Երեխայի անձը բացահայտող հոգեբանական թեստ՝ «Կակտուս»

Անձը արագ ախտորոշող «Կակտուս» թեստն ի սկզբանե մշակվել է հոգեբան Մ.Ն. Պանֆիլովայի կողմից նախադպրոցական տարիքի երեխաների համար: Սակայն այս մեթոդը շատ հարմար է նաև մեծահասակների հետ աշխատելիս:

EnterTrain-ը այսօր կծանոթացնի ձեզ այս հետաքրքիր թեստի հետ:

Խնդրեք ձեր տան անդամներին կակտուս նկարել և շատ բան կպարզեք նրանց մասին:

Ձեզ անհրաժեշտ է.

  • A4 ֆորմատի սպիտակ թուղթ
  • Միջին կարծրության հասարակ մատիտ

Ցանկության դեպքում կարող եք նաև գունավոր մատիտներ օգտագործել:

Թեստի ուղեցույց.

Թեստը սկսելուց առաջ պետք է միայն ասել. «Այս թղթի վրա կակտուս նկարիր, ինչպես որ դու այն պատկերացնում ես»:

Լրացուցիչ հարցեր

Երբ նկարը պատրաստ կլինի, մի քանի հարց տվեք թեստն անցնողին, որոնք կօգնեն մեկնաբանել նկարը:

1. Այս կակտուսը վայրի՞ է թե տնային:

2. Որտե՞ղ է այն աճում:

3. Այն կարելի՞ է ձեռք տալ, թե շատ կծակի:

4. Ինչ-որ մեկն այն խնամու՞մ է:

5. Իսկ նրան դու՞ր է գալիս, երբ իրեն խնամում են:

6. Այս կակտուսը միայնակ է աճում, թե հարևաններ ունի:

7. Այս բույսն ինչպես կփոխվի ժամանակի ընթացքում:

Պարզելով այս ամենը՝ կարելի է անցնել նկարի մեկնաբանությանը:

1. Ագրեսիվություն– փշերի առկայությունը: Հատկապես եթե դրանք շատ են, երկար և իրարից շատ մոտ:

2. Իմպուլսիվություն – նկարի ընդհատվող գծեր և մատիտի ուժեղ սեղմում:

3. Եսակենտրոնություն – շատ խոշոր կակտուս՝ տեղակայված էջի կենտրոնում:

4. Անվստահություն – ներքևում պատկերված փոքրիկ բույս:

5. Ցուցադրողականություն – դուրս եկած ելուստների առկայություն, կակտուսի անսովոր ձև:

6. Զգուշավորություն – «զիգզագներ» կակտուսի մեջ կամ ուրվագծերին:

7. Լավատեսություն – «երջանիկ» բույսի պատկեր, գունավոր մատիտների դեպքում՝ վառ գույներով նկարված

8. Տագնապի զգացողություն – ընդգծված ներքին շտրիխներ, ընդհատվող գծեր, մուգ գույների օգտագործում (գունավոր մատիտների դեպքում)

9. Կանացիություն – նուրբ գծեր, կլորավունություն, զարդարանքներ, ծաղիկներ, արտասովոր գունավորում:

10. Ինտրովերտություն – նկարում միայն մեկ կակտուս է պատկերված:

11. Էքստրավերտություն – նկարում այլ շաղիկների առկայություն:

12. Ընտանեկան պաշտպանության կարիք – կակտուսը ծաղկամանի մեջ:

13. Միայնակության զգացողություն – անապատում աճող վայրի կակտուսի պատկերում: Սակայն եթե «վայրի» կակտուսի կողքին նաև այլ բույսեր են աճում, նշանակում է անձը ազատության և ինքնուրույնության է ձգտում:

14. Ինքնագնահատական – ադեկվատ վերաբերմունքի դեպքում կակտուսը մոտավորապես մեջտեղում է պատկերված, եթե ինքնագնահատականը շատ բարձր է՝ թղթի վերևում

15. Հաղորդակցվելու ունակություն – կակտուսի ելուստները դուրս են գալիս հիմնական «ցողունի» սահմաններից:

16. Ինքնամփոփություն – բույսի “ձագերը” գտնվում են ներսում, դուրս չգալով ուրվագծերից:

17. Առաջնորդություն – կակտուսը գրավում է թղթի 2/3-ը:

18. Թաքնված բարդույթներ – նկարը գրավում է թղթի 1/3-ը:

19. Վճռականություն – պարզ, լավ արտահայտված նկար:

20. Ցածր տոնուս, հոգնածություն – թույլ գծեր:

Գունային գամմայի մեկնաբանությունը

Գունավոր մատիտներով արված նկարը կարող է պատմել մարդու ընթացիկ վիճակի և տրամադրության մասին: Ինչ գույնի է կակտուսը.

Կանաչ – վստահություն

Դեղին – հասարակության կողմից մերժված լինելու վախ

Կապույտ – հարմարավետության զգացողություն

Կարմիր – հուզական գրգռվածություն

Մոխրագույն – չեզոք դիրք

Սև – հակասականության զգացողություն կամ երեսառածություն

Սպիտակ – որոշ դեպքերում խոսում է տեսողական խնդիրների մասին:

Մուգ գույների գերակշռումը մանր ստվերագծերով կարող է վկայել բացասական հույզերի մասին: Եթե դրա հետ մեկտեղ կակտուսը դեպի ներքև է կռացած, այս նկարը կարող է խոսել դեպրեսիայի զարգացման մասին:
Դրական և բաց մարդը ուրախ, լուսավոր և ամուր կակտուս է նկարում, որը ձգվում է դեպի արևը և աճում է այլ ծաղիկների շրջապատում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից