Ինչու են տղամարդիկ հանդիպում մեկի հետ, իսկ ամուսնանում լրիվ ուրիշի հետ

Կանայք հաճախ են իրենք իրենց այս հարցը տալիս. «Ինչու՞ նա ամուսնացավ նրա, այլ ոչ ինձ հետ, չէ որ մեզ մոտ ամեն բան այնքան լավ էր»:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ամեն նման իրավիճակ իր պատճառներն ունի և ամեն բան կախված է հանգամանքներից: Բայց եթե վերլուծենք բազմաիվ նման դեպքեր, ապա մի քանի օրինաչափություններ կգտնենք, որոնք ազդում են աղջկա հետ ամուսնանալու՝ տղամարդու որոշման վրա:

Այսօր EnterTrain-ի հետ կխոսենք պատճառների մասին, թե ինչու են տղամարդիկ հանդիպում մեկի, իսկ ամուսնանում լրիվ ուրիշի հետ և թե ինպես պետք է աղջիկը պահի իրեն, որպեսզի ամեն բան իր ծրագրով ընթանա, այլ չքանդվի ամենաանսպասելի պահին:

1. Պատճառը ոչ թե աղջկա մեջ է, այլ նրա, թե տղամարդու կյանքի որ փուլում է նա հայտնվել նրա կողքին:

Շատ հաճախ տղամարդը որոշում է ամուսնանալ ոչ թե, երբ կոնկրետ ժամանակ է անցել այս կամ այն աղջկա հետ հանդիպելուց, այլ երբ ինքը պատրաստ է իր վրա վերցնել ընտանիքի պատասխանատվությունը:

Պատահում է նաև, երբ տարբեր պատճառներով տղան հասկանում է, որ աղջիկը, ում նա սիրում է և ում հետ նա կամուսնանար, չի կարող իր կինը դառնալ. այլ քաղաք է տեղափոխվում, ուրիշի հետ է ամուսնանում և այլն: Այդ դեպքում տղան շատ արագ որոշում է, որ ձգելն իմաստ չունի և ամուսնանում է իր շրջապատից իր կարծիքով ամենահարմար աղջկա հետ:

2. Միայն ֆիզիկական հակվածությունը բավարար չէ

Դուք կարող է հրաշալի համատեղելիություն ունենաք անկողնում, բայց դա բացարձակ չի նշանակում, որ տղամարդը կորոշի ամուսնանալ հենց ձեզ հետ:

Հետազոտություններից մեկի համաձայն, որի ընթացքում տղամարդկանց խնդրել են նկարագրել իրենց հարսնացուներին, նրանցից միայն 20 % է խոսել իր ապագա կնոջ արտաքինի մասին, մյուսներն առաջին հերթին խոսել են նրա անձի, բնավորության և արժանիքների մասին:

3. Կարևոր դեր է խաղում ընկերների և հատկապես ծնողների կարծիքը

Միայն գրքերում և ֆիլմերում են տղամարդիկ համառորեն դեմ գնում ծնողներին և շրջապատին, որպեսզի լինեն իրենց սիրելիի կողքին: Կյանքում սակայն տղամարդկանց մեծ մասը չի ցանկանում իր համար խնդիրներ ստեղծել և այնպիսի կին է ընտրում, ում սիրով ընդունում է նաև իր շրջապատը:

4. Տղամարդուն պետք է ամեն բան ուղիղ ասել: Հիշեք մեկընդմիշտ. ակնարկները չեն աշխատում

Կինը, որը ցանկանում է ամուսնանալ, բայց այդ մասին չի ասում իր զուգընկերոջը, կարող է այդպես էլ չհասնել դրան, քանի որ տղամարդը չի էլ սկսի միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, քանի դեռ կինն այդ մասին նրան ուղիղ չի ասել: Սակայն եթե սիրելին լքի տղամարդուն, քանի որ այդպես էլ նրանից չի ստացել ամուսնության բաղձալի առաջարկությունը, իր հաջորդ ընկերուհուն նա շատ արագ կանի այդ առաջարկությունը, պարզապես վախից, որ նա նույնպես կարող է իրեն լքել:

5. Միասին ապրելը երկու անգամ նվազեցնում է հարաբերությունները օրինականցնելու հավանականությունը

Վիճակագրության համաձայն՝ տղամարդն առաջարկություն է անում կնոջը հանդիպումից 20-22 շաբաթ անց: Այս ժամկետից հետո ամուսնության առաջարկության հավանականությունը նվազում է մինչև 80%, իսկ 3 տարին լրանալուց հետո հասնում է 50%-ի: Իսկ եթե մարդիկ հանդիպում են 7 և ավելի տարիներ, ամենայն հավանականությամբ ամուսնություն այդպես էլ չի լինի:

6. Կանայք, որոնք աջակցում են տղամարդուն իր հաջողության ճանապարհին, արդեն պետք չեն նրան, երբ հասնում է իր բարձունքին

Իհարկե սա դասական տարբերակ չէ, շատ տղամարդիկ կան, որ գնահատում են իրենց զուգընկերուհու աջակցությունը: Բայց պատահում է նաև, որ կինն ինքն է հանդես գալիս մշտապես օգնելու նախաձեռնությամբ, որպեսզի տղամարդը չշեղվի իր հիմնական նպատակից՝ կարիերա, փող, պաշտոն և այլն: Սակայն հասնելով այդ ամենին, տղամարդը սկսում է իրեն ավելի ինքնավստահ զգալ և հասկանում է, որ վերջապես կարող է թույլ տալ իրեն գտնել իր երազանքների կնոջը: Իսկ այն հոգատար Մոծրոտիկը մնում է լքված և հանկարծ իմանում է, որ նա իրեն չի էլ սիրել, այլ պարզապես ընդունել է այն ամենը, ինչ ինքը տվել է իր սեփական նախաձեռնությամբ:

7. Ամենապարզ և ամենադժվարընկալելի ճշմարտությունը: բոլոր հարաբերությունները չեն, որ պետք է ամուսնությամբ ավարտվեն

Իրականում մեր կյանքում շատ են լինում այնպիսի հարաբերություններ, որոնք մեզ սովորեցնում են ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, փոխգործակցել այլ մարդկանց հետ կամ պարզապես կյանքի փորձ հավաքել, և դրանք կյանքում միակը չեն լինելու և պարտադիր չէ, որ ամուսնությամբ ավարտվեն:

Եթե զուգընկերդ հենց այն մարդն է, ում հետ ցանկանում ես անցկացնել կյանքիդ մնացած մասը, ուրեմն միջոցներ ձեռնարկիր, որ ցանկությունդ իրականություն դառնա: Իսկ եթե այդ հարաբերությունները շարունակելու հեռանկարը քեզ այնքան էլ ձեռք չի տալիս, ուրեմն ծանր ու թեթև արա, հետևություններ արա և գործիր քո զգացողությունների համաձայն: Եվ այդ ժամանակ քո կյանքում ամեն բան ըստ ծրագրի կգնա, այնպես, ինչպես դու ես ցանկանում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում