
Մեզ համար սովորական մթերքներից կարելի է հրաշալի «Կոմսական» աղցան պատրաստել:
Նրանք ովքեր սիրում են խաշած բազուկ, կգնահատեն EnterTrain-ի առաջարկած այս բաղադրատոմսն ըստ արժանվույն:
Այն ամենը ինչ ձեզ անհրաժեշտ է աղցանին նրբություն ու յուրահատկություն տալու համար՝ մի քիչ սև սալորաչիրն ու ընկույզն են:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- Բազուկ – 1 հատ
- Կարտոֆիլ – 3 հատ
- Տավարի միս (կամ հավի փափկամիս)- 300 գրամ
- Սև սալորաչիր – 50 գր.
- Ձու – 4 հատ
- Ընկույզ – 50 գր.
- Մայոնեզ – 150 գր.
- Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
1. Բազուկը, կարտոֆիլը, միսն ու ձուն խաշեք, սառեցրեք, մաքրեք և խորանարդիկներով կտրատեք: Ձուն բաժանեք դեղնուցի և սպիտակուցի:
2. Սև սալորաչրի վրա տաք ջուր լցրեք և թողեք փափկի, այնուհետև մանր կտրատեք:
3. Աղցանը շերտերով դասավորեք, ամեն շերտին մայոնեզ քսելով և աղ անելով՝ հետևյալ հերրթականությամբ. Խորանարդիկներով կտրատված բազուկ, կարտոֆիլ, մանրացված դեղնուցը, սև սալորաչիրը, միսը և սպիտակուցները:
4. Աղցանը զարդարեք ընկույզով և մի քանի ժամով դրեք սառնարանը:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին