Մրգային տորթ՝ առանց թխելու. պարզ, օրիգինալ և անհավանական գեղեցիկ աղանդեր

Պուդինգը շատերի սիրելի աղանդերն է, սակայն եթե դուք այն այնքան էլ չեք սիրում, ապա այսօր անպայման կփոխեք ձեր կարծիքը: EnterTrain-ը ձեզ կպատմի, թե ինչպես կարելի է շատ պարզ և գեղեցիկ աղանդեր պատրաստել պուդինգից և մրգերից:

Մրգերով շքեղ պուդինգ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է.

Հիմքի համար

  • 300 վարսակի թխվածքաբլիթ
  • 140 գրամ հալեցրած կարագ
  • Պուդինգի համար
  • 120 գր. շաքարավազ
  • 6 ձվի դեղնուց
  • 750 մլ կաթ
  • 15 գր. կարագ
  • վանիլին
  • 10 գր. սննդային օսլա
  • 10 թերթ ժելատին
  • 6 դատարկ պլաստիկե շիշ (0.5 լ)

Միջուկի և զարդարելու համար

  • Մի բուռ ազնվամորի
  • 3–4 կիվի
  • 1 մանգո
  • Անանուխի տերևներ

Պատրաստման եղանակը

1.) Թխվածքաբլիթը մանրացնում ենք և խառնում հալած կարագի հետ: Ստացված զանգվածով ծածկում ենք 23 սմ տրամագծով ձևամանի հատակը:

2.) Կտրում ենք շշերի հատակի մասը, ինչպես ցույց է տրված տեսանյութում (մոտ 5 սմ) և լավ լվանում ենք պլաստիկը: Ամեն մեկի վրա փոքր անցք ենք անում, որպեսզի հետո կարողանանք կեռիկով դուրս քաշել:

3.) Հիմա պատրաստում ենք պուդինգը. Ժելատինը լուծում ենք ջրի մեջ և առանձին կաթսայի մեջ խառնում ենք շաքարավազը, դեղնուցները, կաթը, կարագը, վանիլինը: Ավելացնում ենք օսլան և տաքացնում ենք զանգվածը՝ անընդհատ խառնելով: Վերջում զանգվածին ավելացնում ենք ժելատինը:

4.) Ձևամանի մեջ լցնում ենք պուդինգի զանգվածը, դրա մեջ տեղավորում ենք շշերի հատվածները, ինչպես ցույց է տրված նկարում:

5.) Ձևամանի մեջ լցնում ենք պուդինգի մնացած զանգվածը և դնում ենք մոտ 4 ժամով սառնարանը:

6.) Երբ պուդինգը սառչում է, զգուշորեն հանում ենք պլաստիկնբերը: Դա կարելի է անել օրինակ գրասենյակային սովորական ամրակի միջոցով: Պուդինգի մեջ ծաղիկների տեսքով դատարկ հատվածներ պետք է մնան:

7.) Պատրաստում ենք մրգերով միջուկը. մաքրում և կտրատում ենք կտորների: Մի քիչ թողնում ենք ձևավորման համար, իսկ մանգոյի, կիվիի և ազնվամորու հիմնական մասը խյուսի ենք վերածում: Պուդինգի ծաղկային անցքերից 2-ը լցոնում ենք կիվիի խյուսով, 2-ը՝ մանգոյով, մնացածն էլ ազնվամորիով:

8.) Տորթի կենտրոնում դնում ենք մնացած մրգերի կտորներն ու ազնվամորին, ավելացնում ենք անանուխի տերևները:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից