Ծայրահեղ իրավիճակ. երեխան օգնություն է խնդրում․ ինչպե՞ս կվարվեիք դուք

Կյանքը երբեմն այնպիսի իրավիճակներ է մատուցում, որոնք պահանջում են կայծակնային արագությամբ որոշում կայացնել։

EnterTrain-ը մի իրավիճակ է պատրաստել, որը կարող է տեղի ունենալ իրական կյանքում։ Պատկերացրեք, որ հերոսը դուք եք և փորձեք լուծել ստեղծված խնդիրը։

Եվ այսպես…

Աղջիկը քայլում է քաղաքով և հանկարծ նրան է վազելով մոտենում լաց լինող մի երեխա։ Նա ասում է, որ կորցրել է մայրիկին, սակայն տեսել է, որ մայրը մտել է բակերից մեկը։ Նա մորն է ուզում և օգնություն է խնդրում, քանի որ մայրիկը կբարկանա, որ ինքը երկար ժամանակ է չկա։ Ձեր կարծիքով այս իրավիճակում մեր կողմից առաջարկված գործողություններից որ մեկն է ավելի ճիշտ։

1․ Տանել մայրիկի մոտ

Անկասկած, մարդկանց մեծամասնությունը, առանց մտածելու, կընտրեն այս տարբերակը, որում մի շարք «բայց»–եր կան։ Եվ առաջինը, որ կասկածի տեղիք կտա այն է, որ մայրը ինչ–որ բակ է մտել, երեխային մենակ է թողել և դեռ բարկանալու է, որ նա ուշացել է։ Քննիչների պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործները, ներգրավելով երեխաներին, կողոպուտներ են կազմակերպել։ Այնպես որ մի շտապեք հապճեպ որոշումներ կայացնել և գնալ օտար երեխայի հետևից, քանի դեռ չեք պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։

2. Օգնության կանչել անցորդներին և միասին փորձել ինչ–որ բան ձեռնարկել

Այս տարբերակը բավական վիճելի է այն պատճառով, որ մենք հաստատ չգիտենք, թե ինչպես կարձագանքեն անցորդները։ Մեկը միգուցե օգնի, մյուսը՝ կոպտի։ Իսկ եթե երեխայի հետ իրոք ինչ–որ վատ բան է պատահել, անցորդների ոչ ադեկվատ արձագանքը կարող է վախեցնել նրան և այդ ժամանակ խնդիրները կավելանան։

3. Ոստիկանություն կանչել

Ամենաճիշտ տարբերակը, որը սակայն էլի որոշ «բայց»–եր ունի։ Օրինակ, խնդիրներ՝ կապված կեղծ կանչի հետ, եթե երեխան պարզապես կապրիզ է անում։ Այդ պատճառով, նախքան ոստիկանություն կանչելը, արժե պարզել բոլոր հանգամանքները. իմանալ, թե ինչպես է ծնողների անունը, համոզվել, որ նրանք մոտակայքում չեն։ Կարելի է նաև երեխայից խնդրել մոր հեռախոսահամարը, զանգահարել՝ մինչև մոր գալը մնալով երեխայի կողքին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
20 տարի այս կինը մաքրություն չի արել իր տանը, բայց այն միշտ մաքուր է. պատճառը անհավատալի կթվա քեզ…
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Բրյուս Լի. ինչպիսի տեսք ունեն հիմա լեգենդար դերասանի կինն ու երեխաները
10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային
Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

Վերջին լուրեր

Հարաբերություններում ինչից է ամենաշատը վախենում Կենդանակերպի յուրաքանչյուր նշան
Համ, որին դիմանալ չի լինի. բոլորի սիրելի «Թռչնի կաթի» տնական բաղադրատոմս
Ձեր ցանկությունը կկատարվի՞. խնձոր ընտրեք և իմացեք ճշմարտությունը
9 իրավիճակ, երբ կտրականապես չի կարելի ջուր խմել
5 քայլ՝ ինչպես հեշտ և պարզ ավոկադո աճեցնել տանը
Հորոսկոպի 6 նշան, ովքեր մնացածից ուժգին են սիրում… դու կա՞ս այս ցանկում
Եվ մազերի աճը կանգնեցնել չի լինի. լավագույն շամպունի բաղադրատոմսը
Հորոսկոպի նշաններից ո՞վ է համարվում ամենուժեղը և ինչո՞ւ
ԹԵՍՏ. Ընտրեք թագը և նոր բան պարզեք ձեր ապագայի վերաբերյալ