Մոնիկա Բելուչիի պատմությունը. հասարակ աղջկանից մինչև ամենագեղեցիկ և ցանկալի կինն աշխարհում

Մոնիկա Բելուչին, ում մասին է այսօր EnterTrain-ի պատմությունը, հիասքանչ մոդել և դերասանուհի է, որը սեպտեմբերին արդեն հիսուն տարեկան կդառնա։

Շատ վաղուց կար մի ժամանակ, երբ աղջիկն իրավաբան էր ուզում դառնալ և մոդել էր աշխատում, որպեսզի ուսման համար գումար հավաքի։

Երիտասարդ աղջիկը չէր էլ սպասում, որ այդչափ դուր կգա մարդկանց։

Շուտով Մոնիկան սկսես հայտնվել նորաձևության ամսագրերի շապիկներին։

Արդեն մի տարուց աղջիկը հասկացավ, որ հենց դա է իր տարերքը և թողեց ուսումը։ Նա մեկնեց Միլան և այնտեղ ստորագրեց առաջին պայմանագիրը, իսկ արդեն չորս տարի անց դարձավ Dolce&Gabbana-ի դեմքը։

1992 թվականին Մոնիկան ստացավ իր առաջին դերը «Դրակուլա» ֆիլմում։ Հետո ևս չորս տարի անց նրա հաջորդ դերն էր «Բնակարան» ֆիլմում, որի համար Մոնիկան ֆրանսիական մրցանակի արժանացավ։

Հենց այդ ժամանակ էլ նա ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ Վենսան Քասելի հետ։

Մեկ տարի անց դերասանուհու մասնակցությամբ նկարվեց ոսկերչական իրեր արտադրող ընկերության գովազդը։

Նա իրոք պահանջված էր։

Մոնիկային մշտապես հրավիրում էին կինոյում, գովազդներում և ֆոտոշարքերում նկարահանվելու։

2004 թվականին Մոնիկան ամենագեղեցիկ կինը ճանաչվեց։

Հաջորդ տարի դուրս եկավ «Որքան դու արժես» ֆիլմը, որտեղ Մոնիկան մարմնավորեց գլխավոր հերոսուհուն։ Ռեժիսորը հայտարարեց, որ հենց դերասանուհու շնորհիվ է ֆիլմը ստեղծվել։

Եվս մեկ տարի անց Մոնիկան դարձավ Dior-ի դեմքը։

Իսկ 2010 թվականին լույս տեսավ այս զարմանահրաշ կնոջ մասին պատմող գիրքը։ Գրքի համար լուսանկարները Մոնիկան ինքն էր ընտրել։

2011–ին Մոնիկան աշխատում էր Oriflame-ում՝ գովազդելով նրանց կոսմետիկան։

2015 թվականին դուրս եկավ Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմը, որտեղ Մոնիկան մարմնավորում էր լրտեսի ընկերուհուն։

Վերջերս դերասանուհին խոսել է այն մասին, որ չի վախենում բնական ծերանալուց։ Նրան վախեցնում են հիվանդությունները, բայց ոչ ծերությունը։

Երկրպագուները համոզված են, որ այս հիասքանչ կինը միշտ էլ շքեղ տեսք կունենա։ Եվ նրանք չեն սխալվում. դժվար թե Մոնիկան կորցնի իր բնական գեղեցկությունը։

Նա հիասքանչ է։

Ահա թե ինչպես է նա փոխվել կյանքի ընթացքում.

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել

Վերջին լուրեր

«Դատական գործընթացը մեծ գլխացավանք է»․ Սիլվա Հակոբյանը՝ դատարան դիմելու մասին
Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն
Ճի՞շտ է, որ նշանի մատանին 40 օր պետք չէ մատից հանել
Սուպեր դիմակ՝ առողջ և փարթամ մազեր ունենալու համար
Առաջին աշխատանքային օրը տնօրենը զայրացավ այս երիտասարդի վրա, բայց րոպեներ անց պետք է զղջար իր արածի համար
Մասուրի հրաշագործ հատկությունները
«Փորձել եմ իմ մարմնի լեզվով կերպարներ ստեղծել»․ Սրբուկը՝ իր նոր ֆոտոշարքի ու ոճի մասին
Դեղձով տորթ–սուֆլե. անկրկնելի համեղ և գեղեցիկ
Ինչո՞ւ ենք մենք սիրում Այծեղջյուրներին. 5 գաղտնի առավելություններ