
Նուրբ և օդային տորթ–սուֆլեն, որն այսօր առաջարկում է EnterTrain-ը, շատ հեշտ է պատրաստվում։ Սա հայտնի «Ծտի կաթի» տարբերակներից է՝ շոկոլադային համով։
Հիմքի համար մեզ անհրաժեշտ է.
- ✓ 200 գր. Թխվածքաբլիթ
- ✓ 1 ճ.գ. կակաո
- ✓ 50 գր. փափկած կարգ
- ✓ 3-4 ճ.գ. կաթ
Շոկոլադային սուֆլեի համար անհրաժեշտ է.
- ✓ 100 գր. շոկոլադ
- ✓ 300 գր. մածուկային կաթնաշոռ՝ սենյակային ջերմաստիճանի
- ✓ 1 բաժակ շաքարի փոշի
- ✓ 10 գր. վանիլային շաքար
- ✓ 1 ճ.գ. արագ հալչող ժելատին
- ✓ 200 մլ սերուցք (33%)
- ✓ 50 մլ շոկոլադային կամ ցանկացած այլ լիկյոր
Պատրաստման եղանակը
1. Առանձնացող ձևամանի (19սմ) հատակի մասին յուղաթուղթ փռել, իսկ կողքերին կարագ քսել։
2. Թխվածքաբլիթը մանրացնել, ավելացնել կարագն ու կակաոն և լաավ խառնել։
3. Անհրաժեշտության դեպքում կաթ ավելացնել։ Պետք է ձևը պահող զանգված ստացվի։
4. Պատրաստի զանգվածը դնել ձևամանի մեջ, լավ սեղմել և դնել սառնարանը։
5. Շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի վր, ավելացնել շաքարի փոշին։
6. Այնուհետև ավելացնել վանիլային շաքարն ու կաթնաշոռը, լավ հարել միքսերով, առանձին հարել սերուցքը։
7. Ժելատինը հալեցնել 3-4 ճ.գ. տաք ջրի մեջ։
8. Կամաց ավելացնել կաթնաշոռային զանգվածին և լավ հարել։
9. Այնուհետև ավելացնել սերուցքն ու ալկոհոլը, նորից հարել և լցնել ամանի մեջ՝ թխվածքաբլիթի շերտի վրա և դնել սառնարանը։
10. Հաջորդ օրը կողքերից դանակով անցնել և ամանի վերևի մասն առանձնացնել։
11. Պատրաստի տորթը կարող եք զարդարել կակաոյով, քերած շոկոլադով կամ թարմ հատապտուղներով։
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին