Ահա թե ինչու են տղամարդկանց գրավում իրենց մոր նմանությամբ կանայք

Դուք արտաքինով շա՞տ նման եք ձեր ամուսնու մորը: Նույնիսկ ձեր բնավորության գծերն են նման: Մի անհանգստացեք, դուք միայնակ չեք; Պարզվում է, տղամարդկանց բավական հատուկ է փնտրել մոր նմանությամբ ինչ-որ մեկին: Հետաքրքիր է՝ ինչու՞, փորձենք պարզել EnterTrain-ի հետ միասին: Պարզվում է, գիտնականները փորձել են պատասխանել այս հարցին:և

Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանում 70 ամուսնացած տղամարդկանց և կանանց միջև հետազոտություն են անցկացրել: Գիտնականները համեմատել են յուրաքանչյուրի դեմքը նրա զուգընկերոջ ծնողի դեմքի հետ: Արդյունքները բավական ուշագրավ են ստացվել:

Գիտնականները պարզել են, որ կանանց ամուսինները բացարձակ նման չեն իրենց հայրերին: Սակայն տղամարդկանց դեպքում մեծ է հավանականությունը հայտնվել այնպիսի կանանց կողքին, որոնք «զգալիորեն հիշեցնում են իրենց մայրերին», ասում է էվոլյուցիոն հոգեբան, դոկտոր Ուրշուլա Մարցինկովսկայան՝ Տուրկուի համալսարանից:

Իհարկե, սկզբում դա մի քիչ անհանգստացնում է, բայց ինչպես պնդում են գիտնականները, չկա անբնական ոչինչ նրա մեջ, որ տղամարդկանց գրավում են իրենց մայրերին նման կանայք:

Էվոլյուցիան և բնական ընտրությունը մարդկանց նախօրոք պատրաստել են իր խմբին պատկանող զուգընկեր գտնելու համար: Իսկ մարդու ամենավաղ և ամենամոտ ծանոթությունն իր մայրն է, այդ պատճառով էլ հենց նա է դառնում տղամարդու համար շաբլոնը, որին նրանք բնական կերպով ձգվում են:

Հայրերի դեպքում, սակայն, դա չի աշխատում: Որքան էլ որ նրանք նվիրված լինեն, հայրերը պարզապես նման հետք չեն թողնում իրենց աղջիկների նախընտրությունների հարցում:

Հարկ է հաշվի առնել նաև, որ մոր և որդու կապը չի սահմանափակվում միայն էսթետիկայով: Չնայած Զիգմունդ Ֆրեյդի Էդիպի բարդույթը հիմնականում հերքվել է հոգեբանների կողմից, տղամարդու հարաբերություններն իր մոր հետ առաջվա պես կարևոր դեր են խաղում հասուն տարիքում կանանց հետ նրա փոխհարաբերություններում, գտնում է ամերիկացի հոգեբան, գենդերային հետազոտություններ իրականացնող Մայքլ Քիմելը:

Ո՞րն է կյանքում առողջ հարաբերությունների համար լավագույն հիմքը:

Քիմելը գտնում է, որ դա մոր և որդու միջև սերտ և քնքույշ կապն է:

Սակայն դա կարող է նաև հակառակ կողմն ունենալ: Եթե տղայի հարաբերությունները մոր հետ լարված են եղել, նա որդու նկատմամբ անտարբեր և օտար է եղել, ապա այս դեպքում նույնպես նա կարող է հենց այդպիսի կին փնտրել: Իսկ ինչու՞: Դե, որպեսզի փորձի «ուղղել» մոր և որդու այն քայքայված հարաբերությունները, որ ունեցել է մանկության տարիներին: Որպես կանոն, դրանից ոչինչ դուրս չի գալիս, սակայն, այնուամենայնիվ, այս ֆենոմենը բավական հաճախ է հանդիպում:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից