Պահակն ամեն անգամ վրդովվում էր, երբ իր հարուստ ղեկավարն անտեսում էր իրեն՝ չարձագանքելով նույնիսկ իր ողջույններին. Իմանալով իրականությունը՝ նա շոկի ենթարկվեց

Առհասարակ մարդու  անհատականությունը դրսևորվում է  մի քանի առանձնահատկություններով՝  արկածներով, համոզմունքներով և դիրքորոշումներով, որոնք էլ հենց փաստում են նրա ով լինելը:

Կյանքի և մարդկանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը ձևավորվում է կյանքի՝ թե′ լավ, թե′ վատ փորձի արդյունքում՝ սեր, կորուստ, իրագործում, դավաճանություն, ողբերգություն, անզորություն:

Այս գործոններնն են, որ իրենց  ազդեցությունն են թողնում  մեզ վրա և կերտում մեր ներկայիս կերպարը:

EnterTrain-ը ներկայացնում է մի պատմություն, որից հետո անհնար է զսպել հուզմունքը:

Մի՞թե  մարդուն կարելի է դատել արտաքինից: Մի՞թե պետք է  անմիջապես կարծիք կազմել նրա մասին՝ նույնիսկ  չփորձելով հասկանալ նրա արարքների պատճառը:

«Իմ ղեկավարը վարում էր մի շքեղ մեքենա: Քանի որ, ես նրա առանձնատան պահակն էի, իմ ամենօրյա պարտականությունն  էր ողջունել նրան և բացել դարպասները նրա առջև: Սակայն նա երբեք չէր արձագանքում իմ ողջույններին:

mansion-guards

Մի օր նա ինձ տեսավ առանձնատան աղբամանի տոպրակների մեջ ուտելիքի մնացորդներ փնտրելիս և ինչպես միշտ, կարծես ոչինչ չնկատելով, գնաց:

Հաջորդ իսկ օրը, ճիշտ նույն տեղից մի թղթե մաքուր տոպրակ գտա, որի մեջ թարմ սնունդ էր փաթեթավորված: Ես ինձ այքա՜ն երջանիկ զգացի և առանց մտածելու, թե որտեղից  էր դա հայտնվել այնտեղ, վերցրեցի այն:

angry-at-his-boss-1

Տարօրինակ էր, բայց դա դարձավ շարունակական: Ամեն օր ես տուն էի տանում տոպրակներ, որտեղ բացի թարմ բանջարեղեններից՝ կային նաև տան համար մեզ անհրաժեշտ բոլոր պարագաները: Եվ սա դարձավ իմ առօրյան:

Այդ ուտելիքները բավարարում էին իմ ողջ ընտանիքին: Ինձ հետաքրքրում էր, թե ով է այդ հիմարը, որ ամեն օր մոռանում էր իր թարմ ուտելիքներով տոպրակը նույն վայրում:

angry-at-his-boss-4-1024x682

Մի օր մեծ իրարանցում էր  առանձնատանը, և ինձ ասացին, որ իմ ղեկավարը մահացել է: Ի զարմանս ինձ՝ այդ օրն ուտելիքներով տոպրակ չկար տարածքում, և քանի  որ շատ հյուրեր կային առանձնատանը, ես կարծեցի՝  ամենայն հավանականությամբ հյուրերից մեկն է վերցրել այն: Սակայն  դա կրկնվեց երկրորդ, երրորդ, չորրորդ օրը, և այդպես շաբաթներ:

Ընանիքիս կերակրելը կրկին խնդիր դարձավ ինձ համար: Ստիպված էի դիմել ղեկավարիս կնոջը՝ աշխատավարձս բարձրացնելու համար, այլապես ստիպված կլինեի լքել այդ աշխատանքը:

angry-at-his-boss-2-1024x512

Ինձ լսելուց հետո կինն ապշահար հարցրեց, թե  ինչու ես երբեք չեմ բողոքել իմ աշխատավարձից վերջին 2 տարիների ընթացքում, և ինչպես է ստացվում, որ այն միայն հիմա բավարար չէ ինձ համար: Ես փորձեցի արդարացումներ առաջ բերել, սակայն դրանք համոզիչ չթվացին նրան:

Ի վերջո, միակ ելքը նրան իրականությունը պատմելն էր: Նա հետաքրքրվեց, թե երբ դադարեցի գտնել այդ տոպրակները և իմացավ, որ այն ճիշտ իր ամուսնու մահից հետո էր:

angry-at-his-boss-3-1024x683

Իրականությունն ավելի քան պարզ դարձավ …

Ինչպե՞ս նախկինում չէի հասկացել, որ դա իմ ղեկավարն էր, ով օրեր շարունակ այդ ամենն ինձ համար էր թողնում: Պատճառն այն էր, որ երբեք չեմ հավատացել, որ մարդ, ով երբեք չէր արձագանքում իմ ողջույններին, կարող էր այդչափ մեծահոգի լինել:

Իսկապես իրականությունը հուզիչ էր: Կինը լաց էր լինում, իսկ ես ինձ վատ էի զգում այդ իրադրությունից: Ես նրան խնդրեցի լաց չլինել՝ ավելացնելով, որ ուրախ կլինեմ շարունակել իմ աշխատանքը:

lonely-woman

Այնուհետև կինն ասաց ինձ,- «Ես լաց եմ լինում, քանի որ վերջապես գտա այն յոթերորդին, ում համար ամուսինս  սննդով լի տոպրակներ էր թողնում: Ես արդեն գտել էի վեց մարդու և փնտրում էի յոթերորդին, ում ահա՛ գտել եմ:

Այդ օրվանից ի վեր՝ կրկին սկսեցի ստանալ սննդով լի տոպրակներ: Դրանք իմ ղեկավարի որդին անձամբ էր բերում իմ տուն՝ ճիշտ իր հոր նման՝ երբեք չպատասխանելով  իմ շնորհակալություններին:

grocery-home

Մի օր շատ բարձր ձայնով ես նրան շնորհակալություն հայտնեցի: Նրա պատասխանն ինձ ապշեցրեց. նա խնդրեց չվիրավորվել, երբ ինքն ինձ չի արձագանքում, քանի որ նա՝ ինչպես իր հայրը, ևս ունի լսողական խնդիրներ:

Հիրավի: Մենք բազմիցս սխալվում ենք  մարդկանց դատելու հարցում՝ առանց իմանալու նրանց գործողությունների ետևում առկա իրական պատմությունը: Հարկավոր է լինել բարի ու քաղաքավարի մարդկանց հետ շփման հարցում, քանի որ յուրքանչյուր ոք յուրովի է իր պայքարը մղում այս կյանքում: Հարկավոր է լինել ավելի աչալուրջ. միշտ չէ, որ խնդիրը մեր մեջ է: Մինչև ենթադրություններ անելը՝ պարզապես կարելի է հարցնել  և իմանալ իրականությունը:

Մեր խնդիրների առաջացման  հիմնական պատճառը  մեր շուրջը կատարվող իրադրություններին  յուրովի  ընթացք տալն է:

Մի′ շտապեք դատել մի իրավիճակ, որտեղ դուք երբեք չեք եղել: Գտնվե՛ք բավականաչափ խելամիտ՝ տեղեկանալու հարցում:

Եկե′ք փոխենք մեր վերաբերմունքը մեր և մեր շրջապատի հանդեպ: Եկե′ք հարցին այլ տեսանկյունից նայենք և չշտապենք  հավատալ այն ամենին, ինչ խոսվում է: Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի այս կյանքում:

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Բոլորին ծանոթ 10 իրավիճակներ, երբ ծնողները, իրենք էլ չգիտակցելով, վնասում են իրենց երեխաներին
Որքան պետք է լինի կնոջ իդեալական քաշն ու հասակը. ճշգրիտ աղյուսակ

Վերջին լուրեր

Թեստ. Ճանաչու՞մ եք հայ գրողների ստեղծագործությունները
Նա 8 ամիս շարունակ ամեն առավոտ գազարի հյութ էր խմում. այն, ինչ պատահեց, անհավատալի է
Թեստ-հանելուկ. ո՞ր ուղղությամբ է նայում ձին՝ Ձե՞ր, թե՞ հակառակ
«Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը». Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
Շատ բարդ տեսողական թեստ, որին անսխալ կարող են պատասխանել միայն իսկական պերֆեկցիոնիստները
Յուրահատուկ միջոց` մազերի արագ աճի համար. խառնիր ընդամենը 3 բաղադրիչ…
12 խորհուրդ դիմահարդարման վերաբերյալ, որոնք պետք է յուրացնել մինչև 40 տարեկանը
Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից