10 սխալ, որոնք անում են շատ աղջիկներ դիմահարդարվելիս

Իհարկե գոյություն չունի ճիշտ և սխալ դիմահարդարում անելու միջոց, որովհետև մեզանից յուրաքանչյուրը յուրովի է անում դա։

Մենք հավաքել ենք թոփ 10 ամենավատ սխալները, ինչի պատճառով դիմահարդարումդ չի աշխատում ամբողջ ուժով։

 

 

 

Եթե Դու մեր խորհուրդներին հետևես, քո դիմահարդարումը բնական տեսք կունենա և ավելի երկար կտևի։

975568-orig-1445257589-556-640x480

1. Չես խոնավեցնում մաշկդ դիմահարդարումից առաջ

Դու կզարմանաս, բայց թեթև խոնավեցնող քսուքը կարող է փոխել դիմահարմանդ տեսքը։ Դիմահարդարվելուց առաջ պետք չէ դեմքը դիմափոշիով թարմացնել, այլ պետք է սկսել խոնավեցնող միջոցից։ Թողեք այն երկու րոպեով, հետո անցեք գործի։

2. Մոռանում ես շուրթերի բալզամի մասին

Գիտե՞ս, թե ինչ պետք է անես դիմահարդարման սկզբում։ Պետք է շուրթերիդ բալզամ քսես։ Դա կօգնի շուրթերին ավելի լավ տեսք հաղորդել, իսկ շրթներկդ էլ հետո իդեալական տեսք կունենա։

3. Տոնային քսուք ես քսում ամբողջ դեմքիդ

Տոնային քսուքը դիմակ չէ, որը պետք է ամբողջ դեմքով տարածել։ Հավատա, դա երբեք բնական տեսք չի հաղորդի, այդ պատճառով վերջացրու «գաջելը» ինքդ քեզ, օգտագործիր թեթև տոնային քսուք և օգտագործիր միայն խնդիրով տեղերում։ Օրինակ քթի, ճակատի հատվածներում։

4. Սխալ ես օգտագործում քողարկիչը

Քողարկիչի օգտագործումը մի հսկայական գիտություն է, այսպիսով հետազոտիր այն, մինչև ինքդ անելը։ Առաջինը, որպեսզի քողարկիչը կնճիռների տեսք կհաղորդի, այս քսեք մատի ծայրի միջոցով։ Երբ ամենը պատրաստ կլինի, սպասիր կես րոպե, որպեսզի այն չորանա և անձեռոցիկով անցիր վրայով։ Երկրորդը, դու հավանաբար մոռանում ես հոնքերի առջևի տարածքի մասին, հենց այնտեղ է թաքնված իսկական վտանգը։

5. Փորձում ես ընդգծել այտոսկրերը

Կարմրաներկը միայն նրա համար է , որպեսզի ընդգծեք այտերի փոսերը, և մի փորձիր ընդգծել այտոսկրերը դրանով։ Շատ աղջիկներ չգիտես ինչու մտածում են, որ սա գեղեցիկ է դիտվում։ Բայց ընդունիր, որ վարդագույն կարմրաներկը դժվար թե Քեզ գեղեցիկ դարձնի։ Եթե շատ ես ցանկանում ընդգծել այտոսկերդ, գնիր հատուկ շագանակագույն ենթագույնով մատիտ և հասիր ցանկալի արդյունքիդ։

6. Չես օգտագործում հիմք

Հիմքը այնպիսի հրաշք բան է, որի շնորհիվ աչքերի դիմահարդարումը ամբողջ օր է տևում, անգամ եթե Դու ստեղծել ես այն ամենաթանկարժեք նյութերով, օգտագործիր հիմք։

7. Չես օգտագործում եզրագծային մատիտ շուրթերի համար

Մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք այն բանի մասին, որ շուրթերի մատիտը չպետք է շրթներկից մուգ լինի։ Ի երջանկություն, աղջիկների, մեծամասնությունը դադարեցին ավելի մուգ եզրագծային մատիտ օգտագործել, բայց նրանցից շատերն էլ ընդհանրապես հրաժարվեցին մատիտից։ Բայց հենց այդ է օգնում շրթներկին չհոսել։ Խնդիրը հեշտ է լուծվում։ Գնում եք ընդհամենը մեկ բաց գույնի եզրագծային շրթներկ և օգտագործում ցանկացած շրթներկերի հետ։

8. Դիմափոշի ես օգտագործում

Դիմափոշին անփոխարիների բան է, բայց բավականին բարդ է նաև։ Դիմափոշին, ինչպես տոնային քսուքը չեն օգտագործում ամբողջ դեմքի շրջանում։ Թեթև դիմափոշի քսեք քթի հատվածում և խուսափեք այտերի հատվածում այն քսելուց։

9. Սիրում ես բաց ստվերաներկեր

Բաց ստվերաներկերը վտանգավոր են։ Սրանք համարյա միշտ փոքրեցնում են աչքերը։ Չարժե աչքերը ընդգծել վարդագույն ստվերաներկերով, որովհետև աչքերը արտահայտիչ տեսք չեն ունենա։

10. Նկարում ես չափազանց մուգ հոնքեր

Վառ և լայն հոնքերը նորաձև են և դա չի էլ քննարկվում, բայց որոշ աղջիկներ, գեղեցկության հետևից վազելով անցնում են չափերը։ Պետք չէ հոնքերը մգեցնել, հավատա, դա շատ տգեղ տեսք է տալիս։ Ավելի լավ է հատուկ հոնքերի համար նախատեսված մատիտ օգտագործիր։ Դա ավելիի բնական կլինի։

1779105-650-1462955962-3

Ամենակարդացված

«Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի». Բեռնարդ Շոուի 25 լավագույն ցիտատները
Թեստ. Ի՞նչ դիագնոզ կդներ ձեզ Զիգմունդ Ֆրեյդը
Փախլավայի կամ գաթայի ընտիր խմոր․ համեղ, խրթխրթան, բերանում հալչող (տեսանյութ)
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Այս հրաշք միջոցի 4 ճաշի գդալը կօգնի վերացնել զարկերակների խցանումը և բարձր ճնշումը
Թեստ. 25 հարց աշխարհագրությունից
ԱՄՆ-ում խորովածի ծխի պատճառով հայի տուն ժամանած հրշեջներին ներս են հրավիրել, լա՜վ պատիվ տվել ու ճանապարհել (ֆոտո)
Ընդամենը 1 բնական բաղադրիչով բուժեք ձեր երիկամները, ենթաստամոքսային գեղձը, լյարդը և այլն

Վերջին լուրեր

3 բանի ոսկե կանոնը
Ահա թե որոնք են հորոսկոպի ամենաիմաստուն նշանները
Պետք չէ դեն նետել հին կրծկալները․ ահա, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել
15 ապացույց, որ պետք չէ հավատալ սոցցանցերում տեղադրվող կատարյալ լուսանկարներին
Ալինա Մարտիրոսյանն առանց շպարի լուսանկար է հրապարակել
13 բան, որոնք կանայք պետք է դադարեն անել իրենց կյանքը դեպի լավը փոխելու համար
20+ ապացույց, որ կերպարանափոխման համար կանանց պլաստիկ վիրաբույժ պետք չէ
ԽՍՀՄ-ի տարիների մետաղադրամներ ունեցողները կարող են միլիոնատեր դառնալ. ահա, թե ինչպես…
Այս լուսանկարը հզոր ուղերձ է կրում և արդեն գրավել է աշխարհը. այստեղ գաղտնի իմաստ կա…