
Գաղտնիք չէ, որ ժամադրության գնալիս աղջիկները ուշադրություն են դարձնում իրենց արտաքինի ամեն մի մանրուքին. շրթներկի ու եղունգների լաքի երանգը, պայուսակի գույնը, կատարյալ գծած աչքերը և այլն:
Բայց պարզվում է, որ մեր ոչ բոլոր «սարսափելի» թերություններն են վանում տղամարդկանց: Ավելին, շատ բաներ, որոնք մեզ սարսափելի են թվում, նրանք չեն էլ նկատում:
EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե հատկապես ինչի մասին է խոսքը:
Մատնահարդարում
Պարզվում է, որ եղունգների բարդ և գունեղ դիզայնը տղամարդկանց մոտ նույնիսկ զզվանք է առաջացնում: Ոմանք նշել են, որ նման եղունգներով աղջիկները հեշտ հասանելի են թվում: Տղամարդկանց հավանությանն են արժանանում ոչ երկար, խնամված եղունգները՝ միատոն լաքով կամ մինիմալիստական դիզայնով:
Մի քանի ավել կիլոգրամները
Ավելի շուտ մենք ենք նկատում ամեն մի հավաքած գրամն ու դա շեքսպիրյան ողբերգության ենք վերածում: Իհարկե, պետք չէ հագնել ամեննեղ ու գրկող զգեստը և տղամարդուն անվերջ հարցնել, թե արդյոք դուք շատ գեր չեք: Եթե դուք պարզապես մի քիչ շատ ենք կերել տոներին, ապա ձեր զուգընկերը դա չի էլ նկատի:
Ցելյուլիտ
Այստեղ կարևորը ուշադրությունը թերությունների վրա չսևեռելն է: Եթե ցելյուլիտը ոչ այնքան նկատելի տեղերում է և շատ չէ, ապա ոչինչ էլ պետք չէ անել: Հակառակ դեպքում կարելի է թեթև ծածկող միջոց օգտագործել;
Հոնքեր և թարթիչներ
Այստեղ գլխավոր չափանիշը բնականությունն է: Եթե դուք մոռացել եք հոնքերի վրա մի քանի աճած մազ ուղղել, դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Չափը պետք է պահել նաև թարթիչների դեպքում: Ամենավանող բաներից մեկը տղամարդիկ նշել են նկարած անբնական հոնքերն ու դնովի թարթիչները, որոնք նրանց կարծիքով մեքենայի խոզանակ են հիշեցնում:
«Առանց շպարի»
Պարզվում է մեր շպարն առանձնապես չի ոգևորում տղամարդկանց: Նրանցից շատերը հայտարարել են, որ իրենց ավելի շուտ դուր կգա առանց շպարի աղջիկը, քան ագրեսիվ կարմիր շրթներկով և դեմքին կիլոգրամներով «գաջ» քսած աղջիկները: Իհարկե կարելի է նաև այնպես շպարվել, որ և գեղեցիկ լինեք, և շպարը դեմքի վրա չզգացվի;
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին