Տորթ «Թռչնի կաթ» սպիտակաձավարով. անասելի մեծ, թեթև և շատ համեղ

EnterTrain-ը ներկայացնում է սպիտակաձավարի հիման վրա կրեմով «Թռչնի կաթի» բաղադրատոմս:

 

 

 

 

 

Բաղադրիչները խմորի համար՝

  • 160 գ. ցորենի ալյուր
  • 200 գ. շաքարավազ
  • 130 գ. կարագ
  • 4 ձու
  • 40 գ. կակաո
  • 12 գ. վանիլի շաքարավազ
  • 12 գ. փխրեցուցիչ
  • 2 ճ. գ. կաթ
  • 1 պտղունց աղ

Բաղադրիչները կրեմի համար՝

  • 800 մլ կաթ
  • 130 գ. սպիտակաձավար
  • 300 գ. կարագ
  • 150 գ. շաքարավազ
  • 1 ոչ մեծ կիտրոն

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 80 գ. շաքարավազ
  • 50 գ. թթվասեր
  • 40 գ. կարագ
  • 30 գ. կակաո

Պատրաստումը՝
1. Ձուն խառնելով սովորական և վանիլի շաքարավազին, աղին, հարիր հարիչով: Զանգվածը պետք է սպիտակի և ծավալը մեծանա:

2. Հարիր փափկեցված կարագը, ավելացրու ալյուրը, կաթը, փխրեցուցիչը:

3. Ձվերով խառնուրդն ավելացրու և լավ խառնիր:

4. Խմորը բաժանիր 2 մասի, դրանցից մեկին կակաո ավելացրու և խառնիր: Խմորի մյուս մասը թող ինչպես կա:

5. Թխելու ձևամանի վրա մի քիչ կարագ քսիր, դրա մեջ լցրու մի գույնի խմորը և թխիր 180 աստիճանում մոտ 10 րոպե: Նույն կերպ թխիր մյուս գույնի խմորը: Պատրաստ լինելն ատամի փայտիկով ստուգիր: Պատրաստի խմորները թող սառեն:

6. Կրեմի համար կաթսայի մեջ կաթ լցրու, ավելացրու շաքարավազը և սպիտակաձավարը, խառնիր և եփիր մարմանդ կրակի վրա մինչև խտանա: Վերցրու կրակի վրայից և թող սառի:

7. Կիտրոնը լավ, կեղևազատիր և հյութը հանիր: Կրեմի համար կարագը հարիր մեծ արագությամբ 5 րոպե՝ ավելացնելով կիտրոնի կեղևը և հյութը: Կարագով զանգվածն ավելացրու սպիտակաձավարին և նորից հարիր մինչև համասեռ զանգված ստացվի: Պետք է բուրավետ խիտ կրեմ ստացվի:

8. Հավաքիր տորթը՝ հանվող ձևամանի հատակին դիր մուգ խմորը, վրան լցրու ամբողջ կրեմը և ծածկիր բաց գույնի խմորով: Ձեռքերով մի քիչ սեղմիր վերևի խմորը և տորթը գիշերը դիր սառնարան:

9. Գլազուրի համար խառնիր բոլոր բաղադիչները, դիր մարմանդ կրակի վրա և եփիր՝ խառնելով, մինչև կարագը և շաքարավզն ամբողջովին հալվեն:

10. Տորթը հանիր ձևամանից և ծածկիր արդեն սառած գլազուրով: Տորթը ևս 30 րոպեով սառնարան դիր:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Այս թեստն անսխալ չեն կարողանում անցնել նույնիսկ ուսուցիչները. իսկ դո՞ւք
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա, թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը…
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Ինչպե՞ս է կյանքը փոխվում 30-ից հետո. նկարազարդումներ
Հոլիվուդը նվաճած 5 հայ աստղերը
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին

Վերջին լուրեր

«Ընձուղտ-կինը»․ ամերիկուհին 5 տարի անընդմեջ երկարեցրել է իր պարանոցը, որպեսզի նմանվի ընձուղտի
Վտանգավոր օրեր են մոտենում․ Վանգայի կանխատեսումները 22․02․2020-ի մասին. ինչ է պետք իմանալ այս օրերի մասին
Օշոյի հիանալի մտքերը, որոնք կփոխեն ձեր կյանքի ուղին
Երկիր, որտեղ բժշկությունն ու կրթությունը անվճար են, չկա ոչ մի Մակդոնալդս, իսկ տան դռները չեն կողպում
Քիչ հայտնի աղոթք Էկզյուպերիից, որ պետք է կարդան բոլորը
Հիբրիդային ՀԻԹ․ «Երգ, որը ծալած ունի Եվրատեսիլի բոլոր երգերը միասին»
8 պատճառ, թե ինչու են ուժեղ կանայք այդքան հաճախ իրենց միայնակ զգում
Չպոկել և չհանել. ինչպես պայքարել մազերի սպիտակության դեմ
Երգչուհի Ադելը նիհարել է 40 կգ. երևում է՝ ամուսնալուծությունը լավ է ազդել աստղի վրա