
Ֆոտոշոփն արդեն վաղուց առօրյա մի բան է դարձել մեզ համար և մշակված լուսանկարներն արդեն ոչ ոքի չեն զարմացնում: Բայց գիտե՞ք, որ ի սկզբանե ծրագիրը նախատեսված է եղել ոչ թե սելֆիներն ու անձնական նկարները «գեղեցկացնելու», այլ նկարիչներին և դիզայներներին օգնելու համար՝ իրենց նկարները, պատկերներն ու կոլաժները ստեղծելիս:
Ի դեպ, ծրագրի հնարավորությունները ամբողջությամբ օգտագործելու համար բավական չէ գործիքների գործառույթներին տիրապետելը: Այստեղ անհրաժեշտ է նրբորեն զգալ երանգը և առարկայի ձևը, կարողանալ զգալ նկարի մթնոլորտը, աշխատել լույսի ու ստվերի հետ: Իսկ դա նշանակում է, որ պետք է իսկական նկարիչ լինել:
Այս տղան, որի աշխատանքներն է ներկայացնում EnterTrain-ը, ինքնուս նկարիչ է, բայց նա զարմանալիորեն կարողանում է ներդաշնակորեն համադրել ամենատարբեր պատկերները: Իսկ արդյունքը պարզապես կախարդական է: Գնահատեք ինքներդ.
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին