Օրգանիզմի 13 նշան հիվանդությունների մասին, որոնք արտացոլվում են մեր դեմքի վրա

EnterTrain-ը ներկայացնում է դեմքի մաշկի մի քանի թերություն, որոնց պատճառներն իմանալ հետաքրքիր կլինի մեզնից յուրաքանչյուրին:

 

 

 

 

 

1. Պարկեր և սև շրջանակներ աչքերի տակ

Աչքերի տակի մուգ շրջանակները հաճախ ժառանգական են լինում, այդ դեպքում ոչինչ անել չի լինի: Բայց եթե դրանք վերջերս առաջացած են, պետք է պարզել պատճառը: Ամենատարածվածներն են՝ քնի պակասը, ծխելը, հորմոնալ փոփոխությունները, ալերգիան կամ ալկոհոլի, սուրճի, աղի սննդի չարաշահումը:

2. Բծեր կամ պզուկներ ճակատին

Առաջանում են քրտնքի պատճառով կամ դիմահարդարումը սխալ մաքրելու հետևանքով: Ճակատի մաշկը նաև սուր է արձագանքում մարսողական համակարգի աշխատանքին, ուստի յուղոտ սնունդը, արագ սնունդը և անառողջ հետճաշիկներն արագ փոխում են դրա վիճակը:

3. Կարմիր քիթ

Եթե քիթը մշտապես կարմիր է, պետք է ուշադրություն դարձնել անոթների վիճակին, վերանայել կենսակերպը, ճշգրիտ ախտորոշման համար բժշկի դիմել:

4. Դեմքի դեղնավուն մաշկ և աչքեր

Այսպիսի բան լինում է, երբ օրգանիզմում չափից շատ թափոն է կուտակվում: Իսկ մեծահասակների դեպքում դեղնախտը կարող է խոսել լուրջ խնդիրների կամ ալկոհոլի չարաշահման մասին:

Պետք է ստուգել լյարդը, լեղապարկը և ենթաստամոքսային գեղձը:

5. Խալերի և նշանների անսպասելի առաջացում

Մեծամասամբ այստեղ անհանգստանալու ոչինչ չկա, բայց զգոնությունը չի խանգարի: Եթե ամեն կողմի ձևը տարբերվում է, խալի գույնը կամ ծայրերն անհավասար են, ոլոռից մեծ է, վերջին շաբաթներին փոխվել է, դիմիր բժշկի:

6. Թիթեռնաձև բիծ դեմքին

Ոչ մեծ ցանը դեմքին կարող է սխալ ընտրված կոմսետիկայի, ալերգիայի, կլիմայի փոփոխության, քաղցրի չափից շատ օգտագործման հետևանք լինել: Բայց եթե այն մեծ թիթեռի տեսք ունի, դա համարվում է գայլախտի ընդհանուր նշան:

7. Մաշկի թեփոտություն բերանի և քթի շուրջը

Քթի և բերանի շրջակա մաշկը կարող է փոխվել տարբեր պատճառներով, բայց ամենիշ հաճախ նշանակում է օրգանիզմում А, С, Е կամ В վիտամինների պակաս: Թեփոտությունը հաճախ ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, ուշադրության վատ կետնրոնացմամբ, մազաթափությամբ և շերտավովող եղունգներով:

8. Մրսածության հետք քթի և շուրթերի եռանկյուն հատվածում
Դա, ըստ ամենայնի, 1-ին տիպի հերպեսի վիրուս է: եթե մեկ անգամ այդ վիրուսով վարակվեք, այն միշտ կունենաք:

Սոսվորաբար ինքնուրույն ապաքինվում է, ապաքինումն արագացնելու համար հատոււկ քսուքներ կան:

9. Ճաքեր շուրթերին

Կարող են նաև ալերգիկ արձագանք կամ օրգանիզմի պատասխանը լինել որոշ դեղամիջոցների:

10. Դեմքի վրա ավելորդ մազեր
Շատերի դեպքում դա ժառանգական է: Իսկ երիտասարդ կանանց մոտ կարող է խոսել այն մասին, որ ձվարանները լավ չեն գործում:

Դիմեք գինեկոլոգի, խուսափեք շաքարի բարձր պարունակությամբ մթերքներից:

11. Հիպերպիգմենտացիա դեմքի վրա

Եթե համաչափ է այտերի վրա, նաև քթարմատի վրա մուգ բծեր կան, դա մելազմայի դասական նշան է:

12. Բարակած հոնքեր կամ թարթիչներ

Եթե պատճառն անհաջող կոսմետիկական փորձարկումները չեն, դա կարող է խոսել վահանաձև գեղձի խնդրի մասին:

13. Պզուկներ և բծերը կզակի վրա կամ դրա գույնի փոփոխություն
Ցանկացած հորմոնալ փոփոխություն կարող է ցան առաջացնել կզակի վրա: Քնի պակասը և յուղոտ սնունդը նույնպես կարող են հանգեցնել գույնի փոփոխության կամ պզուկների:

Աշխատեք լավ քնել և ճիշտ սնվել: Բանջարեղենը, մրգերը, ձուկը, օգտակար սերմերը, հատիկները կօգնեն այդ դեպքում:

Ամենակարդացված

Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Այս ըմպելիքի մասին ասում են՝ մեռածին ոտքի կկանգնեցնի
Հազ, գլխացավ և նույնիսկ ընկճախտ. այս ամենը հնարավոր է բուժել ընդամենը սեղմելով այս կետերը
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
«Ընկերն առանց թերության չի լինում, եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ»․ Չինական ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս
Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի հարստության գաղտնիքները
«Ի՞նչ է սեքսուալ գրավչությունը». Միխայիլ Լաբկովսկի

Վերջին լուրեր

Ծիրանով արտակարգ համեղ թխուկ
Ինչպես գեղեցիկ և արագ կտրատել ձմերուկը
26 հիպերռեալիստական նկարներ, որոնց վրա նայելիս դժվար է հավատալը, որ դրանք լուսանկարներ չեն
Եթե դուք միանգամից չհասկացաք, թե ինչ է կատարվում այս լուսանկարում, ուրեմն երջանիկ մարդ եք
Նրանք քանդեցին 23 տարի առաջ ամբողջովին փակված ավտոտնակի մուտքն ու ահա, թե ինչ հազվագյուտ բան գտան ներսում
Խելացի կինը պատժել է ամուսնուն՝ իրեն չհարգելու համար.. և ճիշտ է արել
Այս տղամարդը որոշեց սեփական ձեռքերով վերանորոգել իր հին բնակարանը․ Արդյունքն ապշեցնում է…
Թեստ. Հայոց լեզվի 9-12-րդ դասարանների «Հանրապետական օլիմպիադայի» հարցերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում