Ինչ է կարելի և չի կարելի անել դաշտանի օրերին. միֆեր և իրականություն

Ամսականների ժամանակ կանայք բազմաթիվ խնդիրների հետ են բախվում։ Բացի տրամադրության անկումներից և ցավային զգացողություններից, շատերիս մոտ զգայուն է դառնում կուրծքը, փորն է մեծանում, դեմքին պզուկներ են հայտնվում, սրտխառնոց և գլխացավ է նկատվում։

Այս օրերի հետ կապված բազմաթիվ միֆեր կան, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել, բայց դրանցից ոչ բոլորն են ճշմարիտ։

Եկեք EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե իրականում ինչ է կարելի անել և ինչը՝ ոչ։

1. Չի կարելի վաննա ընդունել. միֆ է

Չնայած հակառակ կարծիքին, ամսականների ընթացքում վաննա ոչ միայն կարելի է ընդունել, այլև խորհուրդ է տրվում։ Դա կարող է թեթևացնել դաշտանային սպազմերը և թուլացնել մկանային լարվածությունը։ Վաննան հակացուցված է միայն առատ արյունահոսության և նորագոյացությունների դեպքում (կիստաներ, լեյոմիոմաներ)։

2. Չի կարելի որոշակի մթերքներ ուտել. ճիշտ է

Որոշ մթերքներ ցանկալի է բացառել դաշտանի օրերին. Դրանք կարող են ուժեղացնել ախտանիշները։ Դրանք են.

  • Սուրճ
  • Կաթնամթերք
  • Յուղոտ և կծու սնունդ
  • Կոնֆետներ և շաքար պարոնակող այլ մթերքներ

3. Չի կարելի սպորտով զբաղվել. միֆ է

Ինչպես և վաննայի դեպքում, վարժությունները ոչ միայն հակացուցված են այդ օրերին, այլև օգտակար են։ Սակայն լավ կլինի մոռանալ ուժային վարժությունների մասին։

4. Չի կարելի անալիզներ հանձնել. ճիշտ է

Դաշտանի օրերին կնոջ արյան բաղադրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ինչի պատճառով տարբեր անալիզների պատասխանները կարող են իրարից տարբերվել։

5. Չի կարելի լողալ. միֆ է

Ինչպես արդեն նշեցինք, ֆիզիկական ակտիվությունն այդ օրերին մեղմում է ցավային և տհաճ զգացողությունները, և լողն էլ այդ առումով հրաշալի ընտրություն է։ Իհարկե, պետք չէ մոռանալ հիգիենայի միջոցների մասին։ Տամպոնները այս դեպքում ամենահամապատասխան տարբերակն են։

6. Չի կարելի դիմանալ ցավին, եթե այն երեք օրից ավել է տևում. ճիշտ է

Սպազմերը ամսականների օրերին լրիվ նորմալ են համարվում, սակայն եթե դրանք 2-3 օրից ավել են տևում, ապա անպայման դիմեք բժշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

25 լուսակնարներ, որոնք կհասկանան միայն ԽՍՀՄ տարիներին ապրած մարդիկ
Թեստ. որքա՞ն լավ գիտեք հայ գրականությունը
Որքան փող դուք կունենաք 2020 թվականին՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Դեն նետեք ակնոցը. հազարավոր մարդիկ իրենց տեսողությունը վերականգնել են այս մեթոդով. ստուգված է
Թեստ հայոց լեզվի կետադրությունից. արդյո՞ք տարբերում եք բութն ու ստորակետը
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Սա 1 մլն դոլարանոց միջոց է. իմանալով՝ հարևաններն ինչու են ընկույզ եփում՝ ես էլ այդպես արեցի…
Գրեթե բոլորը գիտեն այս երգը, սակայն քչերը գիտեն, թե այն ով է կատարում

Վերջին լուրեր

Սիլվի Բարկովան՝ հնդիկ ամուսնուց բաժանվելու և հղիության լուրերի մասին
Ինչպիսի տեսք ունեին Հոլիվուդի սրտակեր դերասաններն իրենց առաջին դերերում
Երեք ամենավտանգավոր արտահայտությունները վեճի ժամանակ. ԵՐԲԵՔ մի ասեք դրանք
Թեստ. Ինչ կարող է պատմել ձեր բնավորության մասին ձեր շուրթերի ձևը. չափազանց ճշգրիտ արդյունքներ
Ողջ աշխարհում միայն 7 կնոջ է թույլատրված սպիտակ հագուստ կրել Հռոմի պապի ներկայությամբ. ահա, թե մասնավորապես ում
Ինչպես չափել արյան ճնշումը՝ առանց հատուկ սարքի
Իմ երազանքի տունը. ընտրե՛ք տունը, իսկ մենք կփորձենք գուշակել ձեր բնավորությունը
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է
Հիշո՞ւմ եք «Կլոն» սերիալի Խադիջային. ահա, թե ինչպիսին է նա հիմա