«Ժամանակին տղայի էի հիշեցնում՝ թե՛ սանրվածքով, թե՛ պահելաձևով»․ Գայանե Ասլամազյանը՝ «տղայական» լինելու, ոճափոխության և էլեգանտության մասին

Երեք տարվա հեռուստատեսային դադարից հետո ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը կրկին եթերում է։ Եթե էկրանին հեռուստադիտողները նրան տեսնում են առավել դասական ոճում, առօրյայում Գայանեի համար ոճային սահմանափակումներ չկան։

Tert.am Life-ը հաղորդավարուհու հետ զրուցել է ժամանակի հետ ոճափոխության, կանացիության, նախընտրելի հագուստի և տարիքով պայմանավորված ոճի փոփոխության մասին։

Հաղորդավարուհին, խոսելով տարիների ընթացքում ոճի փոփոխության մասին, ծիծաղելով նշեց՝ պատանեկան տարիքում շատ նման է եղել տղայի՝ ոչ միայն սանրվածքով, այլև հագուստով ու պահվածքով։

«Պատանեկության տարիներին շատ նման էի տղայի, ընկերներս էլ հիմնականում տղաներ էին։ Շատ կարճ սանրվածքով էի, մշտապես տաբատներ էի հագնում կամ շատ կարճ զգեստներ։ Այդ տարիներին ընդհանրապես կանացի չէի, ավելին՝ տղայի էի հիշեցնում թե՛ սանրվածքով, թե՛ հագուստով ու սանրվածքով, թե՛ պահելաձևով, թե՛ կյանքի հանդեպ իմ մոտեցումներով։ Հետագայում այդ ամենը փոխվեց՝ զգեստներս երկարեցին, տաբատներս պակասեցին կամ դարձան ավելի դասական ոճի։ Հասունացման և տարիների հետ այդ առումով ինձ մոտ շատ փոփոխություններ եղան»,- պատմեց նա։

Գայանեն նշեց, որ չնայած տարիքի հետ գալիս է նաև կանացիությունը, կինը չպետք է փորձի հագուստով ընդգծել իր տարիքը․ «Ժամանակի, տարիքի, մտքի հասունության հետ գալիս է կանացիությունը, սակայն չեմ կարծում, որ գոյություն ունի «հասուն ոճ» ասվածը, այո՛, դու հասունանում ես, որոշ փոփոխություններ են լինում, բայց դա չի նշանակում, որ դու պետք է անընդհատ շեշտես տարիքդ հագուստով։ Կա մի տարիք, երբ կանայք առավել երիտասարդ տեսք են ստանում, ինչն արտահայտվում է թե՛ հագուստի գունային երանգներով, թե՛ ոճի ազատության տեսանկյունից։ Դա բավականին հաճելի է, հատկապես, տարիքով կանանց դեպքում»։

Շարունակելով խոսել կանացիության մասին՝ հաղորդավարուհին ասաց․ «Կանացիությունը կնոջ թե՛ արտաքինում, թե՛ մտածողության մեջ պետք է լինի։ Ցավոք, մեր իրականության ու վազքի մեջ հաճախ մոռանում ենք, որ կին ենք։ Կանացիությունը բնավորություն է, մտածողություն և էություն է, որն արտահայտվում է ամեն կերպ։ Եթե դու կանացի ես, այն չի կարող չարտահայտվել, անգամ, ջինսային ազատ ոճում դու շարունակում ես այդպիսին լինել։ Կանացի կամ էլեգանտ լինելու համար առանձնապես ոչինչ չեմ անում՝ ես ուղղակի սիրում եմ այդ ոճը ու այդպես ինձ հարմարավետ եմ զգում։ Ինքս ինձ չեմ ընկալում որպես շատ ոճային կին, ուղղակի անում եմ այն ամենը, ինչ սիրում եմ, սակայն, իհարկե, հաճելի է, որ ինձ այդպես են ընկալում»։

Գայանեն նշեց, որ կան երևույթներ, որոնք ուղղակի մարդու ներսից են գալիս՝ այդ թվում՝ էլեգանտությունը։ «Դա էություն է, որքան ուզում ես դասական ոճի մեջ հագնվի, եթե ներքուստ այդպիսին չես, մարդիկ նկատում են, հասկանում, անգամ, գեղեցիկ զգեստը հագիդ չի երևում»,- ասաց հաղորդավարուհին։

Անդրադառնալով իր զգեստապահարանին՝ Գայանեն ասաց, որ ունի իրեր, որոնք միշտ կան՝ անկախ նորաձևության միտումներից․ «Զգեստապահարանումս ունեմ իրեր, որոնք միշտ ինձ հետ են։ Չգիտեմ ինչու, սակայն կան զգեստներ, որոնք անչափ շատ եմ սիրում, կարող եմ անընդհատ կրել։ Գուցե դա այնքան էլ լավ չէ, բայց ես դրանք անվերջ կարող եմ հագնել։ Կան բաներ, որոնք ինձ մոտ փոփոխության չեն ենթարկվում, օրինակ, սև, էլեգանտ, «միդի» չափսի զգեստներն են, իհարկե, փեշի երկարությունը տարիքի հետ փոխվում է, շատ եմ սիրում նաև ջինսե տաբատներ, որոնք ինձ համար անփոխարինելի են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկբնզաղբյուր կայքում

Ամենակարդացված

Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Այս ըմպելիքի մասին ասում են՝ մեռածին ոտքի կկանգնեցնի
Հազ, գլխացավ և նույնիսկ ընկճախտ. այս ամենը հնարավոր է բուժել ընդամենը սեղմելով այս կետերը
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
«Ընկերն առանց թերության չի լինում, եթե փնտրես թերություն, կմնաս առանց ընկերոջ»․ Չինական ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս
Միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի հարստության գաղտնիքները
«Ի՞նչ է սեքսուալ գրավչությունը». Միխայիլ Լաբկովսկի

Վերջին լուրեր

Ծիրանով արտակարգ համեղ թխուկ
Ինչպես գեղեցիկ և արագ կտրատել ձմերուկը
26 հիպերռեալիստական նկարներ, որոնց վրա նայելիս դժվար է հավատալը, որ դրանք լուսանկարներ չեն
Եթե դուք միանգամից չհասկացաք, թե ինչ է կատարվում այս լուսանկարում, ուրեմն երջանիկ մարդ եք
Նրանք քանդեցին 23 տարի առաջ ամբողջովին փակված ավտոտնակի մուտքն ու ահա, թե ինչ հազվագյուտ բան գտան ներսում
Խելացի կինը պատժել է ամուսնուն՝ իրեն չհարգելու համար.. և ճիշտ է արել
Այս տղամարդը որոշեց սեփական ձեռքերով վերանորոգել իր հին բնակարանը․ Արդյունքն ապշեցնում է…
Թեստ. Հայոց լեզվի 9-12-րդ դասարանների «Հանրապետական օլիմպիադայի» հարցերից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
4 բան, որ տղամարդիկ երբեք չեն ներում