Որոնք են Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի և նվիրական ցանկությունները

 

 

 

 

 

 

Խոյ

Նպատակասլաց Խոյերի երազանքները հիմնականում կապված են կարիերայի և հաջողության հասնելու հետ: Սակայն մի կարծեք, թե ցանկալիին հասնելուց հետո Խոյը կանգ կառնի: Նա կշարունակի նորանոր նպատակներ դնել իր առջև և նվաճել ողջ աշխարհը:

Ցուլ

Պրակտիկ Ցուլի երազանքները հիմնականում շատ պարզ և հասանելի են: Այս նշանի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր պատկերացումներում ունի հստակ մի պատկեր, որը ներառում է կայուն աշխատավարձ, սիրելի անձ, ճանապարհորդություններ և հարմարավետ տուն:

Երկվորյակներ

Երկվորյակների համար երջանկությունը տարբեր երկրներ ճանապարհորդելն ու նոր մտավոր սնունդ ստանալն է: Նրանք շատ են սիրում ուսումնասիրել և բացահայտել նորը, գիտելիքներ հավաքել, լավ ծանոթյուններ ձեռք բերել և, իհարկե, իրենց գիտելիքներով և տպավորություններով կիսվել այլոց հետ:

Խեցգետին

Տիպիկ Խեցգետինները տնային մարդիկ են: Նրանց երազանքները չեն ձգվում դեպի անհաս բարձունքներ, բավականին պարզ են և իրագործելի: Նրանց համար կարևոր է ամուր ընտանիք ունենալ, լինել կուշտ և մտերիմների ջերմությամբ շրջապատված:

Առյուծ

Առյուծի երազանքները հիմնականում պտտվում են փառքի, հարստության և ազդեցիկության շուրջ: Առյուծը երազում է լավագույնը լինել ամեն ինչում: Եթե Առյուծը երազում է տուն կառուցել, ապա դա պետք է լինի ամենաշքեղ տունը, եթե երազում է ընտանիք կազմել, ապա դա պետք է լինի ամենաօրինակելի ընտանիքը: Մի խոսքով ամենա-ամենալավը պետք է Առյուծներինը լինի և վերջ:

Կույս

Կույսերն առանձնապես երազկոտ չեն, եթե ինչ-որ երազանք է նրանց մոտ ծագում, նրանք միանգամից սկսում են պլան մշակել այն իրագործելու ուղղությամբ: Իրենց երջանիկ զգալու համար Կույսերին հարկավոր է իմանալ, որ իրենք ունեն լավ աշխատանք, տուն, ընտանիք և, իհարկե, ամուր առողջություն:

Կշեռք

Ինչպես և Առյուծները Կշեռքները նույնպես երազում են գեղեցիկ և անհոգ կյանքի մասին: Շրջապատի կարծիքը նրանց համար այնքան էլ կարևոր չէ: Բացի այդ՝ Կշեռքներին գրավում է ամեն գեղեցիկ բան: Կշեռքներն ամենից զատ երազում են հաղաղության և ներդաշնակության մասին ողջ աշխարհում:

Կարիճ

Յուրաքանչյուր Կարիճի երազանքն է ցանկացած հարցում և ցանկացած իրավիճակում հաղթող լինել: Այն նշանը բավականին ագրեսիվ է տրամադրված հակառակորդների հանդեպ: Իրենց հակառակորդների կամ նախանձողներին ջախջախելն իրենց համար գերագույն հաճույք է:

Աղեղնավոր

Աղեղնավորները հիմնականում երազում են ճանապարհորդությունների, կարմիր գորգի, մեծ ընկերական շրջապատի և հայտնիության մասին: Աղեղնավորների համար սովորական, հանգիստ առօրյա կյանքից ավելի տաղտուկ և տանջալից բան չկա: Այս նշանի ներկայացուցիչներին գրավում է ամեն նորը՝ նոր մարդիկ, նոր վայրեր, նոր երևույթներ: Նորը ոգեշնչում է նրանց:

Այծեղջյուր

Այծեղջյուրների երազանքները բավականին պարզ են և նյութական: Բացի այդ՝ նրանք միշտ հասնում են ցանկալիին, անգամ եթե բոլորը կարծում են, որ դա անիրագործելի է, Այծեղջյուրները դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում են իրենց նպատակի ուղղությամբ:

Ջրհոս

Ջրհոսներն իրենց բնույթով երազկոտ են և նորարար: Նրանք մեծ հաճույքով զբաղվում են նոր բաների ուսումնասիրմամբ, անում են հայտնագործություններ: Իրենց երազանքներում Ջրհոսները հիմնականում իրենց տեսնում են լրիվ այլ կերպ, քան այդ պահին են: Օրինակ, եթե Ջրհոս կինը այժմ թխահեր է, ապա իր երազանքներում նա իրեն տեսնում է շիկահեր: Ջրհոս տղամարդիկ երազում են, օրինակ, հետաքրքիր և շատ գումար բերող աշխատանքի կամ էլ բազմակնության մասին:

Ձկներ

Ինչի՞ մասին են երազում Ձկները: Իսկ ինչի՞ մասին նրանք չեն երազում: Նրանց կյանքում երազանքներն առաջին տեղն են գրավում: Եթե այսօր Ձուկը երազում է ամուր ընտանիքի և քաղաքակրթությունից հեռու մի տնակի մասին, ապա վաղը նրա երազանքները կարող են թռչել Հոլիվուդ: Ձկները շատ անկայուն են նաև իրենց երազանքների պարագայում:

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

10 բան, որ չպետք է անեն զույգերը
8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով
Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա
3 բան, որ լինում է, երբ դուք ոտքերն ամեն օր դնում եք պատի վրա
9 տարօրինակ բան, որ անում են բոլոր փորձառու զույգերը
Հրաշալի, հեշտ պատրաստվող նախուտեստ. պանրով հացով ձողիկներ
9 անհայտ փաստ «Տիտանիկի» մասին, որոնք կստիպեն նորովի նայել սիրելի ֆիլմը
1994 թ. Այշվարիա Ռայը ճանաչվեց աշխարհի ամենագեղեցիկ կինը. տես՝ նա ինչ տեսք ունի հիմա
Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…