Տորթ «Արջուկը հյուսիսում». մեր մանկության համը

«Արջուկը հյուսիսում» տորթը մեր շատերիս մանկության համն է. նուրբ շերտեր՝ թթվասերային կրեմով: Հենց այս դրախտային համով տորթի բաղադրատոմսն է այսօր ներկայացնում EnterTrain-ը:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • Ընկույզ — 1 բաժակ

Խմորի համար.

  • Ալյուր – 400 գրամ
  • Թթվասեր – 1 բաժակ
  • Փխրեցուցիչ – 2 թ.գ.
  • Շաքարավազ – 150 գրամ
  • Կակաո – 2 ճ.գ.
  • Վանիլային շաքար – 1 փաթեթ

Կրեմի համար.

  • Թթվասեր – 500 գրամ
  • Շաքարավազ – 180-200 գրամ
  • Ջնարակի համար.
  • Շաքարավազ – 6 ճ. գ.
  • Կակաո – 4 ճ. գ.
  • Կարագ – 100 գրամ
  • Կաթ – 4 ճ.գ.

Պատրաստման եղանակը

1) Պատրաստել խմորը. Թթվասերին ավելացնել շաքարավազը, փխրեցուցիչը, վանիլային շաքարը և խառնել:

2) Թթվասերային զանգվածը երկու մասի բաժանել:

3) Թթվասերի մի մասին ավելացնել 180 գրամ ալյուր և 2 ճ.գ. կակաո:

4) Թթվասերի մյուս մասին ավելացնել 220 գրամ ալյուրը և խառնել:

5) Երկու տեսակի խմոր հունցել՝ մուգ (կակաոյով) և բաց:

6) Յուրաքանչյուր տեսակի խմորը երեք մասի բաժանել:

7) Ձևամանի (20-22սմ տրամագծով) հատակին կարագ քսել:

8) 6 մաս խմորներից մեկը հավասարաչափ տարածել ձևամանի հատակին և պատառաքաղով ծակծկել, կարելի է նաև գրտնակով բացել յուղաթղթի վրա և թխել ջեռոցի տապակի մեջ:

9) Շերտերը հերթով թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 7-10 րոպե:

10) Մինչ շերտերը կսառչեն, պատրաստել կրեմը: Թթվասերն ու շաքարավազը միացնել իրար և հարիչով մեկ րոպեի չափ հարել: Կրեմը պատրաստ է:

11) Բոված ընկույզը մանրացնել:

12) Տափակ մատուցման ամանի մեջ դնել շերտերը՝ մուգն ու բացն իրար հաջորդելով և ամեն շերտին կրեմ քսել և ընկույզ լցնել:

13) Ջնարակի համար թասի մեջ լցնել կարագը, շաքարավազը, կակաոն, կաթը, դնել կրակին և խառնել՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

14) Տաք ջնարակով ծածկել տորթը և զարդարել ընկույզներով:

15) Տորթը մի քանի ժամով դնել սառնարանը:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից