Քեյթ Ուինսլեթ և Լեոնարդո Դի Կապրիո. Հոլիվուդի ամենահուզիչ ընկերությունը

Լեոնարդո Դի Կապրիոն և Քեյթ Ուինսլեթը թերևս Հոլիվուդի լավագույն ընկերներն են։ Արդեն 23 տարի է ինչ հայտնի դերասաններն ընկերներ են ու հենց այդ ընկերության մասին է այսօր EnterTrain-ի պատմությունը։

Դի Կապրիոյի և Ուինսլեթի ընկերության պատմությունը սկսվել է 1996 թվականին։ Ինչպես դա սովորաբար լինում է դերասանների դեպքում, երիտասարդները ծանոթացել են ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դա լեգենդար «Տիտանիկն» էր։ Զույգը սիրահարների էր մարմնավորում՝ Ջեքին և Ռոզային։ Քեյթը պատմում է, որ Լեոն հաճախ է նրան հոգեպես աջակցել ֆիլմի նկարահանումների ժամանակ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Do you believe in love? #Titanic

Публикация от Kate Winslet (@kate.winslet.official)

Տիտանիկը որոշիչ ֆիլմ դարձավ նրանց երկուսի համար էլ, իսկ սիրահար զույգին նրանք այնպես էին մարմնավորում, որ անխուսափելիորեն լուրեր սկսեցին պտտվել նրանց սիրավեպի մասին։

Բայց ինչպես ասում էին հենց իրենք՝ դերասանները, իրենք միայն լավ ընկերներ են և իրենց միջև ռոմանտիկ հարաբերություններ երբեք չեն եղել։

2008 թվականին ընկերները կրկին հանդիպեցին նկարահանման հրապարակում, մարմնավորելով Ֆրենկ և Էյփրիլ ամուսիններին՝ «Փոփոխությունների ճանապարհ» ֆիլմում։ Դերասանների համատեղ խաղը կրկին փայլուն էր։ Ի դեպ ֆիլմի ռեժիսորը Քեյթի ամուսինն էր։ Նկարահանումներից հետո Լեոն Քեյթին մատանի է նվիրել, սակայն ոչ ամուսնական։ Մատանու վրա փորագրություն կա, սակայն թե ինչ է գրված, ոչ ոք չգիտի։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kate Winslet (@kate.winslet.official)

Ֆիլմում իր դերի համար դերասանուհին «Ոսկե գլոբուսի» արժանացավ։ Մրցանակաբաշխության ժամանակ Ուինսլեթը շնորհակալություն հայտնեց սկզբում Լեոյին, իսկ Դի Կապրիոն այդ ընթացքում նրան օդային համբույրներ էր ուղարկում։ Հետաքրքիրն այն է, որ երբ հայտարարեցին դերասանուհու անունը, նա առաջինն իր ընկերոջը գրկեց, հետո նոր միայն օրինական ամուսնուն։

Սակայն անձնական կյանքում Ուինսլեթը այդքան էլ հաջողակ չէ։ Երկու ամուսին, երկու ծանր բաժանություն, երկու երեխա գրկին և ծանր աշխատանքային գրաֆիկ։ Նրան օգնության հասավ իհարկե Լեոն, որն օգնում էր երեխաների հարցում։

2012 թվականին դերասանուհին ամուսնացավ Նեդ Ռոքնռոլի հետ։ Ամուսնության արարողությունը խիստ գաղտնի էր պահվում, նույնիսկ ծնողները ներկա չէին, սակայն Քեյթին դեպի խորան Լեոն էր ուղեկցում։ Ինքը՝ Դի Կապրիոն, դեռ երբեք ամուսնացած չի եղել։ Իսկ երբ օնկոլոգիական հիվանդությունից մահացավ Քեյթի մայրը, Լեոն հենց այն մարդն էր, ով ամեն կերպ փորձում էր աջակցել նրան։ Ինչպես պատմում է Քեյթը՝ Լեոն փրկել է իրեն հուսահատությունից։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Family goes first #katewinslet

Публикация от Kate Winslet (@kate.winslet.official)

Լեոնարդո Դի Կապրիոն տարիներ շարունակ Օսկարի չէր արժանանում, սակայն 2016 թվականին իրավիճակը վերջապես փոխվեց։ Հանդիսավոր արարողությանը Լեոն եկավ Քեյթի հետ, որը զգում էր, որ սա իր ընկերոջ աստեղային ժամն է լինելու։ Ուինսլեթի կանխազգացումներն իրականացան, և Լեոն ստացավ այդքան սպասված արձանիկը՝ «Ողջ մնացածը» ֆիլմում իր դերի համար։

Քեյթն ասում է, որ Լեոյի հետ իրենց այդքան ամուր ընկերության գաղտնիքն այն է, որ նրանց միջև նույնիսկ սիրախաղ երբեք չի եղել։ Իսկ Դի Կապրիոն հայտարարում է. «Մենք կարծես մեկ մեխանիզմ լինենք, որի մասերն ապահովում են մեկը մյուսի աշխատանքը»։

Հուսանք որ այս հրաշալի դերասաններն ու ընկերները մեզ դեռ կուրախացնեն՝ միասին խաղալով որևէ ֆիլմում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից