Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների

Նա վաղ ամուսնացավ՝ հազիվ ավարտելով ուսումնարանը: Մեկ երեխա ունեցավ, մեկ տարի անց՝ ևս մեկը: Կարիերայի, սեփական նախասիրությունների և հոբբիների համար ժամանակ չմնաց: Ամբողջ ժամանակն անցնում էր պատրաստելով, լվացքով, մաքրությամբ… Եվ չես ասի, որ դա նրան դուր չէր գալիս կամ ընտանիքը երջանիկ չէր: Որդիներն առողջ և ուրախ էին մեծանում, դարձան մոր կյանքի իմաստը:

 

 

 

 

 

Բայց եկավ պահ, երբ նրանք մեծացան: Մեկը գնաց ուրիշ երկրում սովորելու, մյուսը որոշեց սեփական ընտանիք կազմել և աղջկա հետ առանձին ապրելու գնաց: Հենց այդ պահին նրա կյանքը փլվեց: Չէ՞ որ նրան ուրիշ ոչինչ չմնաց: Հետևանքը՝ նա միայնակ է, կոտրված, նրա կյանքը դատարկվեց, իսկ երեխաների սրտում ապրում է մեղքի մշտական զգացում նրա միայնության համար:

Մի քիչ ուրիշ պատմություն: Նա հղիացավ տղամարդուց, ում իրենք պետք չէին և որոշեց այդ երեխային իր համար մեծացնել: Մայրը երեխային աշխատում էր ամեն ինչ տալ՝ իրեն զրկելով անձնական կյանքից, երազանքներից:

Նա դարձավ հաջողակ տղա, բայցև անմար մեղքի զգացումով: Հետևանքը՝ նա 50 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի, դեռ մոր հետ է ապրում՝ փորձելով մարել իր պարտքը: Բայց չի ստացվում:

EnterTrain-ը ներկայացնում է ևս մեկը: Նրա կյանքն առանձնապես չդասավորվեց՝ կարիերան չստացվեց, արքայազն չհանդիպեց, երեխաներ չունեցավ: Մոտ 40 տարեկան էր: Որոշեց երեխա ունենալ, որպեսզի կյանքում ինչ-որ բան ունենար: Որոշեց իր չարածները երեխեայի ձեռքով անել:

Երեխային ուղարկեց դաշնամուր նվագելու, որովհետև իր մայրն իրեն արգելել էր: Բայց երեխան ատում էր դաշնամուրը:

Բայց մայրիկին հակաճառել պետք չէր, չէ՛ որ մայրիկը «քեզ համար ամբողջ կյանքն էր ներդրել: Երեխան դարձավ թեթևսոլիկ մեծահասակ առանց որևէ ամբիցիայի: Փոխարենը՝ կարողանում է դաշնամուր նվագել:

Այսպիսի քանի՞ պատմություներ կան: Միլիոնավոր: Որովհետև ծնողները երեխաներին դարձնում են իրենց կյանքի իմաստը: Դա բացարձակապես սխալ է…

Երեխան քո սեփականությունը չէ, նա անհատ է, իր կյանքն ունի, իր նախասիրությունները, նպատակները, երազանքները: Ծնողների պարտականությունն է նրանց տալ անհրաժեշտ ամեն բան, երջանիկ մանկություն ապահովել և բաց թողնել, երբ ժամանակը գա: Երեխան ծնողների կյանքում Տիեզերքի կենտրոնը չէ:

Պետք չէ զոհաբերություններ անել, երեխաներին դա պետք չէ: Նույնիսկ եթե անում, ես, երեխաները դա չպետք է իմանան: Որովհետև դրանց մասին նրանց ասելով մեղքի զգացում ես սերմանում:

Այդ ամենի մյուս կողմում քո կյանքն է: Ծնող դառնալով՝ դու չես դադարում անհատ լինել: Քո շահերը, անձնական կյանքը և երազանքները պակաս կարևոր չեն, քան երեխայի մասին հոգ տանելը:

Պետք չէ ապրել միայն հանուն երեխայի, նրան դարձնել կյանքիդ իմաստը:

Սիրիր քեզ: Կյանքի կոչիր երազանքներդ, գտիր այն, ինչ հոգուտ մոտ է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

10 բան, որ չպետք է անեն զույգերը
8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով
Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա
3 բան, որ լինում է, երբ դուք ոտքերն ամեն օր դնում եք պատի վրա
9 տարօրինակ բան, որ անում են բոլոր փորձառու զույգերը
Հրաշալի, հեշտ պատրաստվող նախուտեստ. պանրով հացով ձողիկներ
9 անհայտ փաստ «Տիտանիկի» մասին, որոնք կստիպեն նորովի նայել սիրելի ֆիլմը
1994 թ. Այշվարիա Ռայը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կինը. տես՝ նա ինչ տեսք ունի հիմա
Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…