Տորթ «Շոկոլադե Մարկիզուհի»

Եթե դուք բեզեի սիրահար եք, ապա EnterTrain-ի այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Տորթը շատ համեղ, նուրբ և մեծ է ստացվում: Դե ինչ, փորձե՞նք:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • Կարագ – 250 գրամ
  • Ձվի դեղնուց – 100 գրամ (մոտ 5 մեծ ձվի)
  • Թթվասեր – 80 գրամ
  • Քացախ – 1 ճաշի գդալ
  • Սոդա – ¾ թեյի գդալ
  • Ալյուր – 400 գրամ

1-ին կրեմի համար.

  • Եփած խտացրած կաթ – 400 գրամ
  • Կարագ – 200 գրամ
  • Կակաո – 2 ճաշի գդալ

2-րդ կրեմի համար.

  • Մուգ շոկոլադ – 70 գրամ
  • Սերուցք (յուղոտ) – 50 մլ

Բեզեի համար

  • Ձվի սպիտակուց – 150 գրամ (մոտ 5 ձվի)
  • Շաքարավազ – 200 գրամ
  • Կտրատած ընկույզ – 150 գրամ

Ձևավորման համար ընկույզ և սպիտակ շոկոլադ (գրամ)

Պատրաստման եղանակը

1. Ոչ մեծ արագության վրա հարել դեղնուցները թթվասերի, սոդայի և քացախի հետ: Ավելացնել կարագը և խառնել, ավելացնել մաղած ալյուրը:

2. Փափուկ խմոր հունցել, գունդ անել, փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպեով դնել սառնարանը:

3. Խմորը 4 մասի բաժանել: Յուղաթղթի վրա բացել ամեն մեկը 35սմ X 24սմ չափսով:

4. Սպիտակուցները հարել, աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Ավելացնել ընկույզը և զգույշ խառնել:

5. Բեզեի մի մասը քսել խմորի վրա և թխել՝ սկզբում 180 աստիճանի տակ մոտ 8 րոպե, հետո 100 աստիճանի տակ ևս 20 րոպե: Այսպես հերթով թխել բոլոր շերտերը:

6. Կարագը, եփած խտացրած կաթը և կակաոն հարել: Կրեմի մի մասը կողքի դնել:

7. Կրեմ քսել ամեն շերտի բեզեի վրա, բացի վերջին շերտից: Վերջինը հակառակ ուղղությամբ շրջել, որ վերևը հարթ լինի:

8. Սերուցքը տաքացնել և լցնել շոկոլադի վրա, խառնել, մինչև համասեռ դառնալը և սառեցնել: Կողքի դրված կրեմը խառնել այս գանաշի հետ:

9. Բարակ շերտով քսել վերևի շերտին: Մնացած կրեմով զարդարել կողքերը, մեջտեղում գրիլյաժ լցնել, զարդարել ընկույզի կեսերով:

10. Միկրոալիքային վառարանում հալեցնել սպիտակ շոկոլադը և գրիլյաժի վրայից ցանցաձև զարդարել: Մի քանի ժամով դնել սառնարանը:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից