Ինչո՞ւ սննդակարգերը բավարար պայման չեն նիհարելու համար և որտեղ են թաքնված շատակերության պատճառները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մոլորակի բնակչության մոտ 39%-ը ավելորդ քաշի խնդիր ունի, իսկ 13%–ը ճարպակալում ունեն։

Ցավոք այս վիճակագրությունը չի բարելավվում, այլ գնալով ավելի վատթարանում է։ Այս խնդրի պատճառն ըստ գիտնականների ոչ միայն հիվանդություններն են, օրինակ նյութափոխանակության համակարգի խանգարումները, այլև հոգեբանական խնդիրները։

EnterTrain-ի հետ միասին փորձենք պարզել, թե ինչու են մարդիկ դժվարությամբ նիհարում և ինչու է այդքան դժվար տրվում ստացված արդյունքը պահպանելը։

Չարդարացված սպասումներ

Մարդկանց մեծամասնությունը, որոնք կանգնում են ավելորդ քաշից ազատվելու ուղու վրա, հույս են ունենոմ, որ կիլոգրամների հետ միասին իրենց կյանքից դուրս կգա ողջ նեգատիվը, իսկ իրենք էլ ավելի երջանիկ կդառնան։ Իրականում այս սպասումները հիմնավորված չեն. հետազոտությունները ցույց են տալիս, որ նիհարելը դրական է անդրադառնում միայն ֆիզիկական առողջության վրա, իսկ երջանկության մակարդակը դրանից չի բարձրանում։

Հաճախ է պատահում, երբ մարդն իր մարմինը եթե ոչ կատարյալ, ապա դրան մոտ վիճակի է բերում, սակայն հայելու մեջ չի տեսնում այն, ինչ տեսնում են շրջապատողները, այլ շարունակում է տեսնել նախկին գիրուկին։ Դա բերում է նրան, որ մարդն իրեն հուսահատված է զգում և եթե մինչ այդ կարողանում էր զրկել իրեն իր հաճելի ուտեստներից, ապա հիմա կարծում է, որ դա անիմաստ է և վերադառնում է սննդային նախկին նախասիրություններին։ Հենց այդ պատճառով հոգեբանի հետ համագործակցությունը նիհարող մարդու համար նույնքան կարևոր է, որքան սննդաբանի հետ համագործակցությունը։

Գրավիչ լինելու նկատմամբ վախ

Մանկական կամ դեռահասության տարիքում վերապրած հոգեկան հարվածները հաճախ քաշ հավաքելու մեղավորներն են դառնում։ Իրվիճակը ավելի խորանում է, եթե մարդը ժամանակին հոգեբանական օգնություն չի ստանում. մանկության սթրեսը տեղափոխվում է հասուն կյանք՝ միևնույն հուզական շատակերությունը առաջ բերելով։

Հետազոտությունների համաձայն՝ որքան ավելի հաճախ են տեղի ունեցել մարդու կյանքում հոգեկան հարվածներն ու սթրեսները և որքան ավելի մեծ է եղել դրանց ծանրությունը, այնքան ավելի մեծ է հասուն տարիքում ճարպակալման հավանականությունը։

Բացի այդ, հոգեբանները շատակերության ևս մեկ պատճառ են նշում. Նրանք, ովքեր մանկության տարիներին բռնության զոհ են դարձել, ենթագիտակցորեն փորձում են իրենց արտաքինը հնարավորինս ոչ գրավիչ դարձնել պոտենցիալ բռնարարի համար և դա անում են գիրանալու միջոցով։

Արձագանք սթրեսի նկատմամբ

Հուզական շատակերության բերող սթրեսը ավելորդ քաշ հավաքելու գլխավոր գործոններից մեկն է։

Երբ խոսքը գնում է երկարատև սթրեսի մասին, ապա այս դեպքում նյարդային լարվածության արդյունքում մակերիկամները կորտիզոլ են արտադրում, որը սովի զգացողություն է առաջացնում։ Եվ եթե սովից չեք ազատվում, կորտիզոլի մակարդակը շարունակում է բարձր մնալ։ Հետաքրքիր է, որ սա առաջին հերթին կանանց է վերաբերում. հենց նրանք են նախընտրում ուտելով պայքարել հոգեկան բացասական վիճակի դեմ, այն դեպքում, երբ տղամարդիկ լարվածությունը ալկոհոլով և ծխախոտով են հանում։

Ընկճախտ

Ընկճախտը հաճախ ավելորդ քաշ հավաքելու պատճառ է դառնում. ԱՄՆ–ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այդ հիվանդությամբ տառապող մարդկանց 43%-ը տառապում է ճարպակալմամբ։ Միևնույն ժամանակ մեկ այլ հետազոտություն հակառակ կախվածությունն է ցույց տվել. հոգեկան խանգարմամբ մարդկանց մոտ ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը 55% է կազմում։

Բժիշկները գտնում են, որ այս շրջանից դուրս գալու լավագույն տարբերակը ֆիզիկական ակտիվությունն է, որը միանգամից երկու նապաստակ է սպանում. նպաստում է քաշի և ընկճախտի ախտանշանների նվազմանը։

Ցածր ինքնագնահատական և աջակցության բացակայություն

Մեծ Բրիտանիայում 20 տարի շարունակ հետազոտություն է անցկացվել 6,5 հազար մարդկանց մասնակցությամբ։ Ուսումնասիրությունները սկսվել են, երբ նրանք 10 տարեկան են եղել. չափվել է նրանց հասակը, քաշը, ինչպես նաև գնահատվել է հոգեկան վիճակը։ 20 տարի անց միևնույն մարդկանց կրկին հետազոտել են և պարզվել է, որ նրանք, ովքեր մանկական տարիքում ցածր ինքնագնահատակ են ունեցել, 30 տարեկանին մոտ արդեն ավելորդ կիլոգրամներ են հավաքել։ Ճարպակալմամբ տառապող և նիհարել ցնկացող մարդն ինքն իր առջև խոչընդոտներ է դնում, ասելով. «Ես չեմ ուզում սկսել, քանի որ ինձ մոտ միևնույնն է ոչինչ չի ստացվի»՝ նախօրոք իրեն անհաջողության մատնելով։ Բացի այդ, հաճախ հարազատներն ու մտերիմները նույնպես նպաստում են նրանց անինքնավստահությանը, հաճախ ասելով, որ նրանց մոտ միևնույնն է ոչինչ չի ստացվի։ Բժիշկները սակայն համոզված են, որ նիհարողների մտերիմների օգնությունը շատ կարևոր է և նրանք, ովքեր ստանում են այդ աջակցությունն իրենց հարազատներից, ավելի արագ են քաշ գցում և ավելի երկար են պահում արդյունքը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել

Վերջին լուրեր

«Դատական գործընթացը մեծ գլխացավանք է»․ Սիլվա Հակոբյանը՝ դատարան դիմելու մասին
Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն
Ճի՞շտ է, որ նշանի մատանին 40 օր պետք չէ մատից հանել
Սուպեր դիմակ՝ առողջ և փարթամ մազեր ունենալու համար
Առաջին աշխատանքային օրը տնօրենը զայրացավ այս երիտասարդի վրա, բայց րոպեներ անց պետք է զղջար իր արածի համար
Մասուրի հրաշագործ հատկությունները
«Փորձել եմ իմ մարմնի լեզվով կերպարներ ստեղծել»․ Սրբուկը՝ իր նոր ֆոտոշարքի ու ոճի մասին
Դեղձով տորթ–սուֆլե. անկրկնելի համեղ և գեղեցիկ
Ինչո՞ւ ենք մենք սիրում Այծեղջյուրներին. 5 գաղտնի առավելություններ