«Ծտի կաթ». նրբագույն տորթ, որը հալչում է բերանում

«Ծտի կաթը» ամենանուրբ տորթերից մեկն է, որը վայելելու համար հեչ պարտադիր չէ սրճարան գնալ, կամ էլ խանութում փորձել այն գտնել: Դուք կարող եք այս հրաշքը հենց ձեր խոհանոցում ստեղծել՝ EnterTrain-ի առաջարկած բաղադրատոմսով:

Անհրաժեշտ բաղադրիչներն են:

  • Կարագ – 50 գր.
  • Խտացրած կաթ – 1 բանկա
  • Կաթ – 250 մլ.
  • Նարնջի հյութ – 2 հատ
  • Ալյուր – 250 գր.
  • Սոդա – 1 թ.գ. + լիմոնի աղ՝ 0,5 թ.գ.

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք բիսկվիթը

Կարագը հարում ենք խտացրած կաթի հետ, կամաց-կամաց ավելացնելով կաթը: Հետո ավելացնում ենք սոդայի հետ մաղած ալյուրը և լիմոնի աղը: Լավ խառնում ենք գդալով: Խմորը դնում ենք կարագ քսած ձևամանի մեջ և թխում ենք տաք ջեռոցում 180 աստիճանի տակ, 30-40 րոպե:

Սուֆլեի բաղադրիչները.

  • կարագ – 120 գր,
  • խտացրած կաթ – 120 գր.
  • Ակվաֆաբա – 120 գր.
  • Շաքարավազ – 100 գր.
  • Լիմոնի աղ – մի պտղունց

Օշարակի համար

  • Ջուր – 120 գր.
  • Շաքարավազ – 200 գր.
  • Ագար-ագար – 10 գր.

Ջնարակի համար

  • Սերուցք (30%) – 100 գր.
  • Սև շոկոլադ- 100 գր.

1. Առաջին հերթին հարում ենք կարագը, հետո ավելացնում ենք խտացրած կաթը:

2. Մաքուր չոր թասի մեջ ավելացնում ենք ակվաֆաբան (խաշած սիսեռի կամ ոլոռի թանձր հեղուկը): Հարում ենք ամենաբարձր արագության վրա, ավելացնում ենք լիմոնի աղը, երբ փրփուր է գոյանում, ավելացնում ենք շաքարավազը: Լավ հարում ենք, պետք է պինդ փրփուր ստացվի:

3. Սկսում ենք եփել օշարակը: Խառնում ենք շաքարավազը, ջուրը և ագար-ագարը: Դնում ենք կրակի վրա և լավ խառնում ենք: Եռալուց հետո ավելի արագ ենք սկսում խառնել: Երբ օշարակը թանձրանում է և գդալից դանդաղ թելի պես սկսում է ձգվել, ուրեմն ժամանակն է անցնել հաջորդ փուլին:

4. Մի քիչ կրկին հարում ենք ակվաֆաբան, աստիճանաբար ավելացնում ենք օշարակը՝ շարունակելով աշխատել հարիչով: Գդալ-գդալ ավելացնում ենք կարագով կրեմը և կրկին հարում ենք, այս անգամ դանդաղ պտույտներով:

5. Վերցնում ենք կողքերից անջատվող ձևամանը և վրան դնում ենք բիսկվիթը, վրայից դնում ենք մեր սուֆլեն և դնում ենք սառնարանը:

6. Պատրաստում ենք ջնարակը: Տաքացնում ենք սերուցքը և լցնում ենք շոկոլադի վրա: Թողնում ենք երկու րոպե, որ հալչի՝ զգուշորեն խառնելով:

7. Մեկ ժամից տորթը հանում ենք սարնարանին, զգույշ հանում ենք ձևամանի կողքերը, և արդեն սառած շոկոլադը լցնում ենք տորթի վրա. Մի քանի ժամով կրկին դնում ենք սառնարանը:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Այս ըմպելիքի մասին ասում են՝ մեռածին ոտքի կկանգնեցնի
Հազ, գլխացավ և նույնիսկ ընկճախտ. այս ամենը հնարավոր է բուժել ընդամենը սեղմելով այս կետերը
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
«Ընկերն առանց թերության չի լինում, եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ»․ Չինական ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս
Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի հարստության գաղտնիքները
«Ի՞նչ է սեքսուալ գրավչությունը». Միխայիլ Լաբկովսկի

Վերջին լուրեր

Ծիրանով արտակարգ համեղ թխուկ
Ինչպես գեղեցիկ և արագ կտրատել ձմերուկը
26 հիպերռեալիստական նկարներ, որոնց վրա նայելիս դժվար է հավատալը, որ դրանք լուսանկարներ չեն
Եթե դուք միանգամից չհասկացաք, թե ինչ է կատարվում այս լուսանկարում, ուրեմն երջանիկ մարդ եք
Նրանք քանդեցին 23 տարի առաջ ամբողջովին փակված ավտոտնակի մուտքն ու ահա, թե ինչ հազվագյուտ բան գտան ներսում
Խելացի կինը պատժել է ամուսնուն՝ իրեն չհարգելու համար.. և ճիշտ է արել
Այս տղամարդը որոշեց սեփական ձեռքերով վերանորոգել իր հին բնակարանը․ Արդյունքն ապշեցնում է…
Թեստ. Հայոց լեզվի 9-12-րդ դասարանների «Հանրապետական օլիմպիադայի» հարցերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում