Ահա, թե ինչու երբեք պետք չէ վերամիավորվել նախկինի հետ. 11 պատճառ

Շատերը ցանկանում են վերադառնալ իրենց նախկին հարաբերություններին: Երբեմն դրա համար կան բավականին լավ և լուրջ պատճառներ, սակայն հիմնականում շատ շուտ պարզ է դառնում, որ դա վատ միտք էր:

Ձեզ ենք ներկայացնում 11 պատճառ, թե ինչու դուք երբեք չպետք է վերամիավորվեք ձեր նախկինի հետ:

 

 

 

1. Այս անգամ ամեն բան այլ կերպ է լինելու

Ո՛չ, չի լինելու, այսինքն՝ լինելու է, ամեն բան ժամանակի հետ փոխվում է, սակայն այս պարագայում՝ դեպի վատը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերամիավորված զույգերն ավելի շատ կենտրոնանում են իրենց հարաբերությունների բացասական երևույթների վրա՝ անտեսելով ողջ դրականն ու լավը: Նրանք չեն փորձում բարելավել հարաբերությունները, այլ շարունակ կենտրոնանում են անցյալի բացասականի և սխալների վրա:

2. Նա լիովին փոխվել է

Ինչպես ասում է հայտնի ասացվածքը. «Կարմիր կովը կաշին չի փոխում»: Դե, մարդիկ նույնպես չեն փոխվում: Համենայն դեպս, ոչ առանց լուրջ պատճառի: Անգամ ամենաչնչին սովորությանը վերջ տալու համար մարդուն հարկավոր է ժամանակ և լուրջ մոտիվացիա: Իսկ ձեր նախկինն ունի՞ այդ լուրջ մոտիվացիան:

3. Ոչ ոք ինձ նրանից լավ չի ճանաչում

Այո՛, դուք շատ ժամանակ եք իրար հետ անցկացրել և լավ եք ճանաչում միմյանց: Այնուամենայնիվ, իրար լավ ճանաչելը չփրկեց ձեզ բաժանումից: Իսկ գուցե հենց դա՞ է պատճառը: Զուգընկերների միջև միշտ պետք է մի թեթև առեղծված լինի, դիմացինին լիովին ճանաչելը նրան մեր աչքերում ձանձրալի և անհետաքրքիր է դարձնում:

4. Բոլորը կատարյալ ապուշներ են, ես նրանից լավին չեմ գտնի

Հարևանի հարսը միշտ էլ սիրուն է, սակայն այս պահին դուք դա ունակ չեք նկատելու, քանի որ նոր մեկի հետ հարաբերությունները ձեզ կստիպեն դուրս գալ ձեր հարմարավետության զոնայից, իսկ դուք հավանաբար չեք ցանկանում խախտել ձեր ներկայիս բալանսը:

5. Նա անթերի չէ, բայց իմն է

Մարդկային ուղեղն ավելի զգայուն է կորուստների հանդեպ, քան ձեռքբերումների: Սակայն մի պահ կանգ առեք և մտածեք՝ ի՞նչն է ավելի լավ՝ լինել երջանիկ ձեզ իսկապես համապատասխան մեկի հե՞տ, թե՞ դժբախտ, բայց «ոչ անթերի ձերի հետ»:

6. Ես ժամադրությունների ժամանակ չունեմ

Նոր մեկի հետ հանդիպելը հիանալի հնարավորություն է լայնացնելու մտահորիզոնը: Արտասահմանում, օրինակ՝ ԱՄՆ-ում, վերջին տարիներին ամուսնացածների 17%-ը ծանոթացել է համացանցի միջոցով: Գուցե արժե դա էլ փորձե՞լ:

7. Այժմ մենք ընկերներ ենք, դե իսկ հետոն հետո կերևա

Որպես կանոն՝ նախկինների միջև ընկերական հարաբերությունները շատ փխրուն են, չկա վստահություն: Ավելին՝ պարզվում է՝ նախկինի հետ ընկերներ լինելու ցանկությունը կարող է լինել մտավոր խանգարման նախանշան:

8. Դուք մի քիչ խմել եք, համբուրվել, հիմա էլ կարծում եք, որ կարող եք միավորվել

Սա բավականին տարածված երևույթ է: Սակայն սա չի նշանակում, որ պետք է միավորվել: Դա նշան չէր, դա ուղղակի սխալմունք էր:

9. Ոչ ոք անթերի չէ

Ոչ ոք անթերի չէ, իսկ ո՞վ է անթերի մեկին ցանկանում: Ոչ ոք: Եվ դուք չեք բաժանվել, քանի որ ինչ-որ մեկն անթերի չէր, դուք պարզապես անհամապատասխան էիք: Համակարպվեք դրա հետ և առաջ նայեք:

10. Նախկինս ինձ մենակ չի թողնի

Բաժանումից հետո նախկին զուգընկերներից մեկը (հիմնականում տղան) հանկարծակի սկսում է ակտիվություն ցուցաբերել, զանգել, գրել, անսպասելի հայտնվել մոտակայքում: Դուք կարծում եք, որ նա ձեզ սիրում է, չի կարողանում մոռանալ: Իրականում նա ցանկանում է իրավիճակն իր վերահսկողության տակ պահել, համոզվել, որ ձեր կյանքում նոր մեկը չի հայտնվել, քանի որ անգամ բաժանումից հետո էլ նախկինին նոր մարդու հետ տեսնելը տհաճ է, հատկապես, եթե ինքներդ դեռ նոր հարաբերություններ չեք սկսել:

11. Գուցե ես չափազանցնո՞ւմ եմ

Միգուցե և չափազանցնում եք: Եթե ձեր բաժանման պատճառը եղել են բարեկամները, աշխատանքը կամ էլ այլ արտաքին գործոններ, ապա երկրորդ փորձը կարող է և հաջողությամբ պսակվել: Սակայն հիմնականում բաժանման պատճառները լինում են շատ ավելի լուրջ, օրինակ՝ դավաճանություն: Իսկ դա իսկապես լուրջ պատճառ է հարաբերություններին մեկընդմիշտ վերջ տալու համար:

Ամենակարդացված

Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները
Ինչպես պատրաստել տորթ «Սնիկերս»
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
10 հայաստանցիներից միայն մեկն է կարողանում 100% միավոր հավաքել Եվրոպայի վերաբերյալ այս թեստից
Որքան փող դուք կունենաք 2020 թվականին՝ ըստ Կենդանակերպի ձեր նշանի
Եթե կարողանաք այս 11 հարցից 10-ին ճիշտ պատասխանել, ուրեմն ձեր IQ-ն ընդամենը 10-ով է պակաս Էյնշտեյնի IQ-ից
Բժիշկները զգուշացնում են. բոլոր կանայք պետք է ուշադիր լինեն ՍՐԱ հանդեպ
Թեստ. որքա՞ն լավ գիտեք հայ գրականությունը
10 մթերք, որոնք խելացի կդարձնեն ձեր երեխային

Վերջին լուրեր

Նրանք համաձայնվեցին 5 օր անցկացնել մենախցում առանց մարդկանց հետ շփման և գաջեթների. ահա, թե ինչ սկսվեց 4 ժամ անց…
Աղջկան աղբամանից հանելով՝ հնդիկ հայտնի դերասանը ոչ մի վայրկյան չտատանվեց. ահա, թե նա հիմա ինչ տեսք ունի…
Ահա, թե ինչու է քնած ժամանակ մարմինը հանկարծակի ցնցվում
Այդքան տարբեր և այդքան հետաքրքիր. հնդկական 20 անհավանական ավանդույթ
Քնելուց առաջ խմեք այս ըմպելիքը և առավոտյան արթնացեք նիհարած
Ո՞վ եք դուք՝ Բու, թե Արտույտ. իմացեք ավելին ձեր քրոնիկ տիպի մասին
7 հնարք, թե ինչպես հագուստի վրայից վերացնել դեզոդորանտի հետքերը
5 իր, որոնք ձեզնից վանում են փողը
Ընդունեք 1 գդալ քաղցած վիճակում 7 օր. կապշեք, թե որքան քաշ կկորցնեք