Պատմության ամենանշանակալի 7 գաղտնի միությունները

Մեր օրերում մինչև այժմ էլ գաղտնի միություններ են գործում, սակայն համացանցի հայտնվելուն պես գաղտնիքներ պահելն ավելի է դժվարացել:  Չնայած գաղտնի միություններն անցած ժամանակների մի մասնիկն են դարձել, նրանք դեռ ունեն մեզ հետաքրքրելու ուժը:

EnterTrain-ը ներկայացնում է 7 այդպիսի կազմակերպություններ, որոնք մինչև օրս էլ որոշ ազդեցություն են պահպանում:

 

 

Մասոններ

Մասոններն ամենահին և կայուն միությունն են (որոնց մասին համենայնդեպս հայտնի է մարդկանց), որ դեռևս գոյություն ունի: Նրանք ամուր միավորված են գաղտնի նշաններով, տարօրինակ ծեսերով և բարդ ներքին կարգով` որտեղ հասարակության անդամները, ըստ կուտակած փորձի ու հարգանքի, մասոնների շրջանում աստիճանաբար ավելի բարձր պաշտոններ են ձեռք բերում: Ի սկզբանե մասոնությունը ստեղծվել է մի քանի փոքր համայնքների միավորման միջոցով: Առաջին «մասոնական ժողովարանը կամ ֆրանկմասոնական լոժան»  հիմնադրվել է Լոնդոնում 1717 թվականին: Ժամանակակից գաղտնի կազմակերպություններն օրինակ են վերցնում մասոններից` ստեղծելով իրենց գաղտնի նշանները, ծածկագրով բառերը, ներքին ծեսերը և բարդ հիերարխիական շղթան:

Իլյումինանտներ

Իրենց  գոյության ամենասկզբում իլյումինանտներն առանձնացել են մասոններից և այդ պահից սկսած՝ դավադրության տեսության սիրահարների հետաքրքրության առարկան են դարձել:  Շատերը իլյումինանտներին մեղադրում են հնարավոր բոլոր աղետների, գաղտնիքների ու տնտեսական ճգնաժամերի մեջ: Չկա որևէ ապացույց այն մասին, որ իլյումինանտները մինչ այժմ գոյություն ունեն, բայց սա միայն ավելացնում է նրանց խորհրդավորությունը:

Գանգ և ոսկորներ

«Գանգ ու ոսկորներ» միությունը, հնարավոր է, բոլոր թվարկվածներից ամենաքիչ գաղտնին լինի: Այն հիմնվել է 1832 թ. Յելի համալսարանում Ուիլյամ Ռասելի կողմից: Սկզբում «Գանգ և ոսկորները» կոչվել է Eulogian Club: Այսօր կազմակերպությունը կարող է պարծենալ նրանով, որ իր անդամների շարքերում պետությունների բազմաթիվ ղեկավարներն են (այդ թվում` առնվազն երեք նախագահ), արդյունաբերական մագնատներ և հատուկ ծառայությունների ղեկավարներ: Այս կազմակերպության անդամները հանդիպում են շաբաթը երկու անգամ և ծեսեր են անցկացնում, իսկ կազմակերպության նպատակն իբրև թե վերցված է մասոններից, սակայն շատերը պնդում են, որ իրականում «Գանգ և ոսկորները» ոչ այլ ինչ է, քան ուսանողական եղբայրություն:

 Վարդի և խաչի կարգ

«Վարդի և խաչի կարգ» եղբայրությունը հիմնվել է 15-րդ դարում Քրիստիան Ռոզենկրեյցի կողմից: Նրանք իբր ամբողջական փոխակերպման հասնելու համար ոգեհարցության էին դիմում: Երեք հրովարտակների հրապարակումներից երկու դար անց նրանք հայտնի դարձան հասարակությանը: Հմայության տեսության երկրպագուները կարծում էին, որ հենց  ռոզենկրեյցականներն են հիմք դարձել մասոնների, իլումինանտների և Անտեսանելի  կոլեգիայի համար ու կանգնել նորագույն պատմության ամեն մի նշանակալի հեղափոխության ետևում:

Բիլդերբերգյան ակումբ

1954 թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ հավաքվեցին նույն հյուրանոցում, որպեսզի քննարկեն հաջորդ տարվա համար գործողությունների գլոբալ ռազմավարությունը: Այդ ժամանակվանից սկսած նրանք ամեն տարի հանդիպում են, սակայն նրանց բանակցությունների թեմաները խստորեն գաղտնի են պահվում: Տեխնիկապես Բիլդերբերգյան ակումբը գաղտնի միություն չէ, քանի որ դրա գոյությունը և անդամները կասկածելի չեն, սակայն հասարակությունն անհանգստանում է անդամների ազդեցիկությունից և ամենամյա բանակցությունների գաղտնիությունից:

Սիոնի երեցներ

1920-ականներին  մեծահարուստ Հենրի Ֆորդին պատկանող թերթը մի շարք հոդվածներ է տպել, որտեղ մեջբերումներ են արվել ռուսական «Սիոնի երեցների արձանագրությունները» փաստաթղթից:  Դրանք արագ խաբեություն են անվանվել, սակայն հոդվածները հավաքվել են մեկ գրքում, որը կոչվում է «Միջազգային  եբրայականություն. համաշխարհային  սկզբնական խնդիրը»:  Գիրքը կարդացել է Ադոլֆ Հիտլերը, ոգեշնչվել է այնտեղ հնչեցված գաղափարներից և դրանցից շատերը կիրառել է: Ամբողջ աշխարհում հակասեմականության տեսության կողմնակիցները դեռ հավատում են «Արձանագրությունների» իսկությանը:

Տամպլիերներ

12-րդ դարի սկզբին ինը ասպետներ երդվեցին պաշտպանել Սուրբ Հողով անցնող ուխտավորներին: Նրանց միացան նաև այլ ասպետներ: Այս միությունը աճեց, հարստություն, փառք և իշխանություն ձեռք բերեց: Մեր օրերում նրանք այլ գաղտնի միությունների հովանավորներ և քրիստոնեական գանձերի պահապաններ են համարվում: Սակայն վերջնական արդյունքում տամպլիերների օրդենի բոլոր անդամներին  կտտանքների են ենթարկել  և սպանել, իսկ միությունը՝ ցրել:

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից