8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով

EnterTrain-ը ներկայացնում է 8 պատճառ, թե ինչու երեխան պետք է կյանքի առաջին ժամն անցկացնի մոր հետ սերտ շփումով: Միաժամանակ, կարևոր է նրանց մաշկերի առավելագույն հպումը. նորածինը կարող է ամբողջովին մերկ լինել ինչպես ծննդկանի փորը:

 

 

 

1. Ֆիզիոլոգիական կապ
Մոր գիրկը նորածնին օգնում է ջեջմափոխանակության հարցում. երեխան փաստացի դեռ նույնպիսի հարմարավետ պայմաններում է լինում, ինչպես նախորդ 9 ամիսներին: Բացի դրանից՝ փոքրիկ օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքն անկայուն է և կարող է դանդաղել. հենց ինտուիտիվ ընկալումը նույնանման գործընթացների, որոնք տեղի են ունենում մոր մարմնում, նորածիններին օգնում է «կարգաբերվել» անհրաժեշտ ռիթմերին:

2. Ծանոթություն
Ըստ մասնագետների՝ կյանքի առաջին ժամում երեխայի հետ շփվելով՝ մայրը հետագայում ավելի լավ է հասկանում նրա պահանջմունքները: Նրանք իրենց այդ դեպքում ավելի ինքնավստահ են զգում: Երեխան էլ սովորում է մորը նորովի ընկալել, ակնթարթորեն սովորում է նրան ճանաչել մարմնի հոտով և ձայնով:

3. Հուզական կապ
Մոր գրկում նորածինն իրեն անվտանգ է զգում և ավելի քիչ է լաց լինում: Նրա մոտ ձևավորվում է վստահության զգացում, որը նպաստում է նաև կապվածության աճին:

4. Կերակրում
Որպես կանոն, մայրը երեխային պետք է կերակրի կյանքի առաջին ժամում: Մոր փորին պառկած՝ նա աստիճանաբար սովորում է նրա հետ կապին և պակաս հավանական է, որ հրաժարվի կրծքից: Ավելին, երեխան սկսում է բնազդաբար շարժվել նրա կողմը, ինչը հեշտացնում է այդ գործընթացը:

5. Իմունային համակարգի խթանում
Շրջակա միջավայրը նորածնի համար բավական վտանգավոր է, քանի որ ծնվելուց առաջ նա գործնականում ստերիլ միջավայրում է: Մոր մաշկին հպվելով՝ նա ավելի արագ է հարմարվում լավ բակտերիաներին, որոնց հետ գործ ուներ ամբողջ ներարգանդային զարգացման ընթացքում, և «սովորում է» ավելի լավ դիմադրել վատերին:

6. Ուղեղի գործունեության խթանում
Ըստ գիտնականների՝ նորածինները, ովքեր սերտորեն շփվում են մոր հետ, մտավոր ավելի լավ զարգացում են դրսևորում: Նրանք դա բացատրում են սրտի ռիթմի ավելի արագ կայունացմամբ: Դրա շնորհիվ՝ ուղեղի գործունեությունը կենտրոնանում է ոչ թե անսովոր միջավայրում գոյատևելու, այլ օրգանիզմի մյուս գործառույթները կարգավորելու վրա:

7. Առողջ քուն և քաշ
Սերտ շփման դեպքում նորածիններն ունենում են նորմալ քաշ, լավ են քնում: Բացի դրանից՝ երեխայի նյարդային համակարգը նորմալ է գործում, իրեն անվտանգ է զգում, ուստի ավելի լավ է քնում և ավելի հազվադեպ է արթնանում:

8. Հետծննդյան ընկճախտի առաջացման ռիսկի նվազեցում
Առաջին ժամը երեխայի հետ անցկացրած կանայք այս խնդրին ավելի հազվադեպ են բախվում:

Մոր մարմնին սեղմվելով՝ երեխան ավելի քիչ սթրեսի է ենթարկվում նոր շրջապատին հարմարվելուց, ավելի արդյունավետորեն է հաղթահարում իր ապրումները: Այդպիսի շփումը ոչ պակաս կարոր է հայրերի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
«Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում». Էռնեստ Հեմինգուեյի հանճարեղ մտքերից
«Եթե երկիրը սխալ կառավարես, բոլոր խելացի մարդիկ կհեռանան». Սինգապուրը աղքատ փլատակներից ամենազարգացած երկրներից մեկը դարձրած Լի Քուան Յուի ցիտատները
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
«Երբեք մի կիսվեք գաղտնիքներով, դա ձեզ կոչնչացնի». Հնդիկ իմաստուն Չանակիայի 15 հանճարեղ մտքերը

Վերջին լուրեր

Ահա, թե ինչու չարժե գնումներ կատարել համացանցով
Արքայական տորթի պարզ բաղադրատոմս
Գայանե Ասլամազյանը նոր ֆոտոշարք է հրապարակել ԱՄՆ-ից
Յոթ խնդիր, որոնց դեմ բանանը կպայքարի ցանկացած դեղահաբից ավելի լավ
«Երբեք մի վիճեք տգեղ մարդկանց հետ, նրանք կորցնելու ոչինչ չունեն»․ Ռոբին Ուիլյամսի 11 ամենադիպուկ մտքերը, որոնք կհուզեն յուրաքանչյուրի սիրտը
«Իմ կյանք, իմ գանձ, ծնունդդ շնորհավոր»․ Վաչե Թովմասյանի դուստրը դարձավ 3 տարեկան
«Համատեղ կյանքի 30-ամյակին կպսակադրվենք եկեղեցում». Արամո եւ Էմմա
«Ոչինչ կնոջն ավելի գեղեցիկ չի դարձնում, քան հավատը, որ ինքը գեղեցիկ է». ինչ էր ասում Սոֆի Լորենը գեղեցկության, տղամարդկանց և սիրո մասին
Հորմոն, որը պահպանում է երիտասարդությունը. բնական հաբ ծերության դեմ