«Շնորհակալ եմ սիրուդ համար». Ջոն Թրավոլթան ամուսնացած է արդեն 28 տարի

28 տարի է անցել այն օրից, երբ Ջոն Թրավոլթան և Քելի Փրեսթոնն ամուսնացան, սակայն նրանց սերը կարծես թե չի սպառվում։

Իրենց ամուսնության 20-ամյա հոբելյանը զույգը շատ գեղեցիկ ձևով է նշել։ Instagram-ում նրանք կիսվել են ռոմանտիկ ընթրիքի լուսանկարներով, որտեղ միայն երկուսով են։

Ջոնը, որը փետրվարին 65 տարեկան է դառնում, Քելիի հետ նկար է հրապարակել և մակագրել. «Շնորհավորում եմ, իմ հրաշալի կին»։

56-ամյա Փրեսթոնը նույնպես կիսվել է համատեղ լուսանկարով և Թրավոլթային հասցեագրված սրտառուչ գրությամբ.

«Իմ սիրելի Ջոնին, իմ ճանաչած ամենալավ մարդուն։ Դու ինձ հույս ես տվել, երբ ես ինձ կորսված էի զգում, սիրել ես ինձ համբերատար և անվերապահորեն, ստիպել ես ինձ ավելի բարձր ծիծաղել, քան որևէ ուրիշ մեկը…կիսվել ես ինձ քո գեղեցիկ վերելքներով և երբեմն էլ՝ ձախողումներով։ Դու երազանքների հայր ես և կյանքն այնքան ուրախ ես դարձնում։ Ես անվերապահորեն վստահում եմ իմ սերը քեզ, քեզ հետ ես գիտեմ, որ միշտ լավ կլինեմ, ինչ էլ որ պատահի։ Ես միշտ ու միշտ կսիրեմ քեզ։ Շնորհավորում եմ մեր 28-րդ տարեդարձը @johntravolta 💕 ♥ ️»։

Փոխադարձաբար պատասխանելու հնարավորությունը բաց չթողնելու համար, դերասանը պատասխանել է նրան.

«Ես քեզ այնքան շատ եմ սիրում, Քելի։ Շնորհակալ եմ քո սիրո և նրա համար, որ դու այդքան լավ մայր ես և կին, @therealkellypreston»։

2018 թվականի հունիսին, What Happens Live! Համերգի ժամանակ Փրեսթոնը պատմել է, թե ինչպես է ինքը սիրահարվել Ջոնին, երբ դեռ ամուսնացած է եղել դերասան Քևին Գեյջի հետ։

«Այսպես ասեմ. ես երջանիկ չեմ եղել ամուսնության մեջ, ես իրոք սխալ մարդու կողքին էի»։

Թրավոլթայի հետ նա իրոք երջանիկ է։ Նրանք ամուսնացած են 1991 թվականից, նրանք երեք երեխա ունեն և տարիների ընթացքում նրանց ամուսնությունը միայն ավելի ամրանում է։ Զույգը միասին անցել է բոլոր դժվարությունների միջով, հատկապես ծանր է եղել որդու կորուստը, որը աուտիզմով էր տառապում և մահացել է նոպայի ժամանակ, երբ իրենք արձակուրդում են եղել։

Երբ Էնդի Քոհենը հարցրեց նրան, թե որն է տաղանդավոր դերասանի հետ ամուսնության լավագույն մասը, դերասանուհին չկարողացավ զսպել հույզերը։

«Չափազանց շատ են լավ բաները, նրա շուրթերը պարում են, ուրախանում, ծիծաղում։ Մենք անընդհատ պարում ենք։ Երեխաները պարում են մեզ հետ, մենք դա սիրում ենք»,– խոստովանել է նա։

Ջոնը պակաս ճարտար չէ, երբ խոսքը գնում է կնոջ մասին։ Հարցազրույցներից մեկում նա պատմել է իրենց առաջին հանդիպման մասին. «Մեր միջև անմիջապես կապ առաջացավ։ Ես հիշում եմ, նա իջնում էր աստիճաններով։ Ես վերևում էի և ասացի. «Կարո՞ղ եմ ձեզ հարց տալ», նա ասաց. «Այո», և ես ասացի. «Ինչպե՞ս է ամուսնացած լինելը։ Դա լա՞վ է»։

Նրա պատասխանը հանկարծակիի բերեց Ջոնին. «Ինձ դա դուր է գալիս»,– պատասխանեց Քելին։ Եվ Ջոնը մտածեց. «Տես, է, լավ չէ՞ր լինի ամուսնանալ ինչ–որ մեկի հետ, ում դուր է գալիս ամուսնացած լինելը»։

37-ամյա Ջոնը գիտեր, որ Քելին ամուսնացած էր այն ժամանակ, բայց միևնույնն է, զրույցի էր բռնվում նրա հետ։ Նա չգիտեր, թե ուր է հասցնելու այդ «քիմիան»։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Այս ըմպելիքի մասին ասում են՝ մեռածին ոտքի կկանգնեցնի
Հազ, գլխացավ և նույնիսկ ընկճախտ. այս ամենը հնարավոր է բուժել ընդամենը սեղմելով այս կետերը
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
«Ընկերն առանց թերության չի լինում, եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ»․ Չինական ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս
Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի հարստության գաղտնիքները
«Ի՞նչ է սեքսուալ գրավչությունը». Միխայիլ Լաբկովսկի

Վերջին լուրեր

Ծիրանով արտակարգ համեղ թխուկ
Ինչպես գեղեցիկ և արագ կտրատել ձմերուկը
26 հիպերռեալիստական նկարներ, որոնց վրա նայելիս դժվար է հավատալը, որ դրանք լուսանկարներ չեն
Եթե դուք միանգամից չհասկացաք, թե ինչ է կատարվում այս լուսանկարում, ուրեմն երջանիկ մարդ եք
Նրանք քանդեցին 23 տարի առաջ ամբողջովին փակված ավտոտնակի մուտքն ու ահա, թե ինչ հազվագյուտ բան գտան ներսում
Խելացի կինը պատժել է ամուսնուն՝ իրեն չհարգելու համար.. և ճիշտ է արել
Այս տղամարդը որոշեց սեփական ձեռքերով վերանորոգել իր հին բնակարանը․ Արդյունքն ապշեցնում է…
Թեստ. Հայոց լեզվի 9-12-րդ դասարանների «Հանրապետական օլիմպիադայի» հարցերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում