Ժողովրդական 5 դեղամիջոց, որոնք երբեք չպետք է փորձարկեք ձեզ վրա

Նախքան ժամանակակից բժշկության զարգացումը մարդիկ առանձնապես ընտրություն չունեին: Նրանք հիվանդությունները բուժելու համար մեծ քանակությամբ ժողովրդական միջոցներ են հորինել:

Գիտությունն ու փորձառությունը մեզ այսօր ավելի անվտանգ և արդյունավետ այլընտրանքներ են առաջարկում, բայց որքան էլ որ տարօրինակ է, շատերն են մինչ օրս օգտվում ժողովրդական միջոցներից: Դրանց մի մասն անվտանգ են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք ոչ միայն չեն օգնի, այլև կարող են նաև վնասել:

EnterTrain-ը 5 այդպիսի միջոց է ներկայացնում, որոնք երբեք պետք չէ կիրառել:

1. Կարագ՝ այրվածքների դեմ

Վառել եք ձե՞ռքը: Պետք չէ կարագ քսել, քանի որ դրա պատճառով կարող են մանրէներ առաջանալ, որոնք կմեծացնեն վարակի հավանականությունը: Կարագը, քսուկներն ու նման միջոցները նաև մաշկի տակ պահում են ջերմությունը, իսկ դա իր հերթին մեծացնում է այրվածքի հատվածը և խորացնում է այն: Ցավը թեթևացնելու համար ձեռքը սառը ջրի մեջ իջեցրեք և դիմեք բժշկի:

2. Մոմ ականջի մեջ՝ ծծումբի դեմ

Եթե շատ է ականջի մեջ ծծումբ հավաքվում և չեք ցանկանում գնալ բժշկի, ապա ժողովրդական միջոցների երկրպագուները պնդում են, որ տաք մոմը ականջի մեջ կաթացնելը կազատի ձեզ այդ խնդրից:

Իրականում դա ոչ միայն արդյունավետ չէ, այլ նույնիսկ վտանգավոր է: Շատ են դեպքերը, երբ մոմը ականջի մեջ պնդացել և խցանումներ է առաջացրել և նույնիսկ ականջի մեջ այրվածքների պատճառ է դարձել և ծակել թմբկաթաղանթը:

3. Ծխախոտը՝ ականջի ցավի դեմ

Ոմանք առաջարկում են ծխել և ծուխը փչել հիվանդի ականջի մեջ: Ոմանք էլ պարզապես խոնավ ծխախոտն են մտցնում ականջի մեջ: Բնականաբար դա չի բուժում և չի ազատում ցավից: Օգտվեք ավանդական միջոցներից, որոնք կարելի է գտնել դեղատներում և բժշկի դիմեք:

4. Սառեցված մսի կտորը՝ աչքի տակի կապտուկի դեմ

Որոշ իմաստով սա ընդունելի է. միսը կարող է քաշել հեղուկը, նվազեցնել այտուցն ու թեթևացնել ցավը: Սակայն դրա միջի մանրէները մեծացնում են վարակի հավանականությունը և միայն խորացնում են խնդիրը: Ավելի լավ է կապտուկի վրա սառույցի կտոր դնել կամ տոպրակով սառեցված բանջարեղեն, բայց դա էլ ծայրահեղ դեպքերում:

5. Լնդերի ցավի դեմ՝ ալկոհոլը

Երբ փոքրիկն ատամ է հանում, ծնողները ցանկանում են օգնել նրան և թեթևացնել ցավը; Եվ երբեմն նրանք փոքրիկի լնդերին կոնյակ են քսում: Բայց բժիշկները զգուշացնում են. ալկոհոլի ցանկացած քանակություն փոքրիկի համար վտանգավոր է: Դրա փոխարեն լնդերը սրբեք սառը խոնավ կտորով, ինչը կթեթևացնի ցավը: Բացի այդ, խորհրդակցեք մանկաբույժի հետ և դեղատներից ձեռք բերեք այդ նպատակով հատուկ ստեղծված գելեր և ցավազրկող միջոցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
22 սիրավեպ. ում հետ է հանդիպել Քիմ Քարդաշյանը նախքան Քանյե Ուեսթի հետ ամուսնանալը
Կարո՞ղ եք նկարին նայելով հասկանալ, թե ով է գողացել աղջկա ապարանջանը. հանելուկ` իսկական դետեկտիվների համար
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն

Վերջին լուրեր

Պլաստիկ վիրաբույժը ցույց է տվել, թե ինչպես կծերանային հայտնի կանայք առանց պլաստիկայի և ֆիլերների
Նա խմորի շերտը բարակ կտրատեց. տեսնելով արդյունքը՝ Դուք էլ այսուհետ այսպես կանեք
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան
Ինչպես 5 րոպեում նորոգել կոտրված եղունգը՝ կարծես ոչինչ չի եղել
Երեխաները չպետք է քնեն ծնողների հետ նույն անկողնում. ահա թե ինչու
Բացահայտելով Լիլի Հովերի ընտանիքը
Արդյունավետ դիմակ մազաթափության դեմ
Հետաքրքիր ուսումնասիրություն. օրական քանի՞ ծխախոտ են ծխում տարբեր երկրների բնակիչները
Աշխարհի ամենաթանկարժեք մարգարիտները. դրանք մեծացնելու համար հսկայական ջանքեր են գործադրվում