Ինչպե՞ս են սիրահարվում հորոսկոպի տարբեր նշանները

Խոյ

Խոյը սիրահարվում է հանդարտ: Սա այն եզակի դեպքն է, երբ Խոյը մի կողմ է դնում իր կրակային բնույթը և հանգիստ նստում է գետի ափին՝ նայելով, թե ինչպես են ջրի մեջ լողալով անցնում իր հակառակորդների դիակները, ինչից հետո Խոյը հանգիստ և հանդարտ մոտենում է իր սիրո օբյեկտին և նրան սեր խոստովանում:

Ցուլ

Ցուլը սիրահարվում է կատաղի: Ցուլի սիրո օբյեկտը պետք է նրանը լինի ամբողջությամբ: Այլապես… Նա պարզապես կստիպի, կպարտադրի ձեզ իրեն սիրել: Եվ միայն փորձվեք չսիրել: Ցուլն այս հարցում չափազանց դաժան է և համառ:

Երկվորյակներ

Երկվորյակները միշտ շատ անկեղծ են սիրահարվում: Եվ սիրահարվում են նրանք մեկընդմիշտ: Եվ այդ «մեկընդմիշտը» տևում է մոտ կես տարի, իսկ անկեղծ սիրո օբյեկտները կարող են լինել երկուսը: Սակայն նա իրոք անկեղծ երկուսին էլ սիրում է: Երկվորյակների համար սովորական բան է առավոտյան լաց լինել հավերժական սեր N1-ի համար, իսկ երեկոյան երակներ կտրել հավերժական սեր N2-ի համար: Եվ երկու դեպքում էլ նրանց ցավը խորին է և անսփոփ:

Խեցգետին

Խեցգետինը սիրահարվում է զգուշավոր: Նա իր սիրո օբյեկտի շուրջբոլորն է անում, չանչերը կտկտացնելով ուսումնասիրում: Եվ այս տնտղելու պրոցեսը շատ երկար է տևում, ուստի հարաբերությունների հաջողվելը մեծ մասամբ կախված է սիրո օբյեկտի համբերությունից: Սակայն նրա ընտրյալի համբերատարությունը կպարգևատրվի ըստ արժանվույն: Խեցգետինը պատրաստ է ողջ աշխարհը դնել սիրելիի ոտքերի տակ, սակայն աշխարհը ոտքերի տակ դնելու պրոցեսը նույնպես իրականացվում է հայտնի սխեմայով՝ դանդաղ, զգուշավոր, կասկածելով:

Առյուծ

Առյուծը սիրահարվում է չուզելով: Այո՛, գուցե դա օգտակար է առողջության համար, սակայն ներկայումս զույգի ներսում երկուսն էլ իրավահավասար են,  իսկ սա խնդիր է: Առյուծը պարզապես չի պատկերացնում՝ ինչպես կարելի է իրեն հավասարեցնել ինչ-որ մեկի հետ: Սակայն եթե դուք նրան տաք գլխավորելու իրավունքը, նա միանգամից ձեզ կընդունի մտերիմների շրջանակ: Իսկ Առյուծի մտերիմների շրջանակում հայտնվելը երանություն է. նրանք իսկապես փայլում են:

Կույս

Կույսը սիրահարվում է այնպես, ասես աշխարհի վերջն է: Սիրահարված Կույսը միանգամից իր սիրո օբյեկտին ինտեգրում է իր միջավայր և իր առօրյա: Հաճախ նա չափն անցնում և հոգնեցնում է սիրելիին: Բաժանման դեպքում Կույսը խոնարհ հեզությամբ տառապում է՝ սպասելով, որ սիրելին կվերադառնա: Դե, գուցե և վերադառնա:

Կշեռք

Կշեռքները սիրահարվում են սիրահարվելու համար, քանի որ սերը գեղեցիկ է, լավ է: Նրանք ամեն ինչ անելու են գեղեցիկ՝ գեղեցիկ սեր խոստովանել, գեղեցիկ համբուրվել և նույնքան գեղեցիկ հեռանալ: Իսկ հետո էլ գեղեցիկ վերադառնալու են: Մի խոսքով՝ նրանք իրենց տատանողականությամբ խելագարության կհասցնեն:

Կարիճ

Կարիճը սիրահարվում է աշխատանքային ընդմիջման ընթացքում: Չինարենի և յոգայի պարապմունքների միջև ընկած հատվածում: Բացի այդ՝ Կարիճը սիրահարվում է բավականին հմուտ կերպով. արագ ընտրում է զոհին, խայթում նրան և նայում, թե ինչպես է զոհը տանջվելով աղաչում, որ Կարիճն իրեն սիրի: Եվ այդ պահին Կարիճը երջանիկ կերպով մեծահոգաբար հայտնում է, որ սիրում է նրան:

