Շոկոլադե մաֆիններ «Մութ անտառ»

Նուրբ շոկոլադե կեքսեր բալով և թանձր արբեցնող միջուկով։
Բաղադրության մեջ նաև քիրշ կա կամ քիրշվասեր՝ բալի հիմքով պատրաստված ալկոհոլային խմիչք։ Այն կարող եք փոխարինել բալի լիկյորով։ EnterTrain-ի հետ միասին պատրաստենք այս անկրկնելի աղանդերը և երջանկացնենք մեր ընտանիքի անդամներին ու հյուրերին։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Սև շոկոլադ – 60 գր.
  • Շագանակագույն շաքար – 130 գր.
  • Ձու – 2 հատ
  • Ալյուր – 180 գր.
  • Կաթ – 100 մլ.
  • Եգիպտացորենի օսլա – 2 ճ.գ.
  • Հարած սերուցք – 400 մլ.
  • Վանիլին – 12 գր.
  • Կարագ – 100 գր.
  • Բալի հյութ – 150 մլ.
  • Փխրեցուցիչ – 1 թ.գ.
  • Կակաո – 3 ճ.գ.
  • Բալ – 100 գր.
  • Քիրշ – 1 ճ.գ.
  • Սերուցքի թանձրացուցիչ – 12 գր.
  • Աղ – մի պտղունց

Պատրաստման եղանակը

1. Դանակով մանր կտրատեք շոկոլադե սալիկի կեսը, լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք կտրատած կարագը և ջրային բաղնիքի վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցրեք։

2. Սառելուց հետո ավելացրեք վրան շաքարավազն ու ձվերը։ Հարիչով լավ հարեք։

3. Առանձին տարրայի մեջ իրար միացրեք ալյուրն ու փխրեցուցիչը, կակաոն և աղը։ Մաղով անցկացրեք շոկոլադային զանգվածի վրա և վրան կաթ ավելացրեք։ Հարիչով կրկին լավ հարեք։

4. Վերցրեք կեքսերի ձևամանները և ամեն մեկի մեջ մաֆինների թղթե ձևամաններից դրեք։ Յուրաքանչյուրի մեջ խմոր լցրեք և թխեք տաք ջեռոցում 20 րոպե՝ 180 աստիճանի տակ։

5. Սառչելուց հետո ամեն մի կեքսի մեջ թեյի գդալով 3 սմ խորությամբ և 4 սմ լայնքով անցք բացեք։

6. Լցոնի համար բալի հյութը խառնեք օսլայի հետ։ Բալերի կեսը լցրեք ամանի մեջ և դրեք կրակին։ Վրան լցրեք օսլայով խառնուրդը։ Խառնելով սպասեք, մինչև հեղուկը պնդանա։ Վերջում վրան մեկ գդալ քիրշ լցրեք։

7. Կեքսերը լցոնեք այս միջուկով։

8. Վերջին փուլը հարած սերուցքով գագաթներն են։ Սառը սերուցքը հարեք թանձրացուցիչի և վանիլինի հետ։ Լցրեք կրեմի շպրիցի մեջ և զարդարեք գագաթները։ Ամենավերևում մեկական բալ դրեք և շոկոլադի քերուկով զարդարեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

10 բան, որ չպետք է անեն զույգերը
8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով
Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա
3 բան, որ լինում է, երբ դուք ոտքերն ամեն օր դնում եք պատի վրա
9 տարօրինակ բան, որ անում են բոլոր փորձառու զույգերը
Հրաշալի, հեշտ պատրաստվող նախուտեստ. պանրով հացով ձողիկներ
9 անհայտ փաստ «Տիտանիկի» մասին, որոնք կստիպեն նորովի նայել սիրելի ֆիլմը
1994 թ. Այշվարիա Ռայը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կինը. տես՝ նա ինչ տեսք ունի հիմա
Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…