Բալով շոկոլադային մուս. շատ գեղեցիկ, պարզ և համեղ աղանդեր

Բալի և շոկոլադի համադրությունը հաճախ է օգտագործվում աղանդերներ պատրաստելիս։ Այսօր EnterTrain–ն էլ մի այդպիսի աղանդեր է առաջարկում, որն անտարբեր չի թողնի ոչ ոքի։

1) Բալի դոնդողով շոկոլադային մուս պատրաստելու համար մեզ անրաժեշտ է.

Բալով դոնդողի համար.

  • 400 մլ բալի հյութ
  • 6 ժելատինի թերթ
  • 200 գր. թարմ բալ
  • Վանիլին՝ ըստ ցանկության
  • 1 փայտիկ դարչին

Շոկոլադային մուսի համար

  • 1250 գր. յուղոտ սերուցք
  • 250 գր, շաքարավազ
  • Վանիլ՝ պատիճի միջից
  • 4 գր. աղ
  • 120 գր. կակաո
  • 200 մլ ջուր
  • 13 թերթ ժելատին

Պատրաստման եղանակը

1.) Մեզ անհրաժեշտ է կեքսի մեծ ձևաման։ Բալերը երկու կես ենք անում, հանում ենք կորիզները և հավասարաչափ շարում ենք բալի կեսերը ձևամանի հատակին։

2.) Վանիլի պատիճի միջից հանում ենք հատիկները և կողքի ենք դնում։ Վանիլի պատիճն ու դարչինի փայտիկը դնում ենք բալի հյութի մեջ և տաքացում ենք։ Հենց որ հյութը եռում է, հանում ենք այն կրակի վրայից և թողնում ենք սառչի մինչև 60 °C ։ Ժելատինը թրջում ենք սառը ջրի մեջ մոտ հինգ րոպե, ավելացնում ենք հյութի վրա և խառնում ենք։ Վանիլի պատիճն ու դարչինը հանում ենք, հյութը լցնում ենք ձևամանի մեջ՝ բալերի վրա։ Դնում ենք սառնարանը մոտ 1 ½ ժամով։

3.) Հիմա զբաղվում ենք մուսով։ Տաքացնում ենք սերուցքը, ավելացնում ենք վանիլն ու շաքարավազը, աղ ենք անում և լավ խառնում ենք։ Կրկին ժելատին թրջում ենք ջրում։ Կակաոն խռնում ենք ջրով, որպեսզի թանցր շոկոլադային մածուկ ստացվի։ Խառնում ենք շոկոլադը սերուցքի հետ։

4.) Այս զանգվածին ավելացնում ենք ժելատինը և լավ խառնում ենք հարիչոբ։ Լցնում ենք այն ձևամանի մեջ՝ արդեն սառած դոնդողի վրա և նորից դնում ենք սառնարանը։

5.) Երբ զանգվածը լավ սառչում է, հանում ենք ձևամանի միջից։ Որպեսզի դա ավելի հեշտ ստացվի, կարելի է ամանի հատակը 5 վայրկյանով ընկղմել տաք ջրի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
Ինչու են երեխաները պարտավոր քնած լինել արդեն 21:30-ին. համար մեկ կանոնը բոլոր ծնողների համար
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Համեղագույն կարտոֆիլ՝ լցոնված մսով. քեզ պետք կլինի ընդամենը 300 գ. ֆարշ և…
Այս «Ժիգուլին» արտադրվում էր հատուկ Կանադայի համար. տեսեք, թե ինչպիսին է այն
Քնելուց առաջ խմեք այս ըմպելիքը և առավոտյան արթնացեք նիհարած

Վերջին լուրեր

Մեր սիրելի հեքիաթների օրիգինալ տարբերակները, որոնցից մարմնովդ դող է անցնում
Կենդանակերպի 7 նշան, որոնց հասկանալն ամենադժվարն է
Ինչպես ընտրել ճակատի մազափնջով (չյոլկայով) սանրվածք և ոճային տեսք ունենալ
Գիտական տվյալների համաձայն՝ տատիկներն ու պապիկները, որոնք պահում են իրենց թոռնիկներին, ավելի երկար են ապրում
Նման է հիվանդության. տարօրինակ բաներ, որոնք տեղի են ունենում սիրահարվածների հետ
Ամենապարզ ռուլետի պատրաստման եղանակը․ տրամադրեք ընդամենը 5-10 րոպե
Կնոջ ինքնագնահատականը բարձրացնող ֆիլմեր, որ անպայման արժե դիտել
Բարոյական զարգացածության մակարդակը որոշող պարզ թեստ
Չորս երեխաների մայրը «Նորաձևության դատավճիռ» հաղորդման հերոսուհին է դարձել