Աղեղնավոր

Աղեղնավորն առհասարակ նախընտրում է չսիրահարվել: Քանի որ ամեն ինչ վատ է լինելու, ինչպես միշտ: Իսկ եթե նա հանկարծ այնուամենայնիվ սիրահարվի, ապա ամեն վայրկյան մտածելու է. «Ամեն ինչ արդեն վատ է, թե դեռ այնքան էլ չէ»: Եվ այսպես շարունակ: Սակայն եթե Աղեղնավորը վերջ տա այդ վատ մտքերին, ապա իրեն հասնող չի լինի:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ռացիոնալ են սիրահարվում: Ոչ մի թիթեռնիկ ստամոքսում. սա հակասում է ֆիզիոլոգիային: Մինչև սիրահարվելը հարկավոր է մի լավ ուսումնասիրել, կշռադատել բոլոր «այո»-ներն ու «ոչ»-երը: Սխալական է կարծել, որ Այծեղջյուրը խոտակեր է, նա մի վագրի ցատկով կարող է գետնին տապալել իր զոհին, որը աղերսագին կասի նրան. «Ես քեզ սիրում եմ»:

Ջրհոս

Ջրհոսները ճիշտ են սիրահարվում: Մյուս բոլոր նշանները սիրահարվում են պահանջատիրական ձևով՝ կարծելով, որ սիրելին պարտավոր է իրենց տրամադրել իրենց ողջ ժամանակը: Իսկ Ջրհոսը կարծում է, որ ինքը պետք է հոգ տանի իր սիրո օբյեկտի մասին՝ չսահմանափակելով նրա ազատությունը: Ջրհոսի համար կարևորը ազատության զգացողությունն է, և նա նույն կերպ էլ վարվում է սիրելիի հետ:

Ձկներ

Ձկները սիրահարվում են դասական սցենարով, սիրավեպի բոլոր կանոններով: Եվ շատ կարևոր է, որ սիրո օբյեկտը լինի դժվար հասանելի, ասենք՝ ապրի այս քաղաքում, իսկ ավելի լավ է այլ երկրում, իսկ իդեալական տարբերակում՝ այլ մոլորակի վրա: Ձուկը պետք է տառապի և հաղթահարի այդ տառապանքները, այլապես ամեն բան անիմաստ է:

Ամենակարդացված

Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
ՄԵՆԱԿ ՈՉ ԳՈՒԼՊԱ․ Ի՞նչ նվիրել տղամարդուն Հունվարի 28-ին
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
«Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի». Հնդիկ իմաստուն Չանակիայի 15 հանճարեղ մտքերը
Ինչպես պատրաստել բարձր և թեթև բիսկվիթ
Հանճարեղ Ֆրեդերիկ Շոպենը և նրա «Գարնանային վալսը»․ աստվածային գեղեցկության երաժշտություն
«Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան». Սինգապուրը աղքատ փլատակներից ամենազարգացած երկրներից մեկը դարձրած Լի Քուան Յուի ցիտատները

Վերջին լուրեր

Ողջ ճշմարտությունն այն մասին՝ ինչ է տեղի ունենում մեղրի հետ տաքացնելիս և որքանով է այն վտանգավոր օրգանիզմի համար
Թեստ. կկարողանաք գուշակել լեզուն՝ ըստ մեկ բառի
«Որդիս նկարահանվում է առանց իմ միջնորդության, Հրաչը տեսել էր Առնոյի նկարն ու հետաքրքրվել, թե ով է». Արամ MP3-ի որդին նկարահանվում է «Պատվի համար»-ում
Դիզայներական գլուխգործոցներ, որոնք այնքան քիչ են մեր քաղաքներում
Ինչպես միայն մեկ բաղադրիչի միջոցով ազատվել ատամնաքարից, մաքրել ատամնափառը և վերացնել բակտերիաները
Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները
Փողոցում գտած դրամապանակի մեջ տղան երկտող գտավ․ ահա, թե ինչ էր ասվում դրանում
Այս պարող տղային գեյ էին անվանում, բայց ժյուրիի այս խոսքից հետ ողջ դահլիճը հոտնկայս ծափահարեց նրան
Ինչու երեխաներին մեծացնել հենց Հայաստանում. ռուս կինը 5 կարևոր պատճառ է նշում