Պարզ հոգեբանական-երկրաչափական թեստ, որը 90% ճշգրտությամբ բացահայտում է ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը

1978 թվականին սոցիալ-հոգեբանական պատրաստվածության մասնագետ Սյուզան Դելլինգերը աշխարհին ներկայացրեց իր հոգե-երկրաչափական թեստը։ Այսօր շատ գործատուներ աշխատանքի ընդունվել ցանկացողներին առաջարկում են անցնել այս թեստը, քանի որ այն մեծ ճշգրտությամբ ցույց է տալիս մարդու ուժեղ և թույլ կողմերը։

 

Նայեք այս երկրաչափական պատկերներին

Նրանցից ո՞րն է ձեզ ավելի մոտ։ Ընտրեք այն պատկերը, որն ասոցացնում եք ձեզ հետ։

 

Քառակուսի

Աշխատասիրություն, գործն ավարտին հասցնելու պահանջ, համառություն. ահա այս մարդկանց հիմնական գծերը։ Համբերատարությունն ու կայունությունը նրանց դարձնում են իրենց ոլորտի լավագույն մասնագետները։ Դրան նաև նպաստում է նոր ինֆորմացիա ստանալու ուժեղ պահանջը։ Այս մարդիկ շատ ուշադիր են դետալների նկատմամբ։ Կանխատեսելի կյանքը նրանց իդեալն է։ Նրանք սիրում են կարգուկանոն։ Ամեն դեպքում, նրանց ռացիոնալությունն ու էմոցիոնալ չորությունը խանգարում են արագ կապ հաստատել մարդկանց հետ։

Եռանկյունի

Եռանկյունին ընտրում են էներգիայով լի ու ուժեղ անհատականություն ունեցող մարդիկ։ Նրանց բնավորության առանձնահատկությունը գլխավորի վրա կենտրոնանալու ունակությունն է։ Նրանք կարողանում են խորը ու արագ վերլուծել իրավիճակը ու կենտրոնանալ խնդրի վրա՝ մեծ նշանակություն չտալով մանրուքներին։ Նրանք շատ ինքնավստահ մարդիկ են, որոնք ուզում են ամեն ինչում ճիշտ լինել։ Այս պատկերն ընտրած մարդիկ միշտ մրցակցում են ուրիշների հետ։ Հաճախ դժվարությամբ են ընդունում իրենց սխալները։ Նրանց համար շատ կարևոր է կարիերան, ու նրանք ձգտում են բարձր կարգավիճակի։ Նրանց գլխավոր բացասական գիծը ուժեղ էգոցենտրիզմն է։

Զիգզագ

Զիգզագն ընտրում են ստեղծագործ անհատականություն ունեցող մարդիկ։ Այս մարդիկ օժտված են ինտուիցիայով ու զարգացած միտք ունեն։ Նրանք չեն կենտրոնանում դետալների վրա, կարողանում են ստեղծել ներդաշնակ պատկերներ ու ամեն ինչում գեղեցկություն տեսնել։ Զիգզագները չեն կարողանում ջանք թափել այնտեղ, որտեղ կան խիստ պարտականություններ։ Աշխատանքում նրանց համար կարևոր է անկախությունը։ Երբ նա գտնվում է այնտեղ, որտեղ իրեն հարմարավետ է զգում, սկսում է աշխատել՝ կիրառելով նոր մեթոդներ ու գաղափարներ։ Այսպիսի մարդիկ իդեալիստներ են, նրանց հատուկ է միամտությունն ու ոչ պրակտիկ լինելը։ Նրանք զուսպ են, ինչը երբեմն խանգարում է կյանքի կոչել այն գաղափարները, որ ունեն։

Շրջան

Ամենից առաջ շրջանը ընտրածները հետաքրքրված են լավ միջանձնային հարաբերություններով։ Շատ բարյացկամ մարդիկ են։ Ունակ են ամուր ընտանիք ստեղծել։ Նրանց հատուկ է բարձր զգացմունքայնությունն ու ուժեղ կարեկցանքը։ Լավ են «կարդում» մարդկանց ու կարողանում են արագ ճանաչել խաբեբաներին։ Խաղաղություն պահելու համար կարող են զիջել սեփական դիրքերը, որովհետև նրանց համար ամենադժվար բանը կոնֆլիկտի մեջ մտնելն է։ Այս մարդկանց խորթ է վճռականությունը, ու նրանք հաճախ չեն կարողանում իրենց ներկայացնել այնպես, ինչպես կուզեին։ Բարոյականության ու արդարության հարցերում ունեն հստակ արժեքներ։

Ուղղանկյուն

Ուղղանկյունն ընտրում են մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց այժմյան կենսակերպից ու գտնվում են ավելի լավի փնտրտուքների մեջ։ Այս մարդկանց բնավորության գիծ է անցումնային շրջանի ժամանակ անկանխատեսելի արարքները։ Որպես կանոն, ունեն ցածր ինքնագնահատական ու նոր բան են փնտրում՝ ավելի լավը դառնալ ձգտելու մեջ։ Անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է, և համարձակ են։ Նրանք բաց են նոր մտքերի համար ու հեշտ են դրանք դարձնում իրենցը։

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

10 բան, որ չպետք է անեն զույգերը
8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով
Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա
3 բան, որ լինում է, երբ դուք ոտքերն ամեն օր դնում եք պատի վրա
9 տարօրինակ բան, որ անում են բոլոր փորձառու զույգերը
Հրաշալի, հեշտ պատրաստվող նախուտեստ. պանրով հացով ձողիկներ
9 անհայտ փաստ «Տիտանիկի» մասին, որոնք կստիպեն նորովի նայել սիրելի ֆիլմը
1994 թ. Այշվարիա Ռայը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կինը. տես՝ նա ինչ տեսք ունի հիմա
Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…