Ավելի լավ և էժան, քան սրահում. 5 հրաշալի խորհուրդ մազերի խնամքի համար

EnterTrain-ը ներկայացնում է 5 պարզ և արդյունավետ խորհուրդ, որոնք կսովորեցնեն ճիշտ խնամել մազերը:

 

 

 

 

 

 

1. Կանաչ թեյը՝ փայլուն մազերի համար
Հակաօքսիդանտների, С և Е վիտամինների, В5 պրովիտամինի և պանթենոլի շնորհիվ՝ կանաչ թեյն իդեալականորեն հարմար է մազերի ամրացման համար: Նաև կօգնի գլուխ հանել խճճված մազերից և կկանխի մազաթափությունը: Որպեսզի մազերը սկսեն փայլել պետք է դրանք լվալ ֆիլտրացված թեյի և մի քանի կաթիլ կիտրոնի խառնուրդով:

2. Ձիթապտղի յուղը՝ մազերի խորը սնուցման համար
Շատ օգտակար է: Խոնավեցնում է, փափկեցնում, միաժամանակ ազդում է որպես հակաօքսիդանտ՝ վերականգնելով մազերը և դրանց ստիպելով փայլել: Մազերը պետք է լավ լվալ յուղով, հետո ծածկել լոգանքի գլխարկով: Մեկ ժամ սպասեք, հետո գլուխը լվացեք սովորական ձևով շամպունով: Ձիթապտղի յուղի տհաճ հոտը նվազեցնելու համար կարելի է դրա մեջ մի քանի կաթիլ լավանդայի կամ էվկալիպտի եթերայուղ ավելացնել:

3. Գարեջուրը՝ ծավալի համար
Հարուստ է սննդանյութերով և սպիտակուցով, որը մեծացնում է մազերի ծավալը, ուժ և փայլ կհաղորդի: Ավելի լավ արդյունքի համար պետք է գլուխը լվալ ոչ միայն գարեջրով, այլև դրան մի քանի կաթիլ լայմի հյութ ավելացնել:

4. Ծովի աղը՝ մազերի կենդանության համար
Իր մեջ պարունակվող տոնուս հաղորդող և հականեխիչ հատկություների, մեծաթիվ հանքանյութերի և վիտամինների շնորհիվ՝ ծովի աղը կենդանություն է հաղորդում մազերին, վերացնում է մաշկի դյուրագրգռությունը և վերականգնում է ծավալը: Օգտագործեք ծովի աղ աերոզոլում՝ խառնելով 1 բաժակ տաք ջուր, 2 ճ. գ. աղ և 1 թ. գ. ալոե վերա:

5. Կարմիր սոխը՝ մազերի ամրացման համար
Կարմիր սոխի հյութը հայտնի է մազաթափության դեմ իր արդյունավետությամբ, քանի որ զգալիորեն նպաստում է արյան շրջանառությանը և արդյունավետորեն սնուցում է մազի ֆոլիկուլները: Պետք է կարմիր սոխի հյութը քամել, հետո ներմերսել գլխամաշկի մեջ: Հետո սպասեք 20 րոպե և լավ լվացեք գլուխը: Պրոցեդուրան կարելի է կրկնել շաբաթական մեկ անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Առակ. Մարդու երեք ընկերները
Մոլորակի 5 արգելված վայրերը, որոնցից պետք է հնարավորինս հեռու մնալ
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
Հոլիվուդը նվաճած 5 հայ աստղերը
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել

Վերջին լուրեր

Ինչ կարող են պատմել ձեր դիմագծերը ձեր մասին
Ի՞նչ կարող է սովորել հասարակ կինը էլիտար մարմնավաճառից. կյանքի դասեր
Եղունգների կարմիր լաքը միշտ թրենդային է. հետաքրքիր և ոճային գաղափարներ
Դաշնակահարի վիրտուոզ, հանճարեղ կատարումը պարզապես ապշեցնում է
Ամենագեղեցիկ հոգևորականը փոխել է մասնագիտությունը և մոդել է դարձել
Ղազախ աղջկա հայերեն «Գիշեր է» երգը գրավել է Central Asia’s Got Talent-ի ժյուրիին
«Երեխայի ծննդից հետո ես ու ամուսինս շատ փորձությունների միջով անցանք»․ Նարե Գրիգորյանը՝ որդու խնամքի ու ամուսնու հետ հարաբերությունների մասին
8 սխալ, որոնք կրճատում են ձեր նոութբուքի կյանքը
Մաքսիմ Գորկու 15 իմաստուն ասույթները