Ինչ էր ցանկանում ասել աշխարհին ամենահայտնի նկարներից մեկի հեղինակը

Բելգիացի սյուռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը հայտնի է իր վառ երևակայությամբ, սակայն եթե դուք այնքան էլ ծանոթ չեք նրա աշխատանքներին, դուք անպայման կճանաչեք նրա «Մարդու որդին» անունը կրող կտավը, որի մասին էլ այսօր կպատմի EnterTrain-ը:

Չնայած, որ այս նկարի պատճենված տարբերակները տարածված են ու հաճախ հանդիպող, իրական կտավը պատկանում է մի մարդու, որը հազվադեպ է այն ցուցադրությունների մաս դարձնում: «Մարդու որդին» վերջին անգամ տեսել են 2018թ.-ին և թե ե՞րբ այն կրկին կցուցադրվի աշխարհին, հայտնի չէ։

«Մարդու որդին» կտավը շատերն են ճանաչում, սակայն քչերին է հայտնի նկարի հետաքրքիր կողմերը:

Սկսենք նրանից, որ այն ինքնադիմանկար է, կամ ավելի ճիշտ՝ պետք է ինքնադիմանկար լիներ։ Այն պատվիրել է նկարչին նրա ընկերը, մեկենաս Գարի Տորկզիները 1963 թվականին։ Սակայն դատելով նամակներից՝ նրան դժվար էր ինքն իրեն նկարելը։ Նա այդ դժվարությունները գիտակցության խնդիրներ էր անվանում։ Ամեն դեպքում, խնձորի հետևում կանգնած մարդը հենց ինքը՝ Ռենե Մագրիտն է: Եթե մոտիկից նայեք նկարին, կտեսնեք նկարչի աչքերը՝ թաքնված խնձորի հետևում:

Այս նկարը տարբեր մեկնաբանություններ ունի։

• Շատ արվեստագետներ պնդում են, որ նկարը ու դրա անվանումը կրոնական ծագում ունեն: Մի մասը կարծում է, որ «Մարդու որդի» ասելով Մագրիտը նկատի ունի Հիսուսին, հետևաբար սա հնարավոր է՝ նկարչի սյուռեալիստկան մոտեցումն է Հիսուսի կերպարանափոխմանը:

• Սակայն սա միակ տարբերակը չէ։ Շատերը կարծում են, որ «Մարդու որդի» ասելով նկարիչը նկատի ունի առաջին մարդուն՝ Ադամին, քանի որ Ադամն էր հենց առաջին մարդը, որին Աստված ստեղծել էր և կտավում պատկերված խնձորն էլ այն բոլոր գայթակղություններն է, որոնք փորձում են գերել մարդկանց: Սա նոր ժամանակների Ադամն է, գործնական կոստյումով, որը շարունակում է սակայն տրվել գայթակղություններին։

Իսկ ինչ էր ասում նկարի մասին ինքը՝ նկարիչը

Մագրիտը ցանկացել է պատկերել մարդկային մի որակ. մարդիկ միշտ ցանկանում են իմանալ այն, ինչը թաքնված է։ Նկարիչը այսպես էր խոսում նկարի մասին. «Այն թաքցնում է դեմքը։ Մենք ունենք ակնհայտ դեմք և խնձոր, որը թաքցնում է մարդու տեսանելի, բայց ծածկված դեմքը։ Դա մշտապես է տեղի ունենում։ Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք, մեկ այլ բան է թաքցնում, և մենք միշտ ուզում ենք տեսնել այն, ինչը ծածկված է նրանով, որը մենք տեսնում ենք»։

Embed from Getty Images

Սա Մագրիտի միակ նկարը չէ, որտեղ կարող եք խնձորը տեսնել որպես կտավի «գլխավոր հերոս»: Խնձոր կարող եք տեսնել նաև նրա՝ 1964թ.-ին ստեղծված “Ceci n’est pas une pomme”, 1967թ.-ի՝ “Le prêtre marié” և այլ կտավներում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային
Բրյուս Լի. ինչպիսի տեսք ունեն հիմա լեգենդար դերասանի կինն ու երեխաները
20 տարի այս կինը մաքրություն չի արել իր տանը, բայց այն միշտ մաքուր է. պատճառը անհավատալի կթվա քեզ…
Հիսուս Քրիստոսի 17 խրատ, որոնց նկատմամբ ժամանակն անզոր է

Վերջին լուրեր

Հոգեբանի անկյուն․ Երբեք մի՛ ասեք այս 5 արտահայտությունները ձեր երխային. դուք ձեզ չեք ների
Դուք ձեր ամբողջ կյանքում սխալ եք օգտագործել այս տեսակի ականջօղերը․ ահա, թե որն է ճիշտ տարբերակը
Ահա, թե ինչպիսի տեսք ունի հիմա այն տունը, որում նկարահանվել է հանրահայտ «Տանը մենակ» ֆիլմը
Բոլոր նրանք, որոնք «պանյատկեքով» են ապրում, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու. Սերգեյ Դանիելյանը՝ ԲՀԿ-ականներին
Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր… Արտյոմ Կարապետյան
Տեսահոլովակի պրեմիերա․ Արմինկա և Սարո՝ «Սեր է ծնվել»
Այս ունիվերսալ խմորով կարող եք միաժամանակ պատրաստել պիցցա, կարկանդակ, տարբեր պիրոգներ և այլ համեղ թխվածքներ
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի հետ ամուսնանալու առավելություններն ու թերությունները
Եթե այս թվերով 1-դոլարանոց թղթադրամ ունեք, այն կարող է կարողություն արժենալ