Կա կանացի փորերի 5 տեսակ. ահա, թե ինչպես ազատվել դրանցից յուրաքանչյուրից

EnterTrain-ը ներկայացնում է կանացի փորերի 5 տեսակ, և ինչպես ազատվել դրանցից:

 

 

 

 

 

 

1. Փոր սթրեսից
Առաջացման պատճառը՝ ուժեղ սթրես:

Ինչպես պարզել՝ ճարպի մեծ մասը կենտրոնացած է փորի առաջնային մասում պորտի շրջանում: Շոշափելիս այդպիսի փորն ավելի շուտ պինդ է թվում, քան փափուկ:

Ահա, թե ինչ պետք է անել՝

  • Լավ քնել
  • Թուլացնող վաննաներ ընդունել քնելուց առաջ
  • Սուրճի օգտագործումը նվազեցնել մինչև օրական 2 բաժակ
  • Չգերծանրաբեռնվել մարզումների ժամանակ, նախապատվությունը տալ յոգային և ոտքով երկար զբոսնելուն
  • Սննդակարգում ներառել մագնեզիումով հարուստ շատ մթերքներ՝ տերևավոր բանջարեղեն, ընկուզեղեն և սերմեր

Գործառնական խորհուրդ՝ սթրեսը նվազեցնել քնելուց առաջ կօգնի յոգան, նյարդերը հանգստացնել՝ երիցուկով թեյը:

2. Կախված փոր
Առաջացման պատճառը՝ սխալ սննդակարգ և ֆիզիկական ակտիվության պակաս:

Ինչպես պարզել՝ այդպիսի փորով մարդիկ սովորաբար անհաղթահարելի սեր են ունենում քաղցրի նկատմամբ, նստակյաց կյանք են վարում:

Ահա, թե ինչ պետք է անել՝

  • Հրաժարվեք ալկոհոլից
  • Թարմ մթերքներ կերեք և տնական սնունդ
  • Օգտագործեք ձուկ, ձու, միս, բանջարեղեն և «լավ» ճարպեր, որոնք կան ընկուզեղենում և ձկան յուղոտ տեսակներում
  • Ավելի շատ քայլեք, յոգայով զաղվեք

Գործառնական խորհուրդ՝ վերջ տվեք սթրեսը բլիթներով և կոնֆետներով հաղթահարելուն: Սկսեք հաճույք ստանալ սպորտից և սիրելի գործից: Ինչ-որ բանով զբաղվեք սննդի և խնդիրների մասին չմտածելու համար:

3. Փքված փոր
Պատճառը՝ որոշ մթերքների անտանելիություն և ալերգիա, նաև վատ դիետա:

Ինչպես պարզել՝ առավոտյան փորը հարթ է, բայց օրվա ընթացքում փքվում է աղիներում գազերի ավելցուկից և չմարսելուց:

Ինչ անել՝

  • Աշխատեք պարզել՝ որ մթերքներն են մարսողության խանգարում առաջացնում և հրաժարվեք դրանցից
  • Ժամանակավորապես հրաժարվեք հացաբուլկեղենից, կերեք թարմ բանջարեղեն, միս, հավի միս, ձուկ
  • Սնունդը լավ ծամեք, ավելի շատ ջուր խմեք

Գործառնական խորհուրդ՝ մարսողությանը կօգնեն ուտելուց հետո երկարատև զբոսանքը, շնչառական մարզանքը:

4. Փոր՝ ինչպես ծննդաբերությունից հետո
Առաջացման պատճառը՝ Այս տեսակի փոր ունենում են նոր ծննդաբերած և բազմազավակ մայրերը:

Ինչ անել՝

  • Մի քիչ սպասեք. ծննդաբերությունից հետո փորը կվերականգնվի առնվազն 6 շաբաթ անց
  • Թուլացած մկաններն ամրացրեք հետույքի և որովայնի ստորին մկանների մարզման միջոցով
  • «Լավ» ճարպեր օգտագործեք
  • Քեգելի վարժություններ արեք, որոնք փորը ձգում են ներսից
  • Խուսափեք փորի մկանների վարժություններից

Գործառնական խորհուրդ՝ քնելուց առաջ ձգում արեք, ավելի շատ հանգստացեք:

5. Փոր-«ակորդեոն»
Առաջացման պատճառը՝ միանման սննդակարգ, նույն վարժությունների կատարում:

Ինչպես պարզել՝ այդպիսի փորով կանայք ընդհանուր առմամբ բարեկազմ են, բայց փորի ստորին մասը դուրս է ընկած:

Ինչ անել՝

  • Ավելացրեք բջջանյութի քանակը սննդակարգում՝ օգտագործեք ավելի շատ տերևավոր աղցաններ, բանջարեղեն, վարսակի թեփ և ամբողջական հատիկեղենով մթերքներ
  • Մի չարաշահեք փորի մկանների վարժությունները, ավելի լավ է՝ շրիշակ արեք
  • Մկաններ աճեցրեք ոչ թե ծանրություն բարձրացնելով, այլ կքանստումների և ծանրությամբ կքանստելու միոջոցով

Գործառնական խորհուրդ՝ ավելի շատ հեղուկ խմեք, օգտագործեք տերևավոր բանջարեղեն և թեթև սպիտակուցներ՝ ձուկ, հավի միս:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
ՄԵՆԱԿ ՈՉ ԳՈՒԼՊԱ․ Ի՞նչ նվիրել տղամարդուն Հունվարի 28-ին
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
«Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի». Հնդիկ իմաստուն Չանակիայի 15 հանճարեղ մտքերը
Ինչպես պատրաստել բարձր և թեթև բիսկվիթ
Հանճարեղ Ֆրեդերիկ Շոպենը և նրա «Գարնանային վալսը»․ աստվածային գեղեցկության երաժշտություն
«Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան». Սինգապուրը աղքատ փլատակներից ամենազարգացած երկրներից մեկը դարձրած Լի Քուան Յուի ցիտատները

Վերջին լուրեր

Այս կինն ամեն անգամ սև պղպեղ է ավելացնում լվացքի մեքենայի մեջ… պատճառն իմանալով՝ այսուհետ դու նույնպես այդպես կանես
Ինտելեկտուալ թեստ աշխարհագրությունից, որ շատ քչերին է հաջողվում անցնել
Ողջ ճշմարտությունն այն մասին՝ ինչ է տեղի ունենում մեղրի հետ տաքացնելիս և որքանով է այն վտանգավոր օրգանիզմի համար
Թեստ. կկարողանաք գուշակել լեզուն՝ ըստ մեկ բառի
«Որդիս նկարահանվում է առանց իմ միջնորդության, Հրաչը տեսել էր Առնոյի նկարն ու հետաքրքրվել, թե ով է». Արամ MP3-ի որդին նկարահանվում է «Պատվի համար»-ում
Դիզայներական գլուխգործոցներ, որոնք այնքան քիչ են մեր քաղաքներում
Ինչպես միայն մեկ բաղադրիչի միջոցով ազատվել ատամնաքարից, մաքրել ատամնափառը և վերացնել բակտերիաները
Որքանով են խանդոտ կենդանակերպի տարբեր նշանները
Փողոցում գտած դրամապանակի մեջ տղան երկտող գտավ․ ահա, թե ինչ էր ասվում դրանում