Երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա. դուք կապշե՛ք, երբ իմանաք, թե ինչպես

Շատերին է ծանոթ այն պնդումը, ըստ որի ավագ երեխաները ավելի պատասխանատու և ինքնուրույն են, մինչդեռ միակ երեխաները հակված են եսակենտրոնության: Սակայն քչերի գիտեն, որ սրանք պարզապես կարծրատիպեր չեն. իրականում, երեխաների ծնվելու հերթականությունն ազդում է նրանց բնավորության վրա:

Ձեզ ենք ներկայացնում թեմայր վերաբերյալ կատարված գիտական հետազոտությունների արդյունքները, որոնք միանշանակ կզարմացնեն Ձեզ։

Ծնվելու հերթականության թեորիան ծագել է դեռևս 1920-ականներին: Այն առաջ է քաշել Ալֆրեդ Ադլերը՝ Զիգմունդ Ֆրեյդի ընկերն ու կոլեգան: Ադլերը հավատացած էր, որ այն հերթականությունը, որով երեխան ծնվում է ընտանիքում, անքակտելիորեն ազդում է նրա մարդ տեսակի ձևավորման վրա:

  • Ավագ երեխա. Համաձայն Ադլերի՝ ավագ երեխան հակված է լինել պահպանողական, իշխանության ձգտող և օժտված է առաջնորդի հատկանիշներով: Քանի որ նրանք մանկուց հոգ են տանում իրենց կրտսեր քույր/եղբայրների մասին, ավագ երեխաները մեծանում են ավելի հոգատար և ավելի պատրաստակամ են լինում ծնող դառնալու հարցում:
  • Միջնեկ երեխա. այս երեխաների համար ավագ եղբայր/քույրը, այսպես ասած, «տեմպ սահմանող» է: Միջնեկ երեխաները շարունակ փորձում են գերազանցել ավագներին: Նրանց զարգացումն ավելի արագ է ընթանում: Միջնեկ երեխաները հակված են ամբիցիոզ լինելուն, սակայն եսասեր չեն: Նրանք հաճախ չափից դուրս մեծ և անհասանելի նպատակներ են դնում իրենց առջև: Սա հանգեցնում է բազմաթիվ անհաջողությունների, սակայն անհաջողություններին դիմակայելը կոփում է նրանց:

  • Կրտսեր երեխա. որպես կանոն՝ կրտսեր երեխաները մանկուց չափից դուրս շատ ուշադրություն և հոգատարություն են ստանում թե՛ ծնողների և թե՛ ավագ քույրերի/եղբայրների կողմից: Այդ իսկ պատճառով նրանք պակաս փորձառու և ինքնուրույն են: Այնուամենայնիվ, նրանք հաճախ հակված են գերազանցելու իրենց ավագ քույր/եղբայրներին: Պատմությանը հայտնի են բազմաթիվ կրտսեր երեխաներ, որոնք ամենաարագ ատլետներն են, լավագույն երաժիշտները և ամենատաղանդավոր նկարիչները: Կրտսեր երեխաները շատ շփվող են և հաճախ անպատասխանատու են:
  • Միակ երեխա. չունենալով ո՛չ քույր, ո՛չ եղբայր, ում հետ կարող էր մրցակցել, միակ երեխան հաճախ մրցակցության մեջ է մտնում սեփական հոր հետ: Բամբակների մեջ մեծացած այս երեխաները նույն հոգատար և հիացական վերաբերմունք են ակնկալում նաև անծանոթներից: Եսակենտրոնությունն ու տատանողականությունը այս երեխաներին բնորոշ գծերից են: Միակ երեխաները հիմնականում դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփման հարցում: Այս երեխաները հակված են պերֆեկցիոնիստ լինելու և ամեն գնով հասնում եմ իրենց նպատակներին: Միակ երեխաներն իրենց բնավորությամբ և տեսակով շատ նման են ավագ երեխաներին:

 

Ինչպե՞ս է այս ամենն ազդում IQ-ի վրա

Այս հարցը մեծ տարաձայնությունների առիթ է հանդիսանում: Մի մասը առհասարակ ժխտում է ծնվելու հերթականության թեորիան, մյուսները՝ լիովին վստահ են դրա ճշմարտացիություն վրա: Լայպցիգի և Յոհանես Գուտենբերգի համալսարանների (երկու համալսարաններն էլ Գերմանիայում են) հետազոտողները հետազոտել են շուրջ 20000 չափահասի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ավագ երեխաները ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում IQ թեստերում:

Ինչպե՞ս է այս ամենն ազդում մեր բնավորության վրա

Մեկ այլ հետազոտություն ապացույցներ է ներկայացնում, որ ծնվելու հերթականությունը ազդում է մեր բնավորության ձևավորման վրա: Հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ի շուրջ 337000 ավագ դպրոցի աշակերտների բնավորությունը:

Նրանք պարզեցին, որ ավագ երեխաները ավելի ազնիվ և դոմինանտ են, սակայն պակաս շփվող են և սթրեսակայուն չեն: Միջնեկները ավելի բարեխիղճ և ջանասեր են: Կրտսերները ավելի բաց և շփվող են: Միակ երեխաները ավելի նյարդային են, սակայն բավականին շփվող են:

Ծնվելու հերթականությունն իրո՞ք կարևոր է

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այսպիսի հետազոտությունները բավականին շատ բացթողումներ ունեն. հաշվի չեն առնվում էթնիկական գործոնները, ներընտանեկան փոխհարաբերությունները, դաստիարակությունը, ընտանիքի ֆինանսական վիճակը և այլն: Այսպիսով, այո՛, ծնվելու հերթականությունը որոշակի ազդեցություն ունենում է մարդու բնավորության վրա, սակայն հարկավոր չէ կուրորեն հավատալ սրան:

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

10 բան, որ չպետք է անեն զույգերը
8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով
Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա
3 բան, որ լինում է, երբ դուք ոտքերն ամեն օր դնում եք պատի վրա
9 տարօրինակ բան, որ անում են բոլոր փորձառու զույգերը
Հրաշալի, հեշտ պատրաստվող նախուտեստ. պանրով հացով ձողիկներ
9 անհայտ փաստ «Տիտանիկի» մասին, որոնք կստիպեն նորովի նայել սիրելի ֆիլմը
1994 թ. Այշվարիա Ռայը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կինը. տես՝ նա ինչ տեսք ունի հիմա
Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…