Չափազանց հաստ շուրթեր կամ բարձր հասակ. ինչ բարդույթներ ունեն հայտնիները

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ աղջիկներին հատուկ են իրենց կազմվածքի հետ կապված բարդույթները: Մենք հաճախ ենք տառապում ավելորդ կիլոգրամների համար կամ մեզ չափազանց նիհար ենք համարում, դժգոհ ենք լինում մեր կրծքի չափից կամ քթի ձևից: Սակայն զարմանալու բան չկա, եթե անգամ հոլիվուդյան աստղերը նման բարդույթներ ունեն:

EnterTrain-ի հետ միասին պարզենք, թե հոլիվուդյան աստղերն ինչ բարդույթներ ունեն իրենց արտաքինի հետ կապված:

Պարզվում է Քիմ Քարդաշյանը և Ջենիֆեր Լոպեսը երկուսն էլ սրտնեղում են իրենց հետույքի չափսերից: Քիմը խոստովանել է, որ հաճախ է դիետաների դիմել հետույքը փոքրացնելու համար:

Իսկ Ջեյ Լոյին նույնիսկ չի օգնել իր մարմնի հայտնի մասի ապահովագրությունը, նա միևնույնն է, դժգոհ է իր կազմվածքից:

Առնական Դևիդ Բեքհեմը բարդույթներ ունի կապված իր ձայնի հետ: Ֆուտբոլիստը գտնում է, որ իր տեմբրը չափազանց բարձր է տղամարդու համար:

Անջելինա Ջոլիի շրթունքները տղամարդկանց հիացմունքի և կանանց նախանձի առարկան են: Սակայն ինքը՝ Էնջին, չի սիրում դրանք և չափազանց հաստ է համարում:

Իսկ Քայլի Ջեները՝ ընդհակառակը, այնքան դժգոհ էր իր բարակ շուրթերից, որ վերջ ի վերջո պլաստիկ միջամտության դիմեց:

Աղջիկների սիրելի Ջուդ Լոուն չի սիրում իր դեմքը՝ դիմագծերը չափազանց կանացի համարելով:

Բեյոնսեն իր թերությունը ոտքերն է համարում, որոնք ըստ նրա հաստ են:

Կլաուդիա Շիֆերն (180 սմ) ու Վերա Բրեժնևան (175 սմ) երիտասարդ տարիքում հաճախ էին կորացնում մեջքը, որպեսզի գոնե մի քիչ կարճացնեին իրենց «անճոռնի» հասակը:

Մեգան Ֆոքսը ատում է իր ձեռքերն ու մատները և օպերատորներին հաճախ խնդրում է այնպես նկարել, որ ձեռքերը խոշոր պլանով դուրս չգան:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում