հարցում նրանց նեղացրել եք։

Ինչպե՞ս ներողություն խնդրել երեխայից։

Երեխայից ներողություն խնդրելը նույնպես որոշակի հմտություններ, զգայականություն և ինտելեկտ է պահանջում։ Բավական չէ պարզապես ներողություն խնդրելը, դուք պետք է դա ճիշտ անեք։ Ահա մի քանի խորհուրդ։

Երեխան կարող է իրեն վատ զգալ ինչ–որ բանի պատճառով, որը մեզ աննշան է թվում։ Դուք չպետք է թերագնահատեք երեխայի հույզերը։ Այդ պատճառով դուք պետք է ընդունեք, որ սխալ եք արել, կարևորություն տաք և անկեղծորեն ներողություն խնդրեք։ Երբ դուք ներողություն եք խնդրում երեխայից, պետք է նրան բացատրեք կոնկրետ պատճառները, թե ինչու եք դա անում։ Հենց որ դուք գիտակցում եք, որ ինչ–որ բան այնպես չեք արել, պետք է անմիջապես ներողություն խնդրեք։ Նրանց հիասթափությունը չպետք է երկար տևի, այդ պատճառով դուք պետք է արագ ուղղեք իրավիճակը։

Եվ ոչ պակաս կարևոր ևս մեկ խորհուրդ. դուք պետք է խոստանաք, որ դա այլևս չի կրկնվի։ Սա մոդելավորման միջոց է. օրինակ ծառայել և ոգեշնչել նրանց, որպեսզի նրանք նույնպես նույնն անեն ու սովորեն ձեզանից։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես արագ վերացնել լորձն ու խորխը կոկորդից և կրծքավանդակից (ակնթարթային արդյունք)
Ինչպես ազատվել կոնքերի՝ ներսի հատվածում հարվելուց
Ամեն օր մենք թույն ենք ուտում. Ինչպե՞ս տարբերել ԳՄՕ-ով հարստացված լոլիկները բնականներից
Ահա, թե ինչ է պետք անել, որ շերտավոր խմորը իդեալական ստացվի. տեխնիկա և խորհուրդներ
Հագուստի 10 պարագաներ, որոնք տղամարդիկ պաշտում են տեսնել կանանց հագուստի վրա
Գարեջրի կիրառություն 10 անսպասելի տարբերակ, որոնց մասին շատ քչերը գիտեն
Հոգեբանական 7 խորամանկ հարց, որոնք կսովորեցնեն ձեզ գրքի նման «կարդալ» մարդկանց
90-ականներին այս դերասանուհու գեղեցկությամբ հիանում էր ողջ աշխարհը. իսկ ինչպիսի՞ն է նա հիմա
Պատրաստում ենք ժելեով և մրգերով տորթ. աննկարագրելի համ և գեղեցկություն

Վերջին լուրեր

Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
Հուշաթերթիկ օրինակելի տնտեսուհու համար. ինչ համեմունքներ են հարմար որ ուտեստներին
7 զարմանալի քանդակ՝ ստեղծված ի հակադրություն գրավիտացիայի օրենքներին
Արևելյան աղջիկների անկրկնելի գեղեցկության մի քանի օրինակ
Անցեք այս կարճ թեստը և բացահայտեք սեփական ապագայի գաղտնիքները. որ նկարում է հրեշտակն ավելի պարզ երևում
Ամենաբնական և նրբագեղ մատնահարդարումը, որն ամեն ինչի հետ կսազի
Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար
Շքեղ և պարզ. այս հնդիկ դիզայների աշխատանքների համար ամբողջ Եվրոպան է խենթանում
Տորթ «Թռչնի կաթ» սպիտակաձավարով. անասելի մեծ, թեթև և շատ համեղ