6 պատճառ՝ ինչու է պետք արթնանալ առավոտյան 6:00-ին

Այն մարդու համար, ով ցանկանում է հաջողության հասնել, խոչընդոտներ չկան։

Իսկապես, շատ դժվար է տրամադրվել առավոտյան վաղ արթնանալուն, քչերն են կարողանում։

Այժմ մենք ձեզ կներկայացնենք առավոտյան ժամը 6-ին արթնանալու 6 պատճառ։

 

 

1. Սա Ձեր կյանքի նպատակի մասին հիշելու հարմար ժամանակ է

Շատ մարդիկ աննպատակ ապրում են, քանի որ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ՝ ինչ են իսկապես ցանկանում, իսկ եթե անգամ հասկանում են, դրա մասին ժամանակ առ ժամանակ են հիշում։ Եթե Ձեր նպատակի մասին ամեն առավոտ հիշեք, այն Ձեր գիտակցության մեջ կմնա մինչև երեկո։

Ի դեպ, Դուք կարող եք էլ ավելի հեռու գնալ. բացի Ձեր նպատակի մասին հիշելուց՝ Դուք կարող եք փորձել այն քիչ-քիչ իրականացնել։ Եվ վերջապես, առավոտը հրաշալի ժամանակ է հիշելու, թե արդեն ինչի եք հասել և ինչպես եք դա արել։

2. Սա Ձեր օրը պլանավորելու ժամանակն է

Ինչքան հագեցած է Ձեր օրակարգը, այնքան ավելի նպատակասլաց եք դառնում։

3. Սա աշխատանքից առաջ մարզանք անելու ժամանակն է

Եթե պատահական մարդու հարցնեք՝ ինչու սպորտով չի զբաղվում, նա, որպես կանոն, կպատասխանի, որ դրա համար ժամանակ չի գտնում։ Եվ իսկապես, երկար և տաժանակիր աշխատանքային օրվանից հետո մենք միայն կարող ենք մի կերպ տուն հասնել։ Դե մարզասրահի մասին խոսելն անգամ ավելորդ է…

Սակայն եթե Դուք արթանում եք մինչև ժամը 6-ը, ո՞վ կարող է Ձեզ խանգարել մեկ կամ կես ժամ տրամադրել մարզասրահ գնալուն։

Բացի այդ՝ այս տեսակի առավոտյան մարզանքը Ձեր մարմնին ստիպում է էնդորֆիններ կոչվող քիմիական նյութեր արտադրել, որոնք լավ տրամադրության և ինքնազգացողության գրավականն են։ Առավոտյան մարզասրահ գնալով՝ Դուք Ձեր մարմնին ամբողջ օրվա համար էներգիա եք հաղորդում։

4. Սա նորմալ սնվելու ժամանակն է

Մենք մեր ամբողջ կյանքում լսում ենք, որ նախաճաշն օրվա սննդակարգի ամենակարևոր բաղադրիչն է։ Եվ դա իսկապես այդպես է, և եթե Դուք կարողանաք վաղ առավոտյան արթնանալ, այլևս ստիպված չեք լինի այն բաց թողնել և գործի գնալու ճանապարհին շտապելով մի բուտերբրոտ ուտել։

Բլումբերգյան առողջապահական դպրոցի դիետոլոգ Ջոն Հոփքինսի կողմից կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ Ձեր մարսողական համակարգը և ինքնազգացողությունը կախված է նրանից, թե նախաճաշը որքան ամբողջական է եղել։

5. Բազմաթիվ հաջողակ մարդիկ ապրում են հենց այսպիսի ռիթմով

New York Magazine-ում իր հրապարակած հոդվածում Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին նաև պատմեց այն մասին, որ ամեն առավոտ նա արթնանում է ուղիղ ժամը 5։30-ին։ Առավոտյան վաղ արթնանալով՝ նա կամ զբաղվում է մեդիտացիայով, կամ վազում է այգում։

Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը, պարզվում է, նույնպես վաղ արթնանալու կողմնակից է։ Business Insider-ի համար նախատեսված հարցազրույցի ժամանակ Բրենսոնն ասաց, որ արթնանում է ժամը 5։45-ին, որպեսզի նախքան գործի անցնելը հասցնի մարզվել և նախաճաշել։

6. Այսպես Դուք ուրիշներից կես քայլ առաջ կլինեք

Ձեր օրն ավելի շուտ սկսելով՝ Դուք դառնում եք ավելի ինքնավստահ և կրեատիվ։ Առավոտյան վաղ արթնանալով՝ կզգաք, թե ինչպես եք անհավանական մեծ էներգիայով և ուժով լցվում։ Ինչո՞ւ։ Քանի որ մինչ Ձեր մրցակիցներն անկողնում պառկած են, Դուք արդեն զբաղվում եք Ձեր երազանքերի իրագործմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

10 բան, որ չպետք է անեն զույգերը
8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով
Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա
3 բան, որ լինում է, երբ դուք ոտքերն ամեն օր դնում եք պատի վրա
9 տարօրինակ բան, որ անում են բոլոր փորձառու զույգերը
Հրաշալի, հեշտ պատրաստվող նախուտեստ. պանրով հացով ձողիկներ
9 անհայտ փաստ «Տիտանիկի» մասին, որոնք կստիպեն նորովի նայել սիրելի ֆիլմը
1994 թ. Այշվարիա Ռայը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կինը. տես՝ նա ինչ տեսք ունի հիմա
Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…