11 քաղաքներ, որոնք մեծ փոփոխությունների են ենթարկվել հանուն մոլորակի փրկության

Այսօր գիտնականները գտնում են, որ օդի որակն ավելի շատ մարդկանց է սպանում, քան ծխելը։ Այդ պատճառով էլ քաղաքային իշխանությունները աշխատում են փոխել կյանքի որակը և սովորեցնում են դա նաև քաղաքացիներին։

EnterTrain-ը ուսումնասիրել է այդ քաղաքները, որոնք արդեն կանգնել են փոփոխությունների ճանապարհին և պատրաստ են ցույց տալ իրենց արդյունքները։ Չնայած կան նաև այնպիսիք, որոնք առաջին քայլերն են անում մաքուր օդի համար մղվող պայքարում։

1. Օսլոյում ավտոկայանատեղիները հեծանվաուղիների են վերածել

Օսլոյի կենտրոնում կայանատեղիները վերածել են հեծանվային ուղիների, նստարանների և փոքրիկ պուրակների։ Այսպիսով մարդկանց խթնում են ավտոմեքենաներով չմտնել քաղաքի այդ շրջանը։

2. Բուենոս–Այրեսի կառավարությունը ծաղիկներ է դնում ճանապարհներին՝ հետիոտների և հեծանվորդների անվտանգության համար։

Բուենոս–Այրեսի կենտրոնը, որը նախկինում երթևեկության 20 շարք ուներ, այսօր զբաղված է միայն ավտոբուսներով։ Այս փոփոխությունների արդյունքում մարդկանց աշխատանքի հասնելու ժամանակը բավական կրճատվել է։ Նաև մոտ 100 թաղամաս է ազատվել ավտոմեքենաներից և դրանք հետիոտնային գոտիների են վերածվել։ Բացի այդ, քաղաքի բանուկ խաչմերուկներում վառ նշագծում են անում և դրանց երկայնքով ծաղկամաններ են դնում, որպեսզի դրանք առավելագույնս անվտանգ դարձնեն հետիոտների և հեծանվորդների համար։

3. Լոնդոնը կրճատում է երթևեկելի հատվածներն ի օգուտ հետիոտնի

Օդի աղտոտման խնդրի դեմ պայքարելու նպատակով, քաղաքի համար հատուկ նախագիծ է մշակվել։ Դրա էությունն այն է, որ փողոցների կեսը կազատվի մեքենաներից, իսկ տրանսպորտը ճանապարհ կզիջի հետիոտներին և կսլանա ժամում 15 մղոն արագությամբ։ Նաև նախատեղվում է պաշտպանված հեծանվաուղիներ կառուցել հիմնական փողոցների մեծ մասում։

4. Սեուլը նախատեսում է ազատվել «վնասակար» ավտոմեքենաներից մինչև 2020 թվականը

2017 թվականին Սեուլն ավարտեց ավտոմայրուղիների վերափոխումը հետիոտնային ճանապարհների, ինչպիսին Նյու–Յորքի High Line-ն է (վերգետնյա պուրակ)։ 2025 թվականին նախատեսվում է 3 հազար էլեկտրական ավտոբուս գործարկել, ինչպես նաև բարելավել դրանց երթուղիները, որպեսզի մարդիկ նախընտրեն տրանսպորտով երթևեկելը։

5. Մադրիդն իր կենտրոնական հատվածը ազատել է տրանսպորտից

2018 թվականին սահմանափակումներ մտցվեցին քաղաքի կենտրոնական հատվածում օդն աղտոտող տրանսպորտի երթևեկության համար։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երթևեկությունն այս հատվածում կրճատվել է 32%-ով։

6. Պեկինում ավտոմեքենաները կարող են երթևեկել միայն շաբաթվա որոշակի օրերին

Պեկինում վարորդները կախված իրենց համարանիշից որոշակի օրերի միայն կարող են երթևեկել։ Իսկ նոր բնակավայրերում կառավարությունն արգելել է այն բոլոր ավտոմեքենաների երթևեկությունը, որոնք էլեկտրամոբիլ չեն հանդիսանում։

7. Փարիզում բանուկ մայրուղին վերածել են հետիոտնային գոտու

2017 թվականին Սենայի կողքի մայրուղին վերածվել է հետիոտնային ճանապարհի և առանց ավտոմեքենաների պուրակի։ Նաև սահմանափակում կա աշխատանքային օրերին հին, օդը աղտոտող մեքենաների երթևեկության վրա։

8. Հնդկաստանը լիակատար անցում կկատարի էլեկտրամոբիլների՝ 2024 թվականին

Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է, որ մինչև 2024 թվականը երկիրն ամբողջությամբ անցնելու է էլեկտրամոբիլների։

9. Կոպենհագենը սուպերմայրուղիներ է ստեղծում հեծանվորդների համար

Այսօր Կոպենհագենի բնակչության կեսից ավելին հեծանիվներով է երթևեկում։ Այսօրվա դրությամբ Դանիայի մայրաքաղան ավելի քան 200 մղոն հեծանվաուղի ունի։

10. Բեռլինում հեծանվային մայրուղի են կառուցում, որը ավտոմեքենաների համար նախատեսված ճանապարհների հետ կապ չունի

Բնապահպանական դեպարտամենտի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում Բեռլինում 12 ավտոմայրուղիներ վերափոխվեցին հեծանվամայրուղիների։ Կառավարության հիմնական նպատակն է հեծանիվների ավելացումը ճանապարհներին մինչև 2,4 միլիոնի՝ արդեն 2025 թվականին։

11. Վրաստանը լիովին հրաժարվում է պոլիէթիլենի արտադրությունից և օգտագործումից

2019 թվականի ապրիլին Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունն ու Գյուղնախարարությունը արգելք են մտցրել պոլիէթիլենային փաթեթների կիրառման և ներմուծման վրա։ Նրանք առաջարկում են սկսել օգտվել կենսաքայքայվող փաթեթներից, որոնք ավելի քիչ վնաս են պատճառում բնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչո՞ւ գեղեցիկ կանանց չի կարելի Հայաստան այցելել․ ռուս լրագրողը կիսվում է սեփական փորձով
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Մեջքի ցավի գաղտնիքը ձեր ոտքերում է. 10 վարժություն, որոնք ամեն բան կկարգավորեն
Չափից դուրս բարությունը բերում է այս 10 բացասական հետևանքներին
Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների
«Սիրուն կնգա ծոցը պառկի, բայց գեշ կնգա ձեռի հացը կեր». հին հայկական ժողովրդական 25 մտքեր
Այսպես ճակատագրեր են քանդվում. ահա, թե ինչու պետք չէ ապրել միայն հանուն երեխաների
140 միլիոն դիտում. երգ, որը կարելի է անվերջ լսել

Վերջին լուրեր

Աննկարագրելի համեղ մակարոն ստանալու գաղտնիքները, որոնց մասին քչերը գիտեն
Ճի՞շտ է, որ նշանի մատանին 40 օր պետք չէ մատից հանել
Սուպեր դիմակ՝ առողջ և փարթամ մազեր ունենալու համար
Առաջին աշխատանքային օրը տնօրենը զայրացավ այս երիտասարդի վրա, բայց րոպեներ անց պետք է զղջար իր արածի համար
Մասուրի հրաշագործ հատկությունները
«Փորձել եմ իմ մարմնի լեզվով կերպարներ ստեղծել»․ Սրբուկը՝ իր նոր ֆոտոշարքի ու ոճի մասին
Դեղձով տորթ–սուֆլե. անկրկնելի համեղ և գեղեցիկ
Ինչո՞ւ ենք մենք սիրում Այծեղջյուրներին. 5 գաղտնի առավելություններ
Այս կինը չէր ցանկանում նստել սևամորթի կողքը. ահա, թե ինչպես բորտուղեկցորդուհին նրա «պորտը տեղը դրեց